Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար
Սանտյագո դե Կոմպոստելայի մայր տաճար (իսպ.՝ Catedral de Santiago de Compostela), Սանտյագո դե Կոմպոստելայի կաթոլիկ եկեղեցիներից է։ Գտնվում է Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Սանտյագո դե Կոմպոստելայում։ Տաճարը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկի՝ Հակոբոս առաքյալի, հուղարկավորության վայրն է։ Պատմականորեն տաճարը եղել է Սուրբ Հակոբոս առաքյալի ուխտագնացության վայր դեռևս վաղ միջնադարից։
Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը կառուցվել է ռոմանական ճարտարապետության ոճով, իսկ ավելի ուշ կատարվել են գոթական և բարոկկո ոճով հավելումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լեգենդի, Հակոբոս առաքյալը Քրիստոնեությունը տարածեց Պիրենեյան թերակղզում[4][5]։ Մ․թ․ 44 թվականին նրան գլխատում են Երուսաղեմում։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխում են Գալիսիա ինքնավայր համայնք[6]։ Իսպանացի քրիտոնյաների նկատմամբ հռոմեացիների հալածանքների հետևանքով, Հակոբոս առաքյալի գերեզմանը 3-րդ դարում լքված էր։
Լեգենդի համաձայն, նրա գերեզմանը հայտնաբերվել է մ․թ․ 814 թվականին Պելագիյի կողմից։ Նա գերեզմանը նկատել է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվել է ինչ-որ տարօրինակ լույս։ Իրիայի եպիսկոպոս Թեոդոմիրուսը դա համարեց հրաշք և տեղեկացրեց Աստուրիայի և Գալիսիայի թագավոր Ալֆոնսո II-ին (791–842 թվականներ)։ Թագավորը հրամայեց վերակառուցել Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը։ Ըստ լեգենդի, թագավորը եղել է տաճարի առաջին ուխտավորը։ Այնուհետև մ․թ․ 829 թվականին առաջին եկեղեցում և մ․թ․ 899 թվականին Ռոմանական եկեղեցում հաստատվեց կարգուկանոն Լեոնի թագավոր Ալֆոնսո III-ի կողմից[7], որից հետո տաճարը դարձավ հիմնական ուխտագնացության վայր[8]։
997 թվականին սկզբնական եկեղեցին վերածվել է մոխրի, Ալ-Մանսուրի (938–1002 թվականներ), Կորդովայի խալիֆայության բանակի հրամանատարի կողմից։ Ալ-Անդալուսի հրամանատարի հարձակումներն ուղեկցվում էին վասալ քրիստոնյա առաջնորդների կողմից, ովքեր ստացան կողոպուտի բաժինը, սակայն Սուրբ Հակոբոս առաքյալի գերեզմանն ու մասունքները մնացին անխախտ։ Քրիստոնյաների կողմից բերված դարպասներն ու զանգերն ավելացվել են Կորդովայի մզկիթին[9]։ Երբ, 1236 թվականին Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ը գրավեց Կորդովան, այդ նույն դարպասներն ու զանգերը տեղափոխվեցին Տոլեդոյի տաճար՝ Տոլեդոյի մուսուլման հրամանատարների կողմից։
Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1075 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ի (1040–1109 թվականներ) և Դիեգո Պելաես եպիսկոպոսի հովանու ներքո։ Տաճարը կառուցվել է նույն նախագծով, ինչպես կառուցվել է Թուլուզի Սուրբ Սերնին եկեղեցին՝ Ֆրանսիայի ամենամեծ ռոմանական ապարանքը։ Կառուցվել է հիմնականում գրանիտով։ Ըստ Liber Sancti Iacobi-ի, շինարարությունը դադարեցվել է մի քանի անգամ, իսկ վերջին քարը դրվել է 1122 թվականին։ Սակայն դրանից հետո ամբողջ շինարարությունը չի ավարտվել։
1211 թվականին տաճարը նվիրաբերվել է Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին[10][11]։
Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը 1075 թվականին դարձել է եպիսկոպոսական նստավայր, և իր աճող նշանակության շնորհիվ՝ ուխտագնացության վայր։ 1495 թվականին ավելացվել է համալսարան։ 16-18-րդ դարերում տաճարն ընդարձակվել է։
Տաճարի արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի յուրաքանչյուր ճակատամաս իրեն հարակից հրապարակի հետ միասին կազմում է հոյակապ քաղաքային հրապարակ։ Ճակատամասերից մեկը կառուցվել է 1740 թվականին, բարոկկո ոճով՝ Ֆերնանդո դե Կասաս Նովայի կողմից, և կազմում է Պրազա դե Օբրադոիրո հրապարակի մի մասը։ Բարոկկո ոճով է կառուցվել նաև Acibecharía ճակատամասը Ֆերրո Կաավիիրոյի և Ֆերնանդես Սարելայի կողմից։ Pratarías ճակատամասը կառուցվել է 1103 թվականին վարպետ Էստեբանի կողմից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 Jacobeo C. Route of Santiago de Compostela. Retrospective Inventory - Associated Components — 2014.
- ↑ Orlandis, J. (1990). «Algunas consideraciones en torno a los orígenes cristianos en España». Cristianismo y aculturación en tiempos del imperio romano. Universidad de Murcia. էջեր 63–71. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Lligadas, J. (2005). El libro de los santos. Centro De Pastoral Liturgic. ISBN 8498050413.
- ↑ Franco Maside, R.; Pereira Menaut, G. (2005). «Archaeologico-epigraphic notes on death in Ancient Callaecia». In Rodríguez Casal, Antón A.; González Lopo, Domingo L. (eds.). Muerte y Ritual Funerario en la Historia de Galicia. SEMATA. Ciencias Sociais e Humanidades (Galician). Vol. 17. Universidad de Santiago de Compostela. էջեր 35–60. ISSN 1137-9669.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Portela Silva 2003: p. 54
- ↑ Garrido Torres 2000: p. 100
- ↑ Garrido Torres 2000: p. 101
- ↑ Bravo Lozano 1999: p. 235
- ↑ Armesto, V. (1971). Galicia feudal (2ª ed.). Editorial Galaxia. էջեր 188, 287.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Reconstruction of the swinging motion of the Botafumeiro Արխիվացված 2011-05-23 Wayback Machine
- Photographs of the Cathedral of Santiago de Compostela, Galicia, Spain Արխիվացված 2011-02-26 Wayback Machine
- Pictures of Cathedral of Santiago de Compostela Արխիվացված 2014-10-16 Wayback Machine
- HyperSculpture – Pórtico de la Gloria Արխիվացված 2015-02-11 Wayback Machine
- The Art of medieval Spain, A.D. 500–1200
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար» հոդվածին։ |
|