Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն)
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Ներքին բաժանում | L'Ile-aux-Marins? | ||
Մակերես | 25 կմ² | ||
Բնակչություն | ▼5412 մարդ (հունվարի 1, 2016)[1] | ||
Փոստային դասիչ | 97500[2] | ||
Պաշտոնական կայք | mairie-stpierre.fr | ||
| |||
Սեն Պիեռ (ֆրանսերեն՝ Saint-Pierre (Saint-Pierre-et-Miquelon)), Ֆրանսիայի անդրծովյան համայնքներից մեկի՝ Սեն Պիեռ և Միքելոնի մայրաքաղաքը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսի նույնանուն կղզեխմբի մաս հանդիսացող Սեն Պիեռ կղզու վրա՝ կանադական Նյուֆաունդլենդ կղզուց մոտավորապես 20 կիլոմետր դեպի հարավ։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.699[3]:
Հիմնադրվել է 1604 թվականին[4], տարածվել արդեն իսկ գործող նավահանգստի շուրջը։ 1872 թվականին կազմավորվել է որպես առանձին համայնք (separate municipality), 1936 թվականին զրկվել է այդ կարգավիճակից, 1945-ին վերստացել է այն[5]։ Քաղաքր կառավարում են համայնքապետն ու քաղաքային խորհուրդը։ Այստեղ են գտնվում նաև Սեն Պիեռ և Միքելոնի տարածքային ընտրովի վեհաժողովի նստավայրը և կենտրոնական իշխանության այլ հաստատություններ ու հիմնարկություններ։ Քաղաքն ունի մարզական մի շարք կառույցներ, թանգարաններ, մեկական գրադարան ու մշակույթի կենտրոն[6]։ 1970 թվականից ի վեր Սեն Պիեռում է գտնվում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաքելական վիկարիատի նստավայրը[7]։
Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղերն են ձկնարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը[8]։ Սեն Պիեռում է գործում կղզեխմբային տարածաշրջանի միակ նավահանգիստը, որտեղից արագընթաց նավերով կանոնավոր ուղերթեր են իրականացվում ոչ միայն կղզեխմբի ներսում, այլև դեպի նյուֆաունդլենդյան Ֆորտունա նավահանգիստը[9]։ Քաղաքին սպասարկում է նաև նրանից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Saint-Pierre Pointe-Blanche օդանավակայանը, որտեղից թռիչքներ են կատարվում դեպի Միքելոն, նորշոտլանդական Հալիֆաքս ու Սիդնեյ, նյուֆաունդլենդյան Սեյնթ Ջոնս, ինչպես նաև Լաբրադոր, Մոնրեալ (Քվեբեկ)[10]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործող կրթական հաստատություններից են՝
Տարրական կրթության օջախներ.
- Ecole maternelle Ile aux Enfants (նախակրթարան/մանկապարտեզ) - 2014 թ. ուներ 62 սան[11]
- Ecole primaire Henriette Bonin - 2014 թ. ուներ 62 աշակերտ[12]
- Ecole élémentaire du Feu Rouge - 2014 թ. ուներ 163 աշակերտ[13], 2016-ին՝ 172 աշակերտ[14]։ Գտնվում է Ile aux Enfants nursery մանկապարտեզից ոչ մեծ հեռավորության վրա[15]։
Lycée-Collège d'État Émile Letournel-ը համայնքում գործող միջնակարգ դպրոց է, որտեղ գործում են նաև ավագ դպրոցի նախասիրական հոսքեր։
Մասնավոր դպրոցներ.
- Ecole maternelle Saint-Louis de Gonzague (նախակրթարան/մանկապարտեզ)[16]
- Ecole élémentaire Sainte-Croisine - բացվել է 1925 թ. նոյեմբերի 4-ին[17]
- Ecole élémentaire Sainte-Odile[18]
- Collège Saint Christophe (ավագ դպրոց)[19]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոր ան Բեսեն Յուպեն (Ֆրանսիա), 1976 թվականից[20]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ Շառլ դը Գոլի հրապարակը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Populations légales communales depuis 1968 — The National Institute of Statistics and Economic Studies.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «975-Saint-Pierre-et-Miquelon», INSEE.
- ↑ Saint-Pierre-et-Miquelon. Rapport annuel 2010, Paris: Institut d'émission des départements d'Outre-mer, 2011, s. 17.
- ↑ «La réforme de l'Etat au Canada - L'avenir de Saint-Pierre-et-Miquelon», Frankrikes senat.
- ↑ «La vie à Saint-Pierre» Archived 2012-12-26 at the Wayback Machine., Mairie de Saint-Pierre.
- ↑ «Vicariat de Saint-Pierre et Miquelon» Archived 2013-01-22 at the Wayback Machine., Eglise catholique en France.
- ↑ «St. Pierre et Miquelon», Newfoundland and Labrador Heritage.
- ↑ «How to get there?», Comité Régional du Tourisme.
- ↑ «Vols/Flights» Archived 2013-01-11 at the Wayback Machine., Air Saint-Pierre.
- ↑ "Ecole maternelle Ile aux Enfants > Présentation Archived 2019-08-13 at the Wayback Machine.." National Education Service of Saint Pierre and Miquelon. Retrieved on September 14, 2016.
- ↑ "Ecole primaire Henriette Bonin >Présentation Archived 2016-09-15 at the Wayback Machine.." National Education Service of Saint Pierre and Miquelon. Retrieved on September 14, 2016.
- ↑ "Ecole élémentaire du Feu Rouge >Présentation Archived 2019-08-13 at the Wayback Machine.." National Education Service of Saint Pierre and Miquelon. Retrieved on September 14, 2016.
- ↑ "172 élèves. Evaluation en CE2." Ecole élémentaire du Feu Rouge. Retrieved on September 14, 2016.
- ↑ "Contact." Ecole élémentaire du Feu Rouge. Retrieved on September 14, 2016. "L'école élémentaire du Feu Rouge est située au centre-ville de Saint-Pierre à une encablure de l'école maternelle l'Ile aux Enfants." Address: "Ecole élémentaire du Feu Rouge 28, rue Louis Pasteur, BP 4234 St Pierre et Miquelon, 97500 "
- ↑ "Ecole maternelle Saint-Louis de Gonzague." National Education Service of Saint Pierre and Miquelon. Retrieved on September 14, 2016.
- ↑ "Petit historique Archived 2016-10-09 at the Wayback Machine.." Ecole élémentaire Sainte-Croisine. Retrieved on September 14, 2016.
- ↑ Home Archived 2016-10-25 at the Wayback Machine.. Ecole élémentaire Sainte-Odile. Retrieved on September 14, 2016.
- ↑ Home. Collège Saint Christophe. Retrieved on September 14, 2016.
- ↑ «Jumelages»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-08-ին։ Վերցված է 2020-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Saint-Pierre Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Saint-Pierreին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
|