Սահակ Բազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բազիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սահակ Բազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1914 Ճընուկ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 26, 1985[2] (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայֆիլմ, Գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | դեկան |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սահակ Միրզոյի Բազյան (Բազիկյան[3], 1914, հունվարի 1 (13), Արևմտյան Հայաստան, Շատախ, Ճընուկ - 1985, հունիսի 26, Երևան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։
Սկզբում ստորագրել է Սարգսյան (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական Բազիկյան ազգանունը, որից էլ կազմել է Բազյան ազգանունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի Ճընուկ գյուղում։ 1921 թվականին ներգաղթել է Արևելյան Հայաստան։ Յոթնամյա կրթությունը ստացել է Վերին Արտաշատ գյուղում, ապա ուսումը շարունակել է Երևանի բանֆակում, 1932 թվականին ավարտել է ինդուստրիալ բաժինը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է պատանեկան հասակից։ 1930-1934 թվականներին եղել է Երևանի կոմերտմիության քաղկոմի բաժնի վարիչ, Հայկինոյում՝ քաղլուսբաժնի վարիչ և կինոմեթոդիստ, Անդրկովկասի հեռակա ֆինանսական ինստիտուտի Երևանի կոնսուլբյուրոյի վարիչ և ժամանակավոր տնօրեն։
Ստեղծագործել սկսել է բանաստեղծությամբ, 1931 թվականին գրել է «Ետ տուր արցունքներս» պոեմը։ Հետո անցել է գրականագիտությանը։
1934 թվականին ընդունվել է Երևանի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրսը՝ հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ Ավարտել է 1936 թվականին։
1936-1939 թվականներին ուսուցչություն է արել Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-1941 թվականներին հայ գրականություն է դասախոսել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1945-1948 թվականներին՝ Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1947-1951 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտում։
Ավարտել է համալսարանի ասպիրանտուրան 1939 թվականին։1942 թվականին «Ստեփան Ոսկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
1939-1985 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ 1941-1944 թվականներին գլխավորել է համալսարանի լեկտորիումը և Երևանի լուսքաղկոմի ագիտբրիգադը։ 1945-1951 թվականներին եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1951-1957 թվականներին՝ դեկանը, 1950-1953 թվականներին՝ համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի տեղակալ։
1968 թվականին «Աբովյանի գրական ժառանգությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել (1969) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Սահակ Բազյանի երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք ուրվագիծ (Ն. Զարյան, Հ. Սիրաս, Գ. Սարյան), Երևան, Հայպետհրատ, 1941, 271 էջ։
- Միքայել Նալբանդյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1955, 154 էջ։
- Աբովյանի գրական ժառանգությունը, Երևան, «Միտք», 1966, 676 էջ։
- Աբովյանի բանաստեղծական աշխարհը, Երևան, «Սովետական գրող», 1977, 492 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 571։
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 91.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահակ Բազյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 219)։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Հունիսի 26 մահեր
- 1985 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ գրականագետներ
- Հայ պրոֆեսորներ