Սեյրան Աթեշ
| Սեյրան Աթեշ թուրքերեն՝ Seyran Ateş | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 20, 1963[1][2][3] (63 տարեկան) |
| Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | թուրքերեն |
| Կրոն | իսլամ |
| Կրթություն | Բեռլինի ազատ համալսարան |
| Մասնագիտություն | փաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, գրող, imam, իրավաբան, սցենարիստ, դերասանուհի և ֆեմինիստ |
| Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Միություն 90/Կանաչներ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | AK Polis?[5] |
| 🌐 | |
Սեյրան Աթեշ (թուրքերեն՝ Seyran Ateş, ապրիլի 20, 1963[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), գերմանաբնակ իրավաբան և ֆեմինիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ստամբուլում՝ քրդի ընտանիքում։ Երբ վեց տարեկան էր, Սեյրանի ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա։ Նա իրավաբանություն է սովորել Բեռլինի ազատ համալսարանում։ 1997 թվականից զբաղվում է իրավաբանությամբ՝ մասնագիտանալով քրեական և ընտանեկան իրավունքի ոլորտում[6]։ Քաղաքացիական իրավունքի հայտնի ակտիվիստ Աթեշը հայտնի է մուսուլման կանանց և աղջիկների հավասարություն պահանջելու համար[7][8]։
Ազգային հանրային ռադիոյին 2008 թվականի հունվարին տված հարցազրույցում Աթեշը հայտարարել էր, որ ինքը պետք է թաքնվի իր դեմ ուղղված սպառնալիքների պատճառով։ Մի կոնկրետ միջադեպի ժամանակ նրա և նրա պաշտպանյալի վրա հարձակվել է մի տղամարդ (պաշտպանյալի ամուսինը) դատարանի շենքում՝ վկաների աչքի առաջ, որոնք նախընտրել են չմիջամտել[9]։
Աթեշը բացել է Իբն-Ռուշդ-Գյոթե մզկիթը 2017 թվականին։ Սա Գերմանիայի առաջին «ազատական մզկիթն» է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին աղոթում են, և կանայք կարող են ստանձնել իմամի դերը[10]։ Թուրքիայի կրոնական իշխանությունները և Եգիպտոսի Ալ-Աժար համալսարանում գործող խորհուրդը դատապարտեցին նախագիծը, և Աթեշը նորից սպառնալիքներ ստացավ[11]:
2018 թվականին Սեյրան Աթեշը առաջադրվել է Սախարովի մրցանակին, որը շնորհվել է Եվրախորհրդարանի կողմից մարդու իրավունքների գործունեության համար։ Սակայն մրցանակը շնորհվել է Օլեգ Սենցովին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #124533531 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.ak-polis.de/ueber-uns/
- ↑ Tolerance for the tolerant Signandsight.com 9 августа, 2005. Статья впервые была опубликована на немецком языке в Perlentaucher, 2 сентября 2005 года. Проверено 29 Января 2010 года
- ↑ "Ислам нуждается в сексуальной революции" в интервью журналу "Шпигель", 13 октября 2009. Проверено 20 Января 2010 года (գերմ.)
- ↑ «Seyran Ates: Tolerance for the tolerant (08/09/2005) - signandsight». www.signandsight.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Национальное общественное радио-интервью, 22 января 2008. Проверено 29 Января 2010 года
- ↑ Germany, SPIEGEL ONLINE, Hamburg. «Frauenrechtlerin gründet Moschee: "Unsere Religion nicht den Rückständigen überlassen" - SPIEGEL ONLINE - Politik». SPIEGEL ONLINE. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Germany, WeltN24. «Liberal Moschee in Berlin: "Die meisten liberalen Muslime haben Angst" - WeltN24 - Deutschland». WeltN24. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեյրան Աթեշ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||