Ռուդոլֆ Դիզել
գերմ.՝ Rudolf Diesel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1913[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Լա Մանշ |
Գերեզման | ծով |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[5] |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ և էսպերանտիստ |
Աշխատավայր | Sulzer և MAN SE |
Ամուսին | Louise Martha Diesel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association of German Engineers? |
Երեխաներ | Էուգեն Դիզել և Hedwig von Schmidt?[6] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ռուդոլֆ Դիզել (գերմ.՝ Rudolf Diesel), մարտի 18, 1858[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 30, 1913[1], Լա Մանշ), գերմանացի ինժեներ, սեղմումից բռնկվող ներքին այրման շարժիչի ստեղծողը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ֆրանսիա արտագաղթած գերմանական ընտանիքում։ Բռնկված ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով 1870 թ. ամբողջ ընտանիքին աքսորեցին Անգլիա։ Կրթություն ստանալու համար ծնողները Ռուդոլֆին ուղարկեցին Գերմանիա՝ սկզբում Աուգսբուրգ, այնուհետև Մյունխեն, բարձրագույն տեխնիկական դպրոց, որը նա ավարտեց գերազանցությամբ՝ դառնալով սառնարանների տեղավորման ինժեներ։ Ավարտել է Մյունխենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցը (1878)։ Երիտասարդ Դիզելին հովանավորում էր ինժեներ և ձեռնարկու Կարլ ֆոն Լինդեն, որը 1880 թ. Ռուդոլֆին աշխատանքի տեղավորեց իր ֆիրմայի ֆրանսիական բաժնում։
Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտրուկ սեղմված և լայնացած վիճակում գտնվող գազին հետևելը Դիզելին հանգեցրեց շարժիչի գլանում գազի բաղադրության անկայծ բոցավառման մտքին։
Գազի հետ առաջին փորձերից հետո հետազոտողն անցավ վառելիքային հեղուկների փորձարկումներին՝ բոցավառման համար կիրառելով սեղմված օդի բարձր ջերմաստիճանը։
1890 թ. Ռուդոլֆը տեղափոխվեց Լինդեյի ձեռնարկատան բեռլինյան բաժին։ Այստեղ նա ներկայացրեց իր գաղափարների հաշվարկներն ու տեսական հիմնավորումները և 1892 թ. ստացավ արտոնագիր։
1897 թ. Դիզելին հաջողվեց ցուցադրել քսանհինգ ձիաուժ հզորությամբ իր հորինվածքի գործող շարժիչի աշխատանքը։ Բարձր էֆեկտիվությամբ շարժիչը հետաքրքրեց Կրուպպա ֆիրմային, Աուգսբուրգի մեքենաշինարարական գործարաններին։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուդոլֆն ունենում է կոմերցիոն հաջողություն, սակայն որոշ ժամանակ անց դադարում են արտոնագրություններ տալ արդեն այլ գյուտարարների կողմից վավերացված կառուցողական հաշվեսխալների հետևանքով։ Հավանաբար, նա մահացել է Լա-մանշ նեղուցում՝ «Դրեզդեն» փոստային շոգենավի խորտակումից։ Առաջ են քաշում մեկ այլ տարբերակ, ըստ որի նա ինքնասպան է եղել ֆինանսական անհաջողությունների պատճառով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 Дизель Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Nuremberg Trials Project — 2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուդոլֆ Դիզելի մահվան 150 ամյակը (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզելի խորհրդավոր մահը — XX դարի 100 մեծագույն գաղտնիքները Archived 2008-09-29 at the Wayback Machine. (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզել — մարդ և շարժիչ(չաշխատող հղում) (ռուս.)
- Ռուդոլֆ Դիզել— Կենսագրությունը և հետաքրքիր փաստեր կյանքից (ռուս.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 381)։ ![]() |