Սալոմե (երգչուհի)
| Սալոմե իսպ.՝ Salomé | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 21, 1939 (86 տարեկան) |
| Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | կատալաներեն և իսպաներեն |
| Երկեր | Vivo cantando? |
| Մասնագիտություն | երգչուհի |
Մարիա Ռոզա Մարկո Պոկետ ( հունիսի 21, 1939, Բարսելոնա, Իսպանիա), հայտնի է Սալոմե բեմական անունով ( Իսպաներեն: [saloˈme]), իսպանացի երգչուհի։
Ծնվել է Բարսելոնայում։ «Vivo cantando» երգով «Եվրատեսիլ 1969 երգի մրցույթ»-ում դարձել է 4 հաղթղներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է Բարսելոնա ռադիոյում։ Այդ ժամանակից ի վեր նա շարունակել է իր երաժշտական կարիերան՝ այն համատեղելով հեռուստատեսային ելույթների հետ որպես հաղորդավար։ Ելույթ է ունեցել Ֆրենկ Սինատրայի հետ։ 1963 թվականին «Iberofón» և «Zafiro» ձայնագրման ընկերություններում նրան հաջողվել է ձայնագրել ավելի քան 40 երգ։ Նույն թվականին հաղթել է 5-րդ «Festival de la Canción Mediterránea de Barcelona» երաժշտական մրցույթում իր կատալոներեն «Se'n va anar» երգով[1]։
Չորս տարի անց՝ 1967 թվականին Բարսելոնայի միջերկրածովային պարի 9-րդ փառատոնում կատալոնական Com el vent երգով ստացել է երկրորդ կարգի մրցանակ[2]։ Նաև մասնակցել է Վալենսիայի և Դուերոյի փառատոներին, որտեղ արժանացել է լավագույն երգչուհու մրցանակին։ 1969 թվականին ամուսնացել է Սեբաստիան Գարսիայի հետ[3]։ Ձայնագրել է բազմաթիվ երգեր ինչպես կատալոներեն, այնպես էլ իսպաներեն, որոնցից ամենահայտնիներն են՝ «Quinientas millas», «L'arbre», «Bésame mucho», «Com el vent», «L'emigrant», «Puedo morir mañana», «Isla del amor» և «Esperaré» երգերը։
1969 թվականին Մադրիդում կայացած երգի մրցույթում «Vivo cantando» երգով ներկայացրել Իսպանիան, երգը գրել է Մարիա Խոսե Սերատոն՝ Անիանո Ալկալդայի խոսքերով։ Առաջին մրցանակը կիսել է Լուլուի (Մեծ Բրիտանիա), Ֆրիդա Բոկարայի (Ֆրանսիա) և Լենի Քյուրի (Նիդեռլանդներ) հետ, ինչը մրցույթի պատմության մեջ միակ դեպքն էր, երբ մեկից ավելի մասնակիցներ շահել են մրցանակը։ Մրցանակը ստացել է «Եվրատեսիլի» երգի մրցույթի նախորդ հաղթողից՝ իսպանացի երգիչ Մասիելից։ Նրա զգեստը նախագծվել է Մանուել Պերտեգազի կողմից կշռում էր 14 կիլոգրամ և պատրաստված էր կավիճի գույնի փոքր ճենապակյա բալոններից, ինչպես նաև 1 կիլոգրամ կշռող երեք մանյակներից։ Սալոմեն ձայնագրել է «Vivo cantando»-ն ութ լեզուներով (իսպաներեն, կատալաներեն, բասկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և սերբախորվաթերեն)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Historia del Festival de la Canción Mediterránea: 1962». 2009 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Historia del Festival de la Canción Mediterránea: 1967». 2009 թ․ դեկտեմբերի 15.(չաշխատող հղում)
- ↑ «Edición del domingo, 26 octubre 1969, página 29 - Hemeroteca - Lavanguardia.es».
- ↑ «Salomé: "Ahora Eurovisión me aburre"». 2019 թ․ մարտի 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Salomé Internet Movie Database կայքում
- Lyrics: "Vivo Cantando" (as performed in the contest)
| Պարգևներ և ձեռքբերումներ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ «Լա, Լա, Լա» երգով |
Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողներ 1969 ( |
Հաջորդող՝ «Ամեն ինչի բոլոր տեսակները» երգով |
| Նախորդող՝ Մասիել «Լա, Լա, Լա» երգով |
Իսպանիան Եվրատեսիլ երգի մրցույթում 1969 |
Հաջորդող՝ Խուլիո Իգլեսիաս «Գվենդոլյոնե» երգով |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե (երգչուհի)» հոդվածին։ |
| ||||||||||