Լենի Քյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենի Քյուր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 22, 1950(1950-02-22) (74 տարեկան)
ԾննդավայրԷյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող և կիթառահար
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlennykuhr.com
 Lenny Kuhr Վիքիպահեստում

Լենի Քյուր (հոլ.՝ Lenny Kuhr, փետրվարի 22, 1950(1950-02-22), Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ) հոլանդացի երգիչ, 1969 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր սոլո կարիերան սկսել է 1967 թվականին՝ կատարելով ֆրանսիական շանսոնի ավանդույթներով ստեղծագործություններ։ 1969 թվականին նա ներկայացրել է Նիդեռլանդները Եվրատեսիլ երգի մրցույթում՝ իր «De troubadour» ստեղծագործությամբ և դարձել հաղթող։ Նա այդ տարի չորս հաղթողներից մեկն է եղել։ 1970֊ական թվականների սկզբին Քյուրն ավելի հաջողակ էր Ֆրանսիայում, քան իր հայրենի երկրում։ 1970 թվականին նա հյուրախաղերով հանդես է եկել Ջորջ Բրասենսի հետ։ Իր ամենամեծ հաջողությունը Կուրը հասել է Նիդեռլանդներում 1980 թվականին «Visite» երգով, որը ձայնագրվել է ֆրանսիական «les Poppys» խմբի հետ[1]։

Հետագայում Լենի Քյուրն ընդունել է հուդայականություն և երկար ժամանակ ապրել է Իսրայելում։ 2007 թվականին պարգևատրվել է Հոլանդիայի «Orange-Nassau» շքանշանով։

Լենի Քյուրը կատարել է «De troubadour» երգը Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի ժամանակ՝ 2021 թվականի մայիսի 22-ին Ռոտերդամում։

1973 թվականին Հաառլեմում տեղի ունեցած հարձակման ժամանակ վնասվել է Լենի Քյուրի քիթը, որից հետո՝ 1974 թվականին նա ամուսնացել է իրեն բուժող իսրայելցի բժշկի հետ և ընդունել հուդայականություն։ Բժշկի հետ նրանք ունեցել են երկու դուստր։

Ամուսնալուծությունից հետո երգչուհին 1981-1993 թվականներին ռոմանտիկ կապ է ունեցել երգահան Հերման Պիտեր դե Բուրի հետ։

Լենի Քյուրը երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին[2][3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969: De troubadour
  • 1971: De zomer achterna
  • 1972: Les enfants
  • 1972: De wereld waar ik van droom
  • 1974: God laat ons vrij
  • 1975: 'n Avondje Amsterdam
  • 1976: 'n Dag als vandaag
  • 1980: Dromentrein
  • 1981: Avonturen
  • 1982: Oog in oog
  • 1983: De beste van Lenny Kuhr
  • 1986: Quo vadis
  • 1990: Het beste van Lenny Kuhr
  • 1990: De blauwe nacht
  • 1992: Heilig vuur
  • 1994: Altijd heimwee
  • 1997: Gebroken stenen
  • 1997: Stemmen in de nacht
  • 1998: De troubadour
  • 1999: Oeverloze liefde
  • 2000: Visite
  • 2001: Fadista
  • 2004: Op de grens van jou en mij
  • 2005: Panta Rhei

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. NDR. «Niederlande: Lenny Kuhr». www.eurovision.de (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
  2. [1] Արխիվացված 10 Փետրվար 2010 Wayback Machine
  3. «Biografie». Lenny Kuhr. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենի Քյուր» հոդվածին։