Սադհանա Շիվդասանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադհանա Շիվդասանի
անգլ.՝ Sadhana
Ծնվել էսեպտեմբերի 2, 1941(1941-09-02)[1]
ԾննդավայրԿարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 25, 2015(2015-12-25)[2] (74 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՋայ Հինդ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր
ԸնտրանիLove in Simla?, Parakh?, Asli-Naqli?, Mere Mehboob?, Woh Kaun Thi?? և Geeta Mera Naam?
Ամուսին(ներ)Ռ.Կ.Նայար[3]
Պարգևներ և մրցանակներ

Սադհանա Շիվդասանի (հինդի` साधना शिवदासानी, հայտնի է Սադհանա անունով, սեպտեմբերի 2, 1941(1941-09-02)[1], Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 25, 2015(2015-12-25)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 30 կինոնկարում։ Երկու անգամ ներկայացվել է Filmfare Awards մրցանակի` կանացի լավագույն դերի համար։ 1970-ական թվականների վերջերին դադարել է նկարահանվել ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադհանան ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Կարաչի քաղաքում։ Իր անունն ստացել է հնդիկ դերասանուհի և պարուհի Սադհանա Բոսի պատվին։ Դերասանուհի Բաբիտայի հայրը՝ դերասան Հարի Շիվդասանին Սադհանայի հորեղբայրն էր։ Նրա շնորհիվ էլ Սադհանան առաջին անգամ հայտնվեց կինոյում ` նկարահանվելով 1955 թվականին թողարկված Ռաջ Կապուրի «Պարոն 420» ֆիլմի երաժշտական համարներից մեկում ` որպես երգչախմբի անդամ։ Հնդկաստանի բաժանումից հետո, նրանց ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Բոմբեյի Սիոն թաղամասում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ջայ Հինդ քոլեջը, որտեղ ուսումնասիրել է արվեստ։ Ուսանողական թատերական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել են կինոարդյունաբերողները և հրավիրել նկարահանվելու սինդհի լեզվով առաջին «Abana» (1958 թ.) ֆիլմում։ Շուտով Սադհանան երեք տարով պայմանագիր է կնքել Filmalaya կինոկազմակերպության հետ և նկարահանվել առաջին «Սերը Սիմլայում» (1960 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Ջոյ Մուքհերջին էր։ Ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն Հնդկաստանում, իսկ Սադհանայի սանրվածքը, որը նմանեցված էր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում Օդրի Հեփբերնի սանրվածքին, սկսեց մեծ մասսայականություն վայելել Հնդկաստանում։

1960 թվականին Սադհանան նկարահանվեց Բիմալ Ռոյի «Փորձություն», իսկ 1962 թվականին «Սիրային նամակներ» կինոնկարներում։ 1961 թվականին Դև Անանդի հետ նա հանդես եկավ «Մենք երկուսով ենք» ֆիլմում։ Սադհանայի հաջորդ ֆիլմերից էր «Հավերժական սիրո պատմություն» (1962 թ.) կինոնկարը։ 1964 թվականին Ռաջենդրա Կումարի հետ միասին նա նկարահանվել է «Իմ սիրելին» կինոնկարում։ Հաջորդ տարիների ֆիլմերից էին «Ով է նա» (1964 թ.), «Հարություն» (1966 թ.), «Անիտա» («Այդ հանելուկային Անիտան») (1967 թ.) և այլ կինոնկարներ։ «Ով է նա» ֆիլմի համար Սադհանան ներկայացվել է Filmfare Award-ի՝ կանացի լավագույն դերի համար։ Նրա հաջորդ հաջողված ֆիլմերից էին «Փորձություն ժամանակի միջոցով» և «Սերը Քաշմիրում» կինոնկարները (երկուսն էլ 1965 թվականին)։

Վահանաձև գեղձի հետ կապված առողջական խնդիրների պատճառով Սադհանան որոշ ժամանակով մեկնեց Բոստոն` բուժումներ ստանալու։ Վերադառնալուց հետո շարունակեց նկարահանվել։ 1969 թվականին նա նկարահանվել է «Հատուցում» և «Ծաղիկը և երկու պարտիզպանները» ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերն էր Սանջայ Խանը։ 1960-ական թվականներին Սադհանան նկարահանվել է 19 կինոֆիլմերում, իսկ 1970-ական թվականներին՝ 10 կինոֆիլմում, այդ թվում նաև իր կողմից բեմադրված «Իմ անունը Գիտա է» կինոնկարում։ 1970-ական թվականների վերջում նա հեռացավ կինոնկարահանման հրապարակից՝ հրաժարվելով հանդես գալ երկրորդ պլանի դերակատարումներով։ 2002 թվականին Սադհանան արժանացել է IIFA Award-ի պարգևին՝ հնդկական կինոյում իր անգնահատելի ներդրումների համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին Սադհանան ամուսնացել է ռեժիսոր Ռամ Կրիշնա Նայյարի հետ։ Վերջինս մահացել է 1995 թվականին։ Ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չեն ունեցել։ 2001 թվականին Սադհանան իր հովանավորության տակ էր վերցրել Ռեյա անունով նորածին աղջնակի, չնայած, որ նա ծնողներ ուներ։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում բոլիվուդյան դերասանուհիներ Վահիդա Ռեհմանի, Աշա Պարեկհի, Հելենի և Նանդայի հետ։

2014 թվականին բերանի արյունահոսության պատճառով տարել է վիրահատություն, իսկ մեկ տարի անց կրկին հոսպիտալացվել է և մահացել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1960 Փորձություն Parakh Սիմա
1960 Սերը Սիմլայում Love in Simla Սոնիա
1962 Հավերժական սիրո պատմություն Ek Musafir Ek Hasina Աշա
1962 Սիրային նամակներ Prem Patra Կավիտա Կապուր
1962 Մենք երկուսով ենք Hum Dono Միտա
1963 Իմ սիրելին Mere Mehboob Հուսնա Բանու Չանգեզի
1964 Արքայազնը Rajkumar արքայադուստր Սանգիտա
1964 Փեսացու և հարսնացու Dulha Dulhan Ռեքհա, Չանդա
1964 Ով է նա Woh Kaun Thi? Սանդհյա
1965 Փորձություն ժամանակի միջոցով Waqt Մինա Միտալ
1965 Սերը Քաշմիրում Arzoo Ուշա
1966 Հարություն Mera Saaya Գիտա, Նիշա
1966 Անպատկառը Budtameez Շանտա
1967 Այդ հանելուկային Անիտան Anita Անիտա
1969 Հատուցում Intaquam Ռիտա Մեհրա
1969 Ծաղիկը և երկու պարտիզպանները Ek Phool Do Mali Սոմնա
1970 Սիրո կրակը չի հանգի Ishq Par Zor Nahin Սուշմա Ռայ
1971 Դու քեզ հետ գարուն բերեցիր Aap Aye Bahaar Ayee Նինա Բակշի
1972 Հոգի, հարստություն, խաղաղություն Dil Daulat Duniya Ռուպա
1974 Իմ անունը Գիտա է Geetaa Mera Naam Կավիտա, Նիտա, Գիտա
1975 Հանցագործուհին Vandana -
1977 Ապահովագրություն Amaanat Սուչիտրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադհանա Շիվդասանի» հոդվածին։