Ծուլություն
Ծուլություն (լատ.՝ lenus - հանգիստ, դանդաղ, անտարբեր), հոգեկան վիճակ, որն ուղեկցվում է անհրաժեշտ աշխատանքի կատարման ցանկության բացակայությամբ։
Նույն վիճակում գտնվող անձը սակայն կարող է մեծ հաճույքով կատարել մի ուրիշ՝ նախընտրելի (ոչ անհրաժեշտ) աշխատանք (նույնիսկ ծանր)։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծուլության դեպքում աշխատանքային գործունեությանը նախընտրվում է հանգստի ժամանց։ Սակայն ծավալուն աշխատանք կատարելուց հետո նույնպես կարող է առաջանալ նման վիճակ՝ հոգնածության պատճառով։
Հոգեբանությունում ծուլությունը դիտվում է որպես մոտիվացիայի (դրդապատճառի) պակաս կամ բացակայություն։
Տարբեր կուլտուրաներում ծուլության նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ «Ծուլությունը», այնուամենայնիվ, պատմության մեջ փաստորեն կատարել է և շարունակում է կանարել գիտատեխնիկական առաջընթացի շարժիչի դեր (աշխատանքի ավելի հեշտ տարբերակներ որոնելու շնորհիվ)։ Ծուլությունը հակադարձ կապ ունի կամքի հետ։ Երբեմն ծուլությունը ներքին հոգեկան հակասությունների պատճառ է դառնում, քանի որ ներքին աշխարհում առաջանում են երկու իրար հակասող ձգտումներ՝ անհրաժեշտ աշխատանքը կատարելու՝ և վերջինից խուսափելու։ Այդ երկակիությունը հաճախ բերում է դեպրեսիայի։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծուլության պատճառ կարող են լինել՝
- Կազմակերպվածության պակասը կամ բացակայությունը
- Կատարման ենթակա աշխատանքների (նամանավանդ՝ ոչ ցանկալի աշխատանքների) մեծ ծավալը
- Ներքին «տոնուսի» անկումը
- Կատարելու ենթակա աշխատանքի մասամբ կամ ամբողջովին անիմաստ լինելու զգացումը
- Ֆրուստրացիան
- Ֆոբիաները
- Տխրությունը
- Վախը (այն կարող նաև հակառակ ազդեզությունն ունենալ)
- Հիասթափությունը
- Եվ այլն
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lafargue, Paul. The Right to Be Lazy (Ծույլ լինելու իրավունք). ISBN 1-892355-03-5 (անգլերեն)
- Лень в представлениях обыденного сознания / Михайлова Е. Л. // Психологические проблемы самореализации личности / Под ред. Л. А. Коростылёвой. - СПб.։ Изд-во Санкт-Петербургского ун-та, 2004. - Вып. 8. - С. 274 - 282 (ռուսերեն)