Վայշեշիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Վայշեշիկա (սանսկրիտ, Vaiśeṣika (Sanskrit: वैशेषिक) վիշեշա- առանձնահատկություն, տարբերություն), հին հնդկական փիլ-յան 6 ուղղափառ համակարգերից։ Ըստ ավանդության հիմնադիրը Քանադան է, որին է վերագրվում վայշեշիկաի հիմնական երկը՝ «Վայշեշիկա-սուտրա»-ն (վերջնական խմբագրությունը՝ մ․թ․ I դարից ոչ ուշ)։ Մոտ է Նյայային, որի հետ հետագայում կազմել է միասնական դպրոց։ Ըստ վայշեշիկաի, գոյություն ունի ռեալության յոթ տեսակ, որոնք ճանաչողության օբեկտ և այլն դրական՝ սուբստանց (որը որակի և գործողության սուբստրատն է և հանդես է գալիս ինը ձևով, որոնցից հողը, ջուրը, հուրը, օդը, եթերը զգայարաններով ընկալվող ֆիզիկական տարրեր են, իսկ տարածությունը, ժամանակը, հոգին և միտքը անզգայելի են, միասնական, հավերժական և ամենաթափանց), որակ (որոշում է իրերի բնույթը), գործողություն (ֆիզիկական շարժում դեպի վեր, վար, ներս, դուրս և տեղից տեղ), ընդհանրություն (տվյալ դասի տարրերի համար ընդհանուր հավերժական էություն), առանձնահատկություն (անհատականացնում, տարբերակում է հավերժական էությունները), ներհատուկություն կամ անբաժանելիություն (անքակտելի և մշտական կապ) և բացասական՝ ոչ կեցություն (հակադրվում է դրական տեսակներին)։ Ըստ վայշեշիկաի ատոմիստական ուսմունքի, տիեզերքը կազմված է ֆիզիկական տարրերից և ենթարկվում է արարման ու ոչնչացման հավերժական շրջապտույտին։ Ֆիզիկական օբյեկտները բաղկացած են ատոմներից, որոնք այդ օբյեկտների մասնատման սահմանն են։ Ատոմները անստեղծ են, հավերժական, սակայն նրանց շարժում է հաղորդում աստվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png