Սանդրո դե Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանդրո դե Ամերիկա
Sandro-sandrodeamerica-1969.jpg
Ի ծնե անունիսպ.՝ Roberto Sánchez
Նաև հայտնի է որպեսSandro de América
Ծնվել էօգոստոսի 19, 1945(1945-08-19)[1][2][3]
Բուենոս Այրես, Արգենտինա[1]
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա[1]
Մահացել էհունվարի 4, 2010(2010-01-04)[4][1][2][3] (64 տարեկանում)
Սան Խոսե (Մենդոսա), Արգենտինա[1]
Ժանրերռոքնռոլ
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոռեժիսոր և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ և վոկալ
ԿրթությունQ5776950?
ՊարգևներLatin Grammy Lifetime Achievement Award?
Sandro Վիքիպահեստում

Ռոբերտո Սանչես-Օկամպո (իսպ.՝ Roberto Sánchez-Ocampo, օգոստոսի 19, 1945(1945-08-19)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունվարի 4, 2010(2010-01-04)[4][1][2][3], Սան Խոսե (Մենդոսա), Արգենտինա[1], առավել հայտնի է իր գեղարվեստական անուններով՝ Սանդրո/Սանդրո դե Ամերիկա (Ամերիկացի Սանդրո), Խիտանո (գնչու), Արգենտինյան Էլվիս), արգենտինացի երգիչ և դերասան: Համարվում է Լատինական Ամերիկայում իսպաներեն երգող առաջին ռոք երգիչներից մեկը: Մոնտաժել է 52 պաշտոնական ձայնասկավառակ, վաճառել 50 միլիոն օրինակ, այլ աղբյուրներում՝ 75 միլիոն [5]: Նրա առավել հայտնի երգերից են՝ «Dame fuego», «Rosa, Rosa», «Quiero llenarme de ti», «Penumbras», «Porque yo te amo», «Así», «Mi amigo el Puma», «Tengo», «Trigal» և «Una muchacha y una guitarra»: Սանդրոյի ամենահայտնի երգի՝ «Rosa, Rosa» սինգլի 2 միլիոն օրինակ է վաճառվել: Նրա մեկ այլ հիթ՝ «Tengo», MTV հեռուստաալիքի և Rolling Stone ամսագրի կողմից Արգենտինական 100 լավագույն ռոք երգերի ցանկում հայտնվել է 15-րդ տեղում:

Սանդրոն առաջին լատինոամերիկացի երգիչն է եղել, ով հանդես է եկել Մեդիսոն Սքուեր Գարդենի Felt Forum-ում[6]: 2005 թվականին Սանդրոն արժանացել է Լատինական Գրեմմիի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրոն ծնվել է 1945 թվականին Բուենոս Այրեսում՝ Նիդիա Օկամպոյի և Վիսենտե Սանչեսի ընտանիքում: Մանկությունն անցել է Բուենոս Այրեսի Վալենտին Օլսինա հարավային շրջանում[7]: Կիթառ նվագել սովորել է մանուկ հասակից՝ իր երաժշտությունը բնորոշելով որպես գնչուական[8]: Նրա պապը (հոր կողմից) ռուս գնչու էր Հունգարիայից, ովքեր Արգենտինայում հայտնի են որպես «Խիտանոս»[7][9][10]:

Դպրոցական տարիներին Սանդրոն ընդօրինակում էր ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին, իսկ ավել ուշ նա ստեղծեց իր իսկ ոճը, որը նրա կարիերայի սկիզբը դրեց, և Սանդրոն դարձավ իսպանալեզու ռոք երաժշտության առաջին կատարողը (պիոները): 1971 թվականի նոյեմբերի 10-ին Բոտոն Գարդենում նա հանդիպեց Էլվիս Փրեսլիին: 1961 թվականին Սանդրոն ստեղծեց Sandro & los de Fuego խումբը, որը մեծ համբավ ստացավ «Sábados Circulares» հեռուստաշոուի ժամանակ և 1960-ական թվականներին լայն ճանաչում գտավ: «Ave de Paso», «Atmósfera Pesada», «Quiero Llenarme de Ti», «Tengo», «¿A esto le llamas amor?», «Eres el demonio disfrazado» («(You're the) Devil in Disguise» շապիկը), «Porque yo te amo», «Penumbras», «Una muchacha y una guitarra», «Trigal» կամ «Rosa Rosa» երգերը Սանդրոյի մեծ կարիերայի սկիզբը դրեցին:

Սանդրոն գլխավոր դերեր է խաղացել 11 ֆիլմերում, այդ թվում՝ «Quiero llenarme de ti» («Ուզում եմ լրացնել քեզ» - 1969) և «Subí que te llevo» («Նստիր, ես քեզ զբոսանքի կտանեմ» - 1980), «Tú me enloqueces» («Ես խենթանում եմ քեզ համար»), 1976[11]: Վերջին ֆիլմում նրա խաղընկերոջը՝ արգենտինացի դերասանուհի Սուսանա Խիմենեսին առաջարկել են TV վարիետե, երբ Սանդրոն հրաժարվել է դրանից: Խիմենեսի «Hola Susana» շոուն 1987 թվականին մեկնարկից հետո բարձր վարկանիշ է ունեցել[12]:

Սանդրոն նկարահանվել է նաև երկու հեռուստանովելներում, առավել հայտնի է «Fue sin Querer» («Ես դա ի նկատի չունեի») հեռուստասերիալը պուերտոռիկացի դերասանուհի Գլադիս Ռոդրիգեսի մասնակցությամբ:

Սանդրոն առաջին լատինական երգիչն է, որի տոմսերը 1970-ական թվականներին 5 անգամ ամբողջությամբ վաճառվել են Մեդիսոն Սքուեր Գարդենի Felt Forum-ում, (տարողությունը՝ 5000): Մի քանի անգամ ներկայացել է Էդ Սալիվանի շոուում, ինչպես նաև հանդես է եկել Դոմենիկո Մոդուանոյի, The Doors-ի և այլոց հետ:

Սանդրոյի երգերը ձայնագրել են այնպիսի միջազգային երգիչներ, ինչպիսիք են Շիրլի Բեսին, Լայզա Մինելլին, Բերտ Բակարակը, Դալիդան, Շիռլի Մակլեյնը, Տոտո Կուտունյոն, Նենսի Ուիլսոնը, Մերի Հոփքինը, Լորեդանա Բերտեն, Ումբերտո Տոցցին, Ժիլբեր Բեկոն, Միլվան, Խուլիո Իգլեսիասը, Խոսե Լուիս Ռոդրիգեսը և Էնգելբերտ Համփերդինքը:

Արգենտինացի և այլ լատինաամերիկյան արվեստագետներ 1990 թվականին Սանդրոյի պատվին թողարկել են «Padre del rock en castellano» («Իսպանական ռոքի հայրը») ալբոմը: 1990-ական թվականներին Սանդրոն շարունակեց թողարկել երաժշտական ալբոմներ և բեմում կրկին հայտնվեց 1993 թվականին նոր շոուով, որը ներկայացվեց Բուենոս Այրեսի հեղինակավոր Գրան Ռեքս թատրոնում:

1998 թվականին հայտնի դարձավ, որ Սանդրոն տառապում է թոքերի խրոնիկ հիվանդությունից, ինչը մեծ մտահոգություն առաջացրեց նրա երկրպագուների մոտ: Երկար տարիներ Սանդրոն մոլի ծխող է եղել[13], որի հետևանքով էլ առաջացել է հիվանդությունը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերի 20-ին Մենդոսայում Սանդրոյին սիրտ-թոքերի փոխպատվաստում կատարեցին, որը բարեհաջող անցավ: 5 օր անց կայացած մամլո ասուլիսում նրա բժիշկները հայտնեցին, որ Սանդրոն գտնվում է ինտենսիվ խնամքի ներքո, շնչում է առանց շնչադիմակի և դանդաղ ապաքինվում է: Սակայն 2010 թվականի հունվարի 4-ի երեկոյան սեպտիկական շոկից, միջընդերքի իշեմիայից և տարածված ներանոթային մակարդումից Սանդրոն մահացավ Մենդոսայի իտալական հիվանդանոցում[14]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Sandro y Los de Fuego, 1963
  • Sandro y los de Fuego (1965)
  • Al calor de Sandro y los de Fuego (1965)
  • El sorprendente mundo de Sandro (1966)
  • Alma y fuego (1966)
  • Beat Latino (1967)
  • Quiero llenarme de ti (Vibración y ritmo) (1968)
  • Una muchacha y una guitarra (1968)
  • La magia de Sandro (1969)
  • Sandro de América (1969)
  • Sandro (1969)
  • Muchacho (1970)
  • Sandro en New York (1970)
  • Sandro espectacular (1971)
  • Te espero... Sandro (1972)
  • Sandro Después de 10 años (1973)
  • Sandro siempre Sandro (1974)
  • Tú me enloqueces (1975)
  • Sandro live in Puerto Rico(1975)
  • Sandro (1976)
  • Sandro un ídolo (1977)
  • Querer como Dios manda (1978)
  • Sandro (1979)
  • Sandro (1981)
  • Fue sin querer (1982)
  • Vengo a ocupar mi lugar (1984)
  • Sandro (1986)
  • Sandro del '88 (1988)
  • Volviendo a casa (1990)
  • Con gusto a mujer (1992)
  • Clásico (1994)
  • Historia viva (1996)
  • Para mamá (2001)
  • Mi vida, mi música (2003)
  • Amor gitano (2004)
  • Secretamente palabras de amor (Para escuchar en penumbras) (2006)
  • Sandro Hits (2009)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Convención de Vagabundos (1965)
  • Tacuara y Chamarro, Pichones de Hombre (1967)
  • Quiero Llenarme De Ti (1969)
  • La Vida Continúa (1969)
  • Gitano (1970)
  • Muchacho (1970)
  • Siempre Te Amaré (1971)
  • Embrujo De Amor (1971)
  • Destino De Un Capricho (1972)
  • El Deseo de vivir (1973)
  • Operación Rosa Rosa (1974)
  • Tú Me Enloqueces (1976)
  • Disfraz de Demonio (1977)
  • Subí Que Te Llevo (1980)
  • Fue sin querer (1980)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Cinenacional.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 todotango.com
  4. 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/2/hi/americas/8440582.stm
  5. «Sandro biography on Argentine rock site»։ Rock.com.ar։ Վերցված է 2012-01-05 
  6. Pertossi, Mayra (2010-01-05)։ «Singer Sandro, the ‘Argentine Elvis,’ dies at 64.»։ Seattle Times 
  7. 7,0 7,1 Gente: Sandro, un mundo de sensaciones. Buenos Aires: Editorial Atlántida, 2006.
  8. (Իսպաներեն) Interview with Amparo Lavín A.
  9. (Իսպաներեն) El Diario de Carol online. Diario de mujer: La última bocanada de Sandro
  10. (Իսպաներեն) Sandro de América, una estrella que rehúsa extinguirse - Revista Gente Sur
  11. «Sandro»։ Cine Nacional։ Վերցված է 2012-01-05 
  12. Infobae: Sandro, el ídolo que pudo ser Susana Giménez (Իսպաներեն) Archived December 12, 2008, at the Wayback Machine.
  13. «''Clarín'' (12/19/2002)» (իսպաներեն)։ Clarin.com։ December 19, 2002։ Վերցված է 2012-01-05 
  14. «A los 64 años, falleció Sandro»։ Infobae (es-LA)։ 5 January 2010։ Արխիվացված է օրիգինալից 8 January 2010-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]