Նանդա (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նանդա
անգլ.՝ Nanda
մարաթհի՝ नंदा
Actress Nanda 001.jpg
Ծնվել էհունվարի 8, 1939(1939-01-08)
ԾննդավայրԿոլհապուր, Pune division, Մահարաշտրա, Հնդկաստան
Մահացել էմարտի 25, 2014(2014-03-25) (75 տարեկանում)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ՔաղաքացիությունBritish Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Դամոդար Վինայակ
Ամուսին(ներ)չկա[1]
Պարգևներ և մրցանակներFilmfare Awardfor Best Supporting Actress

Նանդա (մարաթհի` नंदा, հունվարի 8, 1939(1939-01-08), Կոլհապուր, Pune division, Մահարաշտրա, Հնդկաստան - մարտի 25, 2014(2014-03-25), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի: Իր քառասունամյա ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 70 մարաթհի և հինդի լեզուներով ֆիլմերում: Արժանացել է Filmfare Awards մրցանակի` կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նանդան ծնվել է Մահարաշտրա նահանգում գտնվող Կոլհապուր քաղաքում: Նրա մայրենի լեզուն մարաթհին էր։ Հայրը ռեժիսոր և դերասան Վինայակ Դամոդար Կարնատակին էր, իսկ մայրը՝ դերասանուհի Մինակշին։ Նանդան ուներ երկու եղբայր և մեկ քույր։ Հորեղբայրը ռեժիսոր Վանկուդրե Ռաջարամ Շանտարամն էր։ Նանդայի եղբայրներից մեկը՝ ռեժիսոր Ջայպրակաշ Կարնատակին, ամուսնացել է դերասանուհի Ջայշրի Տալպադեի հետ։ Նանդայի հայրը մահացել է, երբ նա ութ տարեկան էր։ Որպեսզի նյութապես կարողանար ապահովել ընտանիքին, նա սկսեց նկարահանվել կինոյում ` հանդես գալով մանկական դերերով: Մեծահասակ տարիքում իր առաջին դերը նա խաղացել է 1956 թվականին, իր հորեղբոր` «Toofan Aur Deeya» կինոնկարում։ Հիմնականում Նանդան հանդես էր գալիս երկրորդական դերերով։ Այդպիսի ֆիլմերից էին «Ծաղիկը փոշու մեջ» (1959 թ.) և «Սև շուկա» (1960 թ.) կինոնկարները։ Այդ պատճառով նրան հաճախ անվանում էին կրտսեր քույրիկ։ 1959 թվականին նկարահանված «Կրտսեր քույրիկը» կինոնկարը նրան դարձրեց հանրաճանաչ։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը Բալռաջ Սահնին էր։

Հետագա տարիներին Նանդան դարձավ Բոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկը։ Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Մենք երկուսով ենք» (1961 թ.), «Միստերիա» («Գաղտնի ծիսակատարություն» 1965 թ.) կինոնկարները։ Սակայն նրա ամենահայտնի դերերից մեկը 1965 թվականին նկարահանված «Երբ բացվում են ծաղիկները» կինոնկարում կերտած կերպարն էր, որտեղ նրա խաղընկերը Շաշի Կապուրն էր։ Ֆիլմի հաջողությունից հետո Նանդան Շաշի Կապուրի հետ նկարահանվեց ևս յոթ ֆիլմում։ 1969 թվականին նա Ռաջեշ Կհաննայի հետ նկարահանվեց «Պատահականություն» կինոնկարում, որի համար նա ներկայացվեց Filmfare Award-ի՝ կանացի լավագույն դերի համար։ Ընդհանուր առմամբ Նանդան այդ մրցանակին ներկայացվել է հինգ անգամ` «Bhabhi» (1957 թ.), «Aanchal» (1960 թ.), «Պատահականություն» (1969 թ.), «Քայլ առ քայլ» (1981 թ.) և «Սիրային հիվանդություն» (1982 թ.) ֆիլմերի համար, սակայն մրցանակն ստացել է միայն «Aanchal» կինոնկարի համար։

Նանդայի հետագա ֆիլմերից են «Հողն է կանչում» (1969 թ.), «Հանուն սիրո» (1969 թ.), «Արդարադատություն» (1971 թ.) և այլ կինոնկարներ։ 1972 թվականին Մանոջ Կումարի «Աղմուկ» կինոնկարում կատարելով ոչ մեծ դեր, Նանդան սկսեց նկարահանվել հազվադեպ։ Նա իր վերջին ֆիլմերում հիմնականում կատարում էր մայրերի դերեր։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ողջ կյանքում Նանդան չի ունեցել ոչ մի սիրավեպ, իսկ երբ նրան սիրահետում էին, նա հրաժարվում էր ամուսնանալուց։ Դա հիմնականում նրա ամաչկոտ ու երկչոտ բնավորության արդյունքն էր։ Այնուամենայնիվ 1992 թվականին նրան համոզեցին ամուսնանալ ռեժիսոր Մանմոհան Դեսաիի հետ։ Երկու տարի անց՝ 1994 թվականին Դեսաին զոհվեց՝ ցած ընկնելով պատշգամբից, իսկ Նանդան մինչև կյանքի վերջը մնաց միայնակ։ Նա ընկերական հարաբերություններ էր պահպանում բոլիվուդյան դերասանուհիներ Վահիդա Ռեհմանի, Հելենի և Մալա Սինհայի հետ։

Նանդան մահացել է 2014 թվականի մարտի 25-ին՝ իր տանը, սրտի նոպայից։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1954 Անգլիացին Angarey -
1959 Ծաղիկը փոշու մեջ Dhool Ka Phool Մալտի
1959 Կրտսեր քույրիկը Chhoti Bahen Մինա
1960 Օրենք Kanoon Մինա Պրասադ
1960 Նա ասաց Usne Kaha Tha -
1960 Սև շուկա Kala Bazar Սապնա
1962 Սիրեցյալը Aashiq -
1962 Քո ձեռքերը զարդարված են հինայով Mehndi Lagi Mere Haath Ռաջնի
1962 Մենք երկուսով ենք Hum Dono Ռումա
1963 Իշխանությունը չի իշխում սիրո վրա Aaj Aur Kal Ռաջկումարի Հեմլատա, Հեմա
1963 Պարողը Nartakee Լաքշմի
1965 Գաղտնի ծիսակատարություն Gumnaam Աշա
1965 Երբ բացվում են ծաղիկները Jab Jab Phool Khile Ռիտա Կհաննա
1965 Երեքից մեկը Teen Devian Նանդա
1965 Տոնական լապտերիկ Akashdeep -
1966 Իմ երազներն ու քո երազանքները Neend Hamari Khwab Tumhare Նիշադ
1966 Ամուսին և կին Pati Patni Գաուրի
1968 Սխալվելու իրավունք Juaari -
1968 Ընտանիք Parivar Մինա
1969 Պատահականություն Ittefaq Ռեքհա
1969 Դուստրը Beti Սուդհա Վերմա
1969 Հողն է կանչում Dharti Kahe Pukarke Ռադհա
1969 Հանուն սիրո Raja Saab Պունամ
1969 Ավագ քույրը Badi Didi Բհավնա
1970 Գնացք The Train Նիտա, Գիտա
1971 Արդարադատություն Adhikar Միրա
1972 Երջանկություն` վարձույթով Joroo Ka Ghulam Կալպանա
1972 Աղմուկ Shor Գիտա
1973 Ափիոն Naya Nasha Ռինա
1981 Քայլ առ քայլ Ahista Ahista Սանգիտա
1982 Սիրային հիվանդություն Prem Rog Վիրենդրայի կինը
1983 Սևագործ բանվորը Mazdoor Ռադհա
1995 Հանգած կանթեղը Diya Aur Toofan -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]