Սանշայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Սանշայա (սանսկրիտերեն՝ saṃśaya – զուգադրում, կասկած, երկմտություն, անորոշ վիճակ), նյայայի 16 կատեգորիաներից երրորդ կատեգորիա, ճանաչողական գործընթացի ընդհանուր հիմք։

Կասկածի փիլիսոփայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկածն առաջացնում է միևնույն օբյեկտի վերաբերյալ տարբեր, հակասական կարծիքների միջև մտքի տատանումներ։ Կասկածը ծագում է, երբ միևնույն օբյեկտը դիտարկվում է տարբեր, իրարամերժ տեսանկյուններից և որևէ որոշակի չափանիշ չկա ընտրության հարցում կողմնորոշվելու համար։ Կասկած առաջանում է մեծ հեռավորության վրա գտնվող որևէ ֆիգուր տեսնելիս։ Նման պարագայում հարցնում են․ «Այն արձան է, թե՞ սյուն։»։ Սակայն չունենալով այս կամ այն առարկայի բնորոշ հատկանիշները տարբերելու հնարավորություն, չեն կարողանում որոշակիորեն հասկանալ, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այդ ֆիգուրը։ Կասկածը ո՛չ որոշակի գիտելիք է, ո՛չ՝ գիտելիքի բացակայություն, ո՛չ էլ՝ սխալ։ Կասկածը միևնույն ժամանակում միևնույն առարկայի հատուկ հատկանիշների իրարամերժությունը գիտակցելու դրական վիճակ է[1][2]։

Մեկնաբանություններ ըստ դպրոցների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նյայայի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյայա–սուտրաներյում» սանշայան բնորոշվում է որպես «մտքի երկատում առարկայի առանձնահատկություններից ելնելով, ընդհանուր և անհատական հատկությունների դիտարկման արդյունքից ելնելով, երբ տեսակետները չեն համընկնում և ընկալման ու չընկալման մեջ անորոշություն է առաջանում[3]։ Սանշայայի այս հինգ տարատեսակները կամ պատճառները քննադատական հետազոտման են ենթարկվում, որի արդյունքում պարզվում է, որ հարկ չկա կասկածը մերժել որպես այդպիսին և ոչ էլ անսահմանորեն թույլ տալ[4]։

Ըստ Վատսյայանայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակշիլասվամի Վատսյայանան սանշայան բնութագրում է որպես առարկայի հետ ընդհանուր ծանոթություն, որը դրդում է հարցնել․ «սա ի՞նչ է», և ուղղակիորեն նրան կապում է այլընտրանքային տարբերակների հետ։ Նա առաջարկում է սանշայայի հինգ կետերի հետևյալ մեկնաբանությունը, որոնք համարում է դրա տարատեսակներ․

  1. առարկաների ընդհանուր հատկությունների դիտարկում անհատական հատկությունները չտեսնելու դեպքում, օրինակ, երբ մենք կասկածում ենք մեր տեսածը սյուն է, թե մարդ։
  2. օբյեկտի որոշակի հատկության արձանագրում, որը թույլ չի տալիս որոշել նրա բնույթի մասին հարցը, օրինակ, գիտենալով, որ առարկաների անջատումից ձայն է արձակվում, մենք չենք կարող որոշել արդյոք ձայնը սուբստանց է, որակ, թե՝ շարժում
  3. խնդրի լուծման մրցակից մեթոդների առկայություն, օրինակ, որոշները ընդունում են Ատմանի գոյությունը, իսկ որոշները՝ ոչ
  4. առարկայի դիտումը թույլ չի տալիս տարբերել այն, օրինակ, մեզ տեսանելի ջուրը իրական է, թե՝ թվացյալ
  5. օբյեկտի չդիտումը, օրինակ, մեզ համար ոչ տեսանելի ջուրը իրական է, թե՝ թվացյալ։

Ըստ Ուդյոտակարայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդյոտակարան, ճիշտ հակառակը, այս հինգ կետերում տեսնում է կասկածի պատճառները, որոնք բաժանում է երեք տեսակի․

  1. առարկաները ընկալվում են, բայց ոչ պարզորոշ
  2. ընդհանուր բնութագիրը առկա է ինչպես փնտրվող առարկայի, այնպես էլ այլ առարկաների մոտ
  3. գործ ունենք տարբեր առարկաների տարբեր բնութագրերի ճանաչողության հետ։

Վայշեշիկայի ներկայացուցիչ Պրաշաստապադը Վատսյայանայի երրորդ կետը քննադատության է ենթարկում (այդ թվում նաև այն հիմնավորմամբ, որ միշտ կարելի է որոշել, թե հարցի լուծման երկու մեթոդներից ո՞ր մեկին նախապատվություն տալ)։

Նյայայի ներկայացուցիչներից Ուդայանան համամիտ է Վատսյայանայի մեկնաբանության հետ[5]։

Ըստ յոգայի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոգա սուտրաներում» (I, 30) թվարկվում են կենտրոնանալուն խանգարող ինը պատճառներ։ Ըստ Վյասայի դրանք մեկնաբանվում են հետևյալ կերպ․

  1. վյադխի – հիվանդություն, ֆիզիկական հավասարակշռության խախտում
  2. ստյանաապատիա, լավատեսության բացակայություն, մտավոր անբավար տրամադրվածություն աշխատանքի հանդեպ
  3. սանշայա – անվճռականություն, տարբեր տեսակի կասկածներ, մտավոր տատանում խնդրի երկու տեսանկետների միջև․ սա կարող է լինել այսպես կամ այնպես։
  4. պրամադա – անտարբերություն, անկարեկցություն, նախաձեռնության անբավարար վիճակ, որը խանգարում է սամադխային
  5. ալասյածուլություն, փափկամորթություն, մտքի և մարմնի իներտ վիճակ, որը պայմանավորված է ծուլությամբ՝ գուրուտվա
  6. ավիրատի – հուզմունք, զգացմունքայնություն, գիտակցությունը մթագնում է զգացմունքները շարժող առարկաների իշող վիճակից
  7. բխրանտի դարշանա – կեղծ պատկերացում, կեղծ գիտելիքներ
  8. ալաբդխա բխումիկատվա – իրականությունը տեսնելու անընդունակություն հոգեմտավոր պատճառներով
  9. անավաստխիտատտվա – անկայունություն, որը թույլ չի տալիս պահպանել մտքի անընդհատությունը, քանի որ գիտակցությունը հասու չէ էկագրատին[6]։

Ըստ յոգայի պետք է պայքարել սանշայայի հետ․ անհավատությունը շատերին կարող է կործանել։ Անհնար է երջանիկ լինել ոչ այս, ոչ մյուս աշխարհներում, եթե հավատ չկա։ Մարդը միշտ պետք է հավատա իր ուժերին և Ուսուցչի հորդորներին։ Նա վստահ պետք է լինի, որ Աստված միշտ իր կողքին է և կպաշտպանի չարից։ Միմիայն հավատն է ընդունակ արմատախիլ անել կասկածը և յոգի սրտում կիշխի հանգստություն և անվրդովվածություն[7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nyaya-sutra և Bhasya, 1. 1. 9-22 և 1. 1. 23
  2. Сатисчандра Чаттерджи, Дхирендрамохан Датта. Древняя индийская философия․ ФИЛОСОФИЯ НЬЯЙИ. ВВЕДЕНИЕ Библиотека "Полка букиниста"
  3. Nyaya-sutra I.1.23
  4. Nyaya-sutra II.1.1–7
  5. В.К.Шохин САНШАЯ Новая философская энциклопедия․
  6. Мирча Элиаде. Йога: свобода и бессмертие․ Примечания Библиотека "Полка букиниста"
  7. Отвлечения и помехи в практике йоги․ ЙОГИЧЕСКИЙ ОНЛАЙН ЖУРНАЛ