Սերգեյ Սարտակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Սարտակով
Ծնվել էմարտի 26 (ապրիլի 8), 1908
ԾննդավայրՕմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 2005(2005-05-01) (97 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Սերգեյ Վենեդիկտի Սարտակով (մարտի 26 (ապրիլի 8), 1908, Օմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 2005(2005-05-01), Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով» (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև տպագրվել են նրա «Չուի սահանքներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» (1949) վիպակները՝ գրված մանուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Ոտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտեզը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սայանյան» (գիրք 1-3, 1940-1954) պատմահեղափոխական վեպը։ Սիբիրի բնական հարստությունների յուրացումը, սովետական մարդկանց աշխատանքային սխրանքները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» (1950) վիպակում, «Սառցե գանձ» (1961) և «Քարն իմաստության» (գիրք 1-2, 1966-1971) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1970) եռերգությունում՝ «Լեռնային քամի» (1957), «Թագուհին չտաս» (1960), «Դանդաղ գավոտ» (1967)։ «Առաջին հանդիպում (1967) պատմվածքների ժողովածուում Սարտակովը դիմել է լենինյան թեմային։ Հեղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1-2, 1974-1975) վեպը։ 1981 թվականին լույս տեսավ Սարտակովի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։

Սարտակովը հեղինակ է նաև էսսեների ու գեղարվեստական հրապարակախոսության գրքի («Մաքուր թղթի վրա կռացած», 1978), ակնարկների մի քանի ժողովածուի։ Նրա գրքերին հատկանշական է սերը դեպի Սիբիրն ու նրա մարդիկ, պատումին բնորոշ է քնարականությունը։ Սարտակովի շատ ստեղծագործություններ թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Սերգեյ Սարտակովը 1969 թվականի սեպտեմբերի 24-ին մասնակցել և ելույթ է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանի Ալեքսանդր Սպենդարիանի անվան օպերայի ու բալետի թատրոնի դահլիճում անցկացվող ՀԿԿ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հանդիսավոր նիստին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան 100 (հոբելյանական տարեգրություն), Ե., «Հայաստան», էջ 218-221:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 243 CC-BY-SA-icon-80x15.png