Ռու ՄաքՔլենահեն
Ռու ՄաքՔլենահեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 21, 1934[1][1][2] |
Ծննդավայր՝ | Healdton, Carter County, Օկլահոմա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 3, 2010[3][4][1][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր, գրող, թատրոնի դերասանուհի, նորաձևության դիզայներ և կատակերգու |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001516 |
Ռու ՄաքՔլենահեն (անգլ.՝ Rue McClanahan ; փետրվարի 21, 1934[1][1][2], Healdton, Carter County, Օկլահոմա, ԱՄՆ - հունիսի 3, 2010[3][4][1][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի, Էմմի մրցանակի դափնեկիր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդդի-Ռու ՄաքՔլենահենը ծնվել է Օկլահոմայում՝ իռլանդական և շոկտաու արմատներով ընտանիքում։ Նա իր դերասանական դեբյուտը կատարել է 1957 թվականին թատերական բեմում՝ Փենսիլվանիայի քաղաքային թատրոններից մեկում[7]։ Այդ նույն թվականից սկսել է հանդես գալ Նյու Յորքի թատերական բեմերում, բայց Բրոդվեյում իր նորամուտը կատարել է միայն 1969 թվականին։ Դերասանուհին առաջին հերթին ճանաչում ու համբավ է ձեռք բերել 1970 թվականին եթեր հեռարձակված «Մի ուրիշ աշխարհ» սերիալում կատարած Քերոլայն Ջոնսի դերով։ 1970- ից 1978 թվականներին ՄաքՔլենահենը մարմնավորել է Վիվիան Հարմոնին Maude հեռուստասերիալում։
Դերասանուհու մասնագիտական ամենամեծ հաջողությունը համարվում է Golden Girls » / Ոսկե աղջիկներ հանրահայտ սիթկոմի հերոսուհու՝ Բլանշ Դևերոյի դերի տպավորիչ կատարումը։ Ռու ՄաքՔլենահենը այդ սերիալում խաղացել է 1985 -ից 1992 թվականներին՝ 1987 թվականին շահելով «Էմմի» մրցանակ Կատակերգական սերիալում լավագույն դերասանուհի անվանակարգում։
Կենդանիների իրավունքների պաշտպան և բուսակեր լինելով[7][8]՝ ՄաքՔլենահենը դարձավ առաջին հայտնիներից մեկը, ով աջակցեց «Մարդիկ՝ հանուն կենդանիների հետ էթիկական վերաբերմունքի» կազմակերպությանը (PETA)[7]։ Լինելով նաև դեմոկրատ՝ 2003 թվականի դեկտեմբերին նա ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Քերիին ուղղած նամակում գրեց, որ փասիանի որսորդությամբ վերջինիս զբաղվելը պատճառ է դարձել իր՝ դերասանուհու հարգանքն ու ձայնը կորցնելուն։ 2007 թվականին Ռուն հրատարակեց իր ինքնակենսագրությունը՝ «Իմ առաջին հինգ ամուսինները... և նրանք, ովքեր կողքովս անցան» վերնագրով։
1997 թվականին Ռու ՄաքՔլենահենի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվեց, որը հաջողությամբ բուժվեց բժիշկների ժամանակին կատարած միջամտության շնորհիվ։ 2009 թվականի վերջին դերասանուհին սկսել է սրտի հետ կապված խնդիրներ ունենալ։ Նույն թվականի նոյեմբերին նա հոսպիտալացվել է և ենթարկվել կորոնար շունտավորման, իսկ մի քանի ամիս անց ինսուլտ է տարել։
Ռու ՄաքՔլենահենը մահացել է 2010 թվականի հունիսի 3-ին՝ 76 տարեկան հասակում, Նյու Յորքի պրեսբիթերյան հիվանդանոցում՝ երկրորդ ինսուլտից և ուղեղում արյան զեղումից հետո[9][10][11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2010/06/04/arts/04mcclanahan.html
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #137235658 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/rue-mcclanahan/
- ↑ 7,0 7,1 7,2 «Rue McClanahan Biography». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Jooley Ann (2007 թ․ ապրիլի 27). «Austinist interviews Rue McClanahan». The Austinist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Youngest Golden Girl Rue McClanahan dies of stroke». Hot Zone. 2010 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Nelson, Valerie J. (2010 թ․ հունիսի 4). «'Golden Girl' Rue McClanahan dies». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Itzkoff, Dave (2010 թ․ հունիսի 3). «Rue McClanahan, Actress and 'Golden Girls' Star, Has Died». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռու ՄաքՔլենահեն Internet Movie Database կայքում
- Ռու ՄաքՔլենահեն at the Internet Broadway Database
- Rue McClanahan advocating for the Humane Society in the early 1990s ՅուԹյուբում
- Golden Girls' Rue McClanahan Dies of a Stroke, Associated Press (June 3, 2010) ՅուԹյուբում
- The Official Rue McClanahan Memorial Page on Facebook
- McCLANAHAN, EDDI RUE (1934–2010) in the Encyclopedia of Oklahoma History and Culture
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռու ՄաքՔլենահեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 3 մահեր
- 2010 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Կաթվածից մահացածներ