Սեդրակ Մանդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդրակ Մանդինյան
Ծնվել է1844 հոկտեմբերի 22
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էնոյեմբերի 28, 1915(1915-11-28) (տարիքը 71)
Մահվան վայրԹիֆլիս
ԿրթությունԼազարյան ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ
դերասան
հասարակական, զրական-թատերական գործիչ

Սեդրակ Ավետի Մանդինյան, (հոկտեմբերի 22, 1844, Թիֆլիս - նոյեմբերի 28, 1915, Թիֆլիս), հայ մանկավարժ, դերասան, հասարակական, գրական-թատերական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Թիֆլիսում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1857-1863), Պետերբուրգի համալսարանում (1869), ապա՝ Գռթայի (Գերմանիա) ուսուցչական սեմինարիայում, Հայդելբերգի, Լայպցիգի և Վիեննայի համալսարաններում։ Խորացել է մանկավարժական և հոգեբանական գիտություններում։ 1864-1868 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայկական թատրոնում, Գևորգ Չմշկյանի, Միհրդատ Ամրիկյանի հետ շրջագայել Շուշիում, Ալեքսանդրապոլում և Երևանում (18651879-1880 թվականներին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու ռեժիսոր։ Որպես տեսուչ աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1874-1878), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում։ 1881-1900 թվականներին (ընդհատումով) եղել է էջմիածնի Գևորգյան ճեմարանի մանկավարժության և հոգեբանության դասատու։ Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ մանկավարժության դեմ։ Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված։ Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» (1878), «Ազգային ընտանեկան աշխարհ» (1880), «Համառոտ մանկավարժություն» (1878), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» (1881), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» (1886), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» (1906) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ։ Գրախոսել է Ռեթեոս Պերպերյանի, Սմբատ Շահազիզի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և ուրիշների գրքերը։ Կատարել է թարգմանություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիելյան Ա., Սեդրակ Մանդինյան, Երևան, 1964:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 219 CC-BY-SA-icon-80x15.png