Սարան Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարան Ալեքսանդրյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1927(1927-06-15)[1]
ԾննդավայրԲաղդադ, Mandatory Iraq
Մահացել էսեպտեմբերի 11, 2009(2009-09-11)[2] (82 տարեկան)
Մահվան վայրԻվրի սյուր Սեն
ԳերեզմանՊեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունփիլիսոփա և գրական քննադատ
Կայքsarane-alexandrian.com
Սարան Ալեքսանդրյանի և նրա կնոջ՝ Մադլեն Նովարինայի գերեզմանը Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարանում (վերևի շարքում՝ աջից չորրորդը)

Սարան Ալեքսանդրյան (ֆր.՝ Sarane Alexandrian, հունիսի 15, 1927(1927-06-15)[1], Բաղդադ, Mandatory Iraq - սեպտեմբերի 11, 2009(2009-09-11)[2], Իվրի սյուր Սեն), ֆրանսահայ փիլիսոփա, էսսեիստ և արվեստաբան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյանը ծնվել է ֆրանսիացի մորից և հայ հորից՝ Վարդան Ալեքսանդրյանից, որը բժիշկ-ստոմատոլոգ էր Ֆեյսալ I թագավորի արքունիքում։ Վեց տարեկանում նրան ուղարկել են Փարիզ՝ մնալու մորական տատիկի մոտ[3]։

Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյանի մերձեցումը դադաիզմին և սյուրռեալիզմին կայացել է 1943 թվականի ամռանը, երբ 16 տարեկանում նա հանդիպել է Բեռլինի դադաիստական խմբի առանցքային կերպարներից մեկին՝ Ռաուլ Հաուսմանին, որը որպես փախստական ապրում էր Լիմոժի մոտ գտնվող Պեյրա-լը-Շատո բնակավայրում։ 1947 թվականից նա ծառայել է որպես Անդրե Բրետոնի վերջին քարտուղար և դարձել է սյուրռեալիստական ուղղվածության կարևոր դեմքերից մեկը[3]։

Ալեքսանդրյանը Նիցշեի «Զվարթ գիտություն» ( Die fröhliche Wissenschaft ) գրքում ներկայացված փիլիսոփայության ջատագովն էր։ Նա ղեկավարում էր Supérieur Inconnu ամսագիրը (վերնագիր, որը տրամադրել է Բրետոնը), որը մեծարում էր չորս արժեքներ, որոնք կիսում են սյուրռեալիստները և Ալեքսանդրյանը՝ երազանքները, սերը, գիտելիքը և հեղափոխությունը։ Քեթրին Միլեթը ամսագրի նշանավոր հեղինակներից էր։

Ալեքսանդրյանը Վիկտոր Բրաուների ընկերն էր, Շառլ Ֆուրիեի երկրպագուն և Մատա Հարիի ջերմեռանդ պաշտպանը։

Մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 11-ին։ Թաղված է Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարանում, պատի մեջ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյանը 1959 թվականին ամուսնացել էր Մադլեն Նովարինայի հետ, որը մահացել է 1991 թվականին[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրյանն ավելի քան 40 գրքի հեղինակ է։ Նրա ամենահայտնի գործերն են.

  • André Breton par lui-même (Անդրե Բրետոնն իր իսկ խոսքերով), 1971
  • Hans Bellmer (Հանս Բելմեր), 1971
  • Les Libérateurs de l'amour (Սիրո ազատագրողները), 1977
  • Surrealist Art (Սյուրռեալիստական արվեստ), 1985 (Thames & Hudson World of Art)
  • Max Ernst (Մաքս Էռնստ), 1986
  • Histoire de la littérature érotique (Էրոտիկ գրականության պատմություն), 1989
  • LJUBA, Փարիզ, Cercle d'Art, 2003

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gallimard (1974). Dans le Surréalisme et le rêve, p. 246-9. Paris. Հեղինակը նախ քննարկում է Բրետոնի երազանքը, ապա առաջարկում վերլուծություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]