Սելա Սյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելա Սյու
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSelah Sue
Ի ծնե անունSanne Putseys
Նաև հայտնի է որպեսSelah Sue
Ծնվել էմայիսի 3, 1989(1989-05-03)[1] (34 տարեկան)
Լյուվեն, Լյովեն, Բրաբանտ նահանգ, Բելգիա[2]
Երկիր Բելգիա
ԺանրերSoul
Ռեգգի
R&B
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ[3] և վոկալ[3]
ԼեյբլBecause Music
ԿրթությունԼյովենյան կաթոլիկ համալսարան
Պարգևներ
Կայքselahsue.com
 Selah Sue Վիքիպահեստում
Selah Sue ZMF -ում, 2018-ին Ֆրեյբուրգ

Սելա Սյու (անգլ.՝ Selah Sue կամ Sanne Putseys[4]), բելգիացի երաժիշտ և երգահան։ Սելա Սյուն (Նիդերլանդերեն: [ˈsɑnə pʏtˈsɛis]) ծնվել է, մայիսի 3, 1989-ին Լիֆդալում՝ Ֆլամանդական Բրաբանտ նահանգի կենտրոն Լյովենից ոչ հեռո[4]։ 15 տարեկանում երգչուհին սովորել է ակուստիկ կիթառ նվագել և սկսել է երգի բառեր գրել իր համար։ 17 տարեկանում բելգիացի մի պրոդյուսեր Սելային առաջարկել է երգել իր երգերից որոշ դեմոներ մինչև Universal ընկերության հետ պայմանագիր կնքելը։ Սելան հրաժարվել է, որովհետև ցանկանում էր երգել սեփական երգերը։

Նրա առաջին ալբոմը՝ Selah Sue (2011) մեծ հաջողություններ է ունեցել. Եվրոպայում վաճառվել է շուրջ 720 000 օրինակ[5][6][7], որից 320 000-ը՝ Ֆրանսիայում։ 2011 թվականին երգչուհին գրանցել է հաջողությունների շարք՝ իր "Raggamuffin", "Crazy Vibes" և "This World" սինգլներով։ Նույն թվականին Սելա Սյուն հաղթել է European Border Breakers Award (EBBA) մրցույթում[8]։ 2012 թվականի հունվարին միևնույն մրցանակաբաշխության ժամանակ նա ներկայացվել է EBBA Public Choice Award անվանակարգում[9]։

2012 թ. օգոստոսի 28-ին նրա դեբյուտային ալբոմը թողարկվել է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջինս արժանացել է դրական արձագանքների։ Մեկ շաբաթում այն ներբեռնվել է ավելի քան 400 000 անգամ[10]։ Rolling Stone ամսագիրը երգչուհուն համարել է 2012 թվականի հայտնություններից մեկը[11]։

Թեև սեձական երգերի մի հսկա ցանկ ունի, անուամենայնիվ հաճախ է կատարում ամերիկացի երգչուհի Էրկա Բադուի և անգլիական ռոք խմբի՝ The Zutons-ի երգացանկից երգեր։ Սելայի երկու ամենահայտնի երգերն են "Mommy" և "Black Part Love": Սելայի խոսքերով, իր վրա մեծ ազդեցություն են թողել այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Էրկա Բադու, Լոուրին Հիլ, (անգլ.՝ Lauryn Hill), M.I.A. (անգլ.՝ Mathangi «Maya» Arulpragasam; թամիլերեն՝ மாதங்கி 'மாயா' அருள்பிரகாசம்

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգ, 2010 թ.

Նրա առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2009 թվականին՝ Black Part Love անվանումով[12]։ 2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը Սելա Սյուն Բելգիական Ancienne Belgique համերգասրահից ստացել է որոշակի առաջրկներ։ Ծրագիրը, որում երգչուհին ներառված է, ստեղծված է աջակցելու խոստումնալից արվեստագետների, ովքեր կապեր չունեն հայտնի ընկերությունների հետ և չեն ստանում որևէ աջակցություն։ 2009 թ. Սելա Սյուն մասնակցել է North Sea Jazz Festival և Lowlands երաժշտական փառատոններին[13]։ Բացի այս, նա պարբերաբար հայտնվում է տարբեր հեռուստահաղորդումների ուշադրության կենտրոնում, օրինակ՝ De Wereld Draait Door, Flemish TV ներկայացում[14]։

2010 թ. նա ելույթ է ունեցել Բելգիայում տեղի ունեցած փառատոնների մեծ մասում, այդ թվում՝ Les Nuits Botaniques, Les Ardentes, Dour Festival, Lokerse Feesten, Couleur Café և Pukkelpop: Նրա երկրորդ ալբոմը՝ Raggamuffin-ը լույս է տեսել 2010 թվականի հոկտեմբերի 10-ին[15]։ Նույն թվականի նոյեմբերի 8-ին նա ելույթ է ունեցել ամերիկացի երգիչ-երգահան Prince-ի՝ Sportpaleis համերգասրահում տեղի ունեցած համերգին[16]։

2011 թվականի մարտի 4-ին, նա թողարկել է Սելա Սյու դեբյուտաին ալբոմը։ Ալբոմն ունեցել է բազմաթիվ հաջողություններ Նիդերլանդներում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում[17]։ Բացի իր սեփական երգերից, ինչպիսիք են՝ "This World" և "Crazy Vibes", ալբոմը ներառում է զուգերգ Սի Լո Գրինի հետ. երգը կոչվում է "Please"[18]: 2011 թ. դեկտեմբերի 10-ին նա Music Industry Awards մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է 3 մրցանակների[19]։

2012 թ. հոկտեմբերի 20-ին նա Լյուքսեմբուրգում թագավորական հարսանիքի ընթացքում նվագել է[20]։ Նա կատարել է ամերիկացի բլյուզ երգիչ Վիլ Դիքսոնի "Spoonful" երգը Նյու Յորքյան Häagen-Dazs պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերության համար. տեսահոլովակում նկարահանվել է Բրեդլի Քուփերը[21]։

2014 թ. հոկտեմբերի 27-ին նա հանրությանն է ներկայացրել "Alone" երգը։ 2015 թ. մարտի 30-ին Սելա Սյուն թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ Reason անվանումով։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիաներում թողարկված ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի անվանում Տվյալներ ալբոմից Դիրք Հավաստագիր
Ultratop 50 (Vl) Ultratop 50 (Wa) MegaCharts (NL) French Albums Chart (Ֆրանսիա) OLiS (Նիդերլանդներ) Swiss Music Charts GfK Entertainment (Գերմանիա)
Selah Sue 1 1 2 9 31 32 -
Reason
  • Թողարկում՝ մարտի 30, 2015
  • Լեյբլ՝ Because Music
  • Ձևաչափ։ LP, CD, Music download
1 1 1 3 35 9 82

Շարունակական կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Սինգլ Դիրք Հավաստագիր Ալբոմ
Ultratop 50 Ultratop 50 MegaCharts Ձայնագրության Ազգային Սինդիկատ Swiss Music Charts
2010 "Raggamuffin" 29 16 81 18 - Սելա Սյու
2011 "Crazy Vibes" 21 26 56 74 -
"This World" 2 15 - 33 42
  • BEL: Պլատին[25]
"Summertime" 59 67 - - -
"Zanna"
(Թոմ Բարման vs. The Subs)
1 29 72 - - Rarities
2012 "Crazy Sufferin Style" 59 83 - - -
"Fade Away" 51 59 - - -
2014 "Alone" 5 1 53 9 - Reason
"Won't Go for More" - - - 191 -
2015 "Reason" - - - 115 -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Deutsche Nationalbibliothek Record #1016664168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
  4. 4,0 4,1 Wensink, Herien (2009) "A Flemish singer with a Jamaican soul", NRC, 21 August 2009, retrieved 2010-11-03
  5. On s’exilerait bien pour Selah Sue, Le Parisien, նոյեմբերի 22, 2012
  6. De Standaard, Selah Sue, դեկտեմբերի 9, 2011
  7. Sterrennieuws, Nieuwe versie van debuutalbum Selah Sue
  8. «European Border Breakers Awards, Selah Sue». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  9. «European Border Breakers Awards 2012 presented». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  10. Amerika houdt van Selah Sue, Clint, 31 Augustus 2012
  11. New Faces 2012: Selah Sue, Rolling Stone Magazine, October 2012
  12. Ultratop.be – Selah Sue – Black Part Love
  13. «NU.nl, Charles Bradley is de held van North Sea Jazz, Selah Sue, 10 July 2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  14. «De Wereld Draait Door, Selah Sue». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  15. Ultratop.be – Selah Sue – Raggamuffin
  16. De Standaard, Selah Sue & Prince
  17. Ultratop, Selah Sue discography
  18. Selah Sue op album Cee Lo Green, muziek.nl, 25 October 2010, retrieved 2010-11-03
  19. «Milow en Selah Sue kapen drie MIA's weg, Mauro beste muzikant». Focus Knack (Dutch). 2011 թ․ դեկտեմբերի 11.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Luxemourg Royal Wedding Program». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  21. Eames, Tom (2013 թ․ մայիսի 7). «Bradley Cooper becomes face of Häagen-Dazs ice cream – video». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  22. «Ultratop Belgian Charts». ultratop.be. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  23. «Selah Sue dיcroche un disque de platine». Chartsinfrance.net. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «Ultratop Belgian Charts». ultratop.be. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  25. 25,0 25,1 25,2 25,3 «Ultratop Belgian Charts». ultratop.be. 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  26. «Ultratop Belgian Charts». ultratop.be. 2015 թ․ փետրվարի 27. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելա Սյու» հոդվածին։