Վասիլի Օմելյանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վասիլի Օմելյանսկի
Vasily Leonidovich Osmelyansky.jpg
Ծնվել էՓետրվարի 26-ին (մարտի 10)
ԾննդավայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
Մահացել է1928 թվականի Ապրիլի 21
Մահվան վայրԳագրա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Մասնագիտությունբժիշկ, մանրէաբան և շախմատիստ
ՈւսուցիչՍերգեյ Վինոգրադսկի
ԱշխատավայրՓորձարարական բժշկության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա

Օմելյանսկի Վասիլի Լեոնիդովիչ (1867–1928), խորհրդային մանրէակենսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1923)։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (18901893–1928 թվականներին աշխատել է փորձառական բժշկագիտության ինստուտի ընդհանուր մանրէաբանության բաժնում (1912 թվականից՝ բաժնի վարիչ)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են բնության մեջ ազոտի և ածխածնի շրջապտույտի պրոցեսում միկրոօրգանիզմների դերի բացահայտմանը։ Առաջարկել է նիտրիֆիկացնող բակտերիաների առանձնացման և աճեցման եղանակներ, ուսումնասիրել նրանց մորֆոլոգիան և ֆիզիոլոգիան։ Պարզել է, որ ազոտֆիքսող միկրոօրգանիզմների յուրացրած ազոտի քանակը համեմատական է օրգանական նյութի յուրացմանը։ Առաջինն է նշել միկրոօրգանիզմները որպես քիմիական ինդիկատորներ օգտագործելու հնարավորությունը։ Եղել է «Արխիվ բիոլոգիչեսկիխ նաուկ» («Архив биологических наук») հանդեսի խմբագիրը (1906–1928)։ Մահացել է 1928 թվականի ապրիլի 21-ին