Զվարթ գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Զվարթ գիտություն
Die fröhliche Wissenschaft
FW82.jpg
Հեղինակ Ֆրիդրիխ Նիցշե
Տեսակ գիրք
Ժանր փիլիսոփայություն
Թեմա Աստված մահացել է
Բնօրինակ լեզու գերմաներեն
Ստեղծման տարեթիվ 1881
Նախորդ The Dawn
Հաջորդ Այսպես խոսեց Զրադաշտը
Երկիր Flag of the German Empire.svg Գերմանիա
Հրատարակման տարեթիվ 1882
Վիքիպահեստում

«Զվարթ գիտություն» (գերմ.՝ Die fröhliche Wissenschaft), Ֆրիդրիխ Նիցշեի ստեղծագործությունը։

Ստեղծման հանգամանքները և անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զվարթ գիտության» գաղափարը մտահղացվել է Նիցշեի մոտ 1881 թ. ամռանը շվեյցարական Զիլս իմ Էնգադինե կոմունայում Սպինոզայի աշխատություններին ծանոթանալուց հետո։ Անմիջապես գիրքը գրվել է 1881-1882 թթ. Ջենովայում։ Հունվարի 28-ին Նիցշեն ուղարկում է տեքստի սկզբնական տարբերակը երգահան Պետեր Գաստին որպես «Արշալույսի» շարունակությունը։

Նիցշեն երկար ժամանակ մտածում էր անվանման շուրջ և ի վերջո ընտրեց «Զվարթ գիտության» տարբերակը։ Այդ եզրը պրովանսալյան տրուբադուրները կիրառում էին իրենց բանաստեղծական արվեստը նշելու համար։

Հունիսին Նիցշեն գիրքը տպագրության է հանձնում, իսկ օգոստոսին այն արդեն հայտնվում է գրախանութներում։ Երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1887 թ.։

Կառուցվածքը և խնդրո առարկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքին նախորդում է 63 էպիգրամաներից կազմված նախերգանքը։ Հիմնական մասը կազմված է տարբեր երկարությամբ հինգ գրքից, որոնք ընդգրկում են ընդհանուր առմամբ 383 հատված։ Գիրքն ավարտվում է 14 բանաստեղծությամբ («Ֆոգելֆրայ արքայազնի երգերը»)։ Հինգերորդ գիրքը և բանաստեղծությունները ի հայտ են եկել միայն երկրորդ հրատարակությունում։

Տվյալ ստեղծագործությունում Նիցշեն անդրադառնում է, մասնավորապես, այնպիսին հարցերին, ինչպիսիք են չարիքի էությունը (առաջին գիրքը), արվեստի և բնության կապը (երկրորդ գիրքը), «Աստծո ստվերը», այսինքն աշխարհի կարգավորվածությունը ըստ տրամաբանության օրենքների (երրորդ գիրքը) և այլն։ Հենց այդտեղ է լույս տեսնում «Աստվածը մահացել է» հայտնի արտահայտությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]