Ռոզա Ջամալի
Ռոզա Ջամալի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 24, 1977 (46 տարեկան) |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանիչ և գրող |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի արվեստի համալսարան |
Ռոզա Ջամալի (պարսկերեն՝ رزا جمالی, փետրվարի 24, 1977, Թավրիզ, Իրան), իրանցի բանաստեղծուհի, սցենարիստ, թարգմանիչ և գրաքննադատ։
Կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Ջամալին ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 19-ին Թավրիզում։ Նա թատերագրություն է սովորել Թեհրանի արվեստների համալսարանում, իսկ ավելի ուշ՝ Թեհրանի համալսարանում անգլիական գրականության ասպարեզում ստացել է մագիստրոսի աստիճան։
Նրա առաջին՝ «Այս դիակը խնձոր չէ. կա՛մ վարունգ, կա՛մ տանձ» գիրքը հրատարատկվել է 1997 թվականին և գրական ամսագրերում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նրա հիմնական թեման մեզ շրջապատող իրերի անհատականությունն է։ Նույն թվականին հրատարակվել է Ջամալի «Ծամածռություն քո դիմաց» բանաստեղծությունների երկրորդ հավաքածուն, որը քննադատների կողմից նույնպես լավ է ընդունվել։
Ավելի ուշ Ռոզա Ջամալին հրատարակել է գրական ակնարկներ, ինչպես նաև գրաքննադատական հոդվածներ։ 2002 թվականին հրատարակվել է նրա՝ «Որպեսզի շարունակեմ այս հետախուզական արկածը, ես սուրճ եփեցի» երրորդ գիրքը, որտեղ բազմաթիվ հղումներ կան դեպի Աստվածաշնչին և հունական դիցաբանությանը։
2011 թվականին հրատարակված Ջամալի հաջորդ` «Ավազե ժամացույցները քնել են» հավաքածուում բանաստեղծուհին փիլիսոփայական տեսակետից խորհում է մահվան և սիրո մասին, նաև որոշ չափով զգացվում է Օմար Խայամի ընդօրինակումը։
Ռոզա Ջամալիի բանաստեղծությունները թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն, թուրքերեն, իտալերեն, հոլանդերեն, ինչպես նաև էսպերանտո լեզվով։ 2001 թվականին նրան առաջարկել են աշխատել Լոնդոնի համալսարանի Աֆրիկայի և Ասիայի ուսումնասիրման կենտրոնում։ 2006 թվականի սեպտեմբերին Ջամալին հոլանդացի բանաստեղծուհի Ժանա Բերանովայի հետ մասնակցել է մշակութային նախագծում, որի շրջանակներում նրանք միմյանց բանաստեղծությունները թարգմանել են իրենց մայրենի լեզուներով։ Իրանցի բանաստեղծուհին հաճախ զբաղվում է պարսկական ստեղծագործությունները անգլերեն, իսկ եվրոպական ստեղծագործությունները՝ պարսկերեն թարգմանելով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «THE HOUSE OF EDRISIS»։ thehouseofedrisis.yolasite.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է 2018-04-18
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наталия Толстова Роза Джамали: Иранская удивительная поэтесса // Караван. — 2014. — № 36. — С. 87—94.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Iran in Writing Archived 2017-11-02 at the Wayback Machine.
- Persian Literature on Britannica 2008
- Poetry International Archived 2019-03-22 at the Wayback Machine.
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պարսիկ բանաստեղծներ
- Իրանցի սցենարիստներ
- Իրանցի գրողներ
- Իրանցի թարգմանիչներ
- Իրանցի գրաքննադատներ
- 20-րդ դարի գրողներ
- 21-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 21-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի սցենարիստներ
- 21-րդ դարի սցենարիստներ
- Իրանցի դրամատուրգներ
- Իրանցի բանաստեղծուհիներ
- Կին դրամատուրգներ