Ռոբերտ Ֆիսկ
Ռոբերտ Ֆիսկ անգլ.՝ Robert Fisk | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1946[1][2] |
Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբեր 30, 2020 |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Լանկաստերի համալսարան, Yardley Court? և Sutton Valence School? |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող և ռազմական թղթակից |
Աշխատավայր | Դեյլի էքսպրես, Թայմս և The Independent |
Ամուսին | Լարա Մարլոու և Nelofer Pazira?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Lonsdale College, Lancaster? |
Կայք | independent.co.uk/opinion/commentators/fisk/ |
![]() |
Ռոբերտ Ֆիսկ (անգլ.՝ Robert Fisk, հուլիսի 12, 1946[1][2], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 30, 2020[8], Դուբլին, Իռլանդիա- հոկտեմբեր 30, 2020, Դուբլին, Իռլանդիա[9]), բրիտանացի լրագրող, Մերձավոր Արևելքում The Independent-ի թղթակից (1976)։ Բնակվում է Բեյրութում[10]։ Ֆիսկն ունի բրիտանական և միջազգային բազմաթիվ լրագրողական մրցանակներ, ավելի, քան որևէ այլ օտարերկրյա թղթակից, ինչպես նաև 7 անգամ ընտրվել է տարվա բրիտանացի միջազգային լրագրող։ Մի շարք գրքեր ու հոդվածներ է հրատարակել պատերազմների և զինված հակամարտությունների մասին։
Լինելով արաբախոս լրագրող[11]՝ նա համարվում է այն եզակի արևմտյան լրագրողներից մեկը, ով հարցազրույց է վերցրել Ուսամա բեն Լադենից 1993-1997 թվականներին երեք անգամ[12][13]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիսկը ծնվել է Մեյդսթոնում։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Հայրը Մեյդսթոնում եղել է գանձապահ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[14]։
Սովորել է Yardley Court նախապատրաստական դպրոցում[15], այնուհետև՝ Sutton Valence դպրոցում և Լանկաստերի համալսարանում[16]։ 1983 թվականին Դուբլինի Թրինիթի քոլեջում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[17]։
Sunday Express-ում Ֆիսկը եղել է սյունակագիր։ 1972-1975 թվականներին եղել է The Times-ի բելֆաստյան թղթակիցը, այնուհետև՝ Պորտուգալիայի թղթակիցը՝ լուսաբանելով «Մեխակների հեղափոխությունը»։ 1976-1988 թվականներին նշանակվել է Մերձավոր Արևելքի թղթակից, 1989 թվականի ապրիլից՝ The Independent-ի թղթակից։ 1970-ական թվականներին լուսաբանել է Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը, 1974 թվականին՝ Պորտուգալիայի հեղափոխությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979 թվականին՝ Իրանական հեղափոխությունը, Աֆղանական պատերազմը, Իրան-իրաքյան պատերազմը, Իրաք-քուվեյթյան պատերազմը, Բոսնիական պատերազմը, Ալժիրի քաղաքացիական պատերազմը, Կոսովոյի պատերազմը, 2001 թվականին Աֆղանստանում միջազգային միջամտությունը, 2003 թվականին կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք, 2011 թվականի Արաբական գարունը և ներկայիս Սիրիական ճգնաժամը։
Ռոբերտ Ֆիսկը իրեն նկարագրել է որպես խաղաղասեր և երբեք չի քվեարկել[18]։
Ֆիսկը լայնորեն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, քայլեր է կատարել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ընդունի ցեղասպանություն կատարելու ճշմարտությունը[19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին Ֆիսկն ամուսնացել է ամերիկացի լրագրող Լարա Մառլովի հետ։ 2006 թվականին զույգը բաժանվել է[20]։
Մրցանակներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիսկը 7 անգամ արժանացել է Բրիտանական մամուլի՝ Տարվա միջազգային լրագրող մրցանակին[21], երկու անգամ արժանացել է «Տարվա մեկնաբան» մրցանակին[22]։
- Լանկաստերի համալսարանի պատվավոր կոչում, 1984[23]
- RTÉ ռադիոյով Իրաք-քուվեյթյան պատերազմը լուսաբանելու համար Jacob's մրցանակ, 1991[24]
- Լրագրության Օրվել մրցանակ, 1999[25]
- Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության հետազոտման համար Դավիդ Վատ մրցանակ, 2001[26]
- Լրագրության Մարթա Գելհորն մրցանակ, 2002[27]
- Բաց համալսարանի պատվավոր դոկտոր, 2003[28]
- Սենտ Էնդրյու համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[29]
- Կարլետոն համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[30]
- Ադելաիդ համալսարանում Էդվարդ Սաիդի հիշատակի դասախոսություն, 2005[31]
- Գենտի համալսարանի պատվավոր դոկտոր, 2006[փա՞ստ]
- Բեյրութի ամերիկյան համալսարանի պատվո շքանշան, 2006[32]
- Բելֆաստի Քվինս համալսարանի պատվավոր շքանշան, 2006[33]
- 350,000 դոլար արժողությամբ Լանան գրական մրցանակ, 2006[34]
- Կենտ համալսարանի պատվավոր դոկտոր, 2008[35]
- Դուբլինի Թրինիթի քոլեջի պատվավոր դոկտոր, 2008[36]
- Հանրային քննարկման ակնառու ներդրման համար պատմական ընկերության քոլեջի ոսկե մեդալ, 2009[37]
- Լիվերպուլի Հոպ համալսարանի պատվո շքանշան, 2009[38][39]
- Amalfi Coast լրագրողական միջազգային մրցանակ, 2011, Իտալիա[40]
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին հրատարակված The Great War for Civilisation (Քաղաքակրթության մեծ պատերազմը) գիրքը, Մերձավոր Արևելքի հանդեպ արևմտյան և իսրայելական քննադատական մոտեցումներով, քննադատների և միջազգային հարաբերություններ սովորող ուսանողների կողմից արժանացել է լավ ընդունելության, և համարվում է նրա լավագույն հայտնի աշխատանքը։
- The Point of No Return: The Strike which Broke the British in Ulster (1975). London: Times Books/Deutsch. ISBN 0-233-96682-X
- In Time of War: Ireland, Ulster and the Price of Neutrality, 1939-1945 (2001). London: Gill & Macmillan. ISBN 0-7171-2411-8 (1st ed. was 1983).
- Pity the Nation : Lebanon at War (3rd ed. 2001). London: Oxford University Press; xxi, 727 pages. ISBN 0-19-280130-9 (1st ed. was 1990).
- The Great War for Civilisation: The Conquest of the Middle East (October 2005) London. Fourth Estate; xxvi, 1366 pages. ISBN 1-84115-007-X
- The Age of the Warrior: Selected Writings (2008) London, Fourth Estate ISBN 978-0-00-727073-6
- Robert Fisk on Algeria (2013) Independent Print Limited
Վիդեո վավերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Ֆիսկը թողարկել է երեք մասից բաղկացած շարք, որը վերնագրել է«Բեյրութից Բոսնիա»։ Ըստ Ֆիսկի՝ նա փորձել է պարզել, թե ինչու է աճում արևմուտքն ատող մուսուլմանների թիվը[41]։ Ֆիսկն ասել է, որ Discovery Channel-ը ի սկզբանե ամբողջությամբ ցույց տալուց հետո ցույց չի տվել ֆիլմի կրկնությունը՝ պայմանավորված իսրայելամետ խմբերի քարոզարշավով, ինչպիսիններից է CAMERA (Committee for Accuracy in Middle East Reporting in America)[41][42]:
Կեղծ էպիգրաֆիկա, Ռոբերտ Ֆիսկին կեղծ հասցեագրված կեղծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Saddam Hussein—From Birth to Martyrdom (2007). Egypt: Ibda; 272 pages. Եգիպտական հրատարակչությունը կեղծորեն պնդում է, որ հեղինակը Ֆիսկն է[43]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ ABC (իսպ.) — 1903. — P. 54. — ISSN 1136-0143
- ↑ http://www.ugent.be/nl/univgent/collecties/archief/geschiedenis/overzichten/eredoctoren.htm#2000%20-%202009
- ↑ Robert Redford and John Hume awarded Honorary Degrees at Trinity College Dublin — TCD, 2008.
- ↑ Distinguished journalist receives Queen’s honorary degree — Queen's University Belfast, 2006.
- ↑ University Honorary Degrees July 2008 — University of Kent, 2008.
- ↑ 8,0 8,1 Veteran journalist and author Robert Fisk dies aged 74
- ↑ Pope Conor։ «Veteran journalist and author Robert Fisk dies aged 74»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2020-11-01
- ↑ «Robert Fisk Biography»։ London: Independent։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-11-ին։ Վերցված է նոյեմբերի 12, 2012
- ↑ «Listen to the Robert Fisk lecture - Activities - Faculty of Arts and Social Sciences - Kingston University London»։ Fass.kingston.ac.uk։ Վերցված է օգոստոսի 21, 2012
- ↑ Robert Fisk: The Great War for Civilisation: The Conquest of the Middle Eastpp. 1-39 ISBN 1-84115-007-X
- ↑ «Honoured War Reporter Sides With Victims of Conflict»։ New Zealand Press Association։ նոյեմբերի 4, 2005
- ↑ Cooke Rachel (ապրիլի 13, 2008)։ «Man of war»։ The Guardian (London)
- ↑ Fisk Robert (հուլիսի 3, 2010)։ «Deadly skies: The bloody truth about the Battle of Britain 70 years on»։ The Independent (London)։ Վերցված է հոկտեմբերի 24, 2011
- ↑ «Robert Fisk lecture»։ LU News (Lancaster University)։ November 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2008
- ↑ «Former postgraduate students»։ Trinity College, Dublin։ Վերցված է հուլիսի 26, 2008
- ↑ Robert Fisk and Martin Bell. (10 November 2009) The lost art of reportage The Independent. 15:48-15:52 minutes in. Retrieved 2009-12-08.
- ↑ See, for example, http://www.counterpunch.org/2006/10/14/confronting-turkey-s-armenian-genocide/, 14 October 2006. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/voices/comment/armenian-genocide-to-continue-to-deny-the-truth-of-this-mass-human-cruelty-is-close-to-a-criminal-10188119.html, 20 April 2015. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/news/world/europe/armenian-genocide-turkeys-day-of-denial-amid-remembrance-for-a-genocide-in-all-but-name-10203090.html, 24 April 2015. Retrieved 2 February 2016.
- ↑ Rachel Cooke (ապրիլի 13, 2008)։ «Man of war»։ The Guardian։ Վերցված է նոյեմբերի 25, 2014
- ↑ Patrick Keatinge (դեկտեմբերի 2, 2002)։ Ireland in International Affairs: Interests, Institutions and Identities: Essays in Honour of Professor N.P. Keatinge, FTCD, MRIA։ Institute of Public Administration։ էջ 217։ ISBN 978-1-902448-76-3
- ↑ «Times reporter wins award»։ The Times (London)։ դեկտեմբերի 15, 1987
- ↑ Lancaster University։ «Honorary Degrees»։ Lancaster University։ Վերցված է հունիսի 9, 2013
- ↑ "In the wars". The Irish Times (Dublin). 19 November 1991.
- ↑ List of 1999 winners Archived 2010-11-20 at the Wayback Machine.. The Orwell Prize for Journalism.
- ↑ «Fisk wins award for political journalism»։ The Independent (London)։ հուլիսի 20, 2001։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-10-ին։ Վերցված է 2016-07-04
- ↑ «Previous Winners»։ Martha Gellhorn Prize for Journalism
- ↑ «Doctor of the University 1973-2011»։ The Open University։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է հունիսի 10, 2013
- ↑ University of St Andrews (հունիսի 21, 2004)։ «Honorary degrees June 2004»։ The University of St Andrews։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է հունիսի 9, 2013
- ↑ Carleton University (մայիսի 31, 2013)։ «Honorary Degrees Awarded Since 1954»։ Carleton University։ Վերցված է հունիսի 9, 2013(չաշխատող հղում)
- ↑ «About the Edward Said Memorial Lecture»։ University of Adelaide։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-13-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2009
- ↑ American University of Beirut (2006)։ «Honorary Doctorates»։ American University of Beirut։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-01-ին։ Վերցված է հունիսի 10, 2013
- ↑ Communications & External Affairs Office (2006)։ «Destinguished journalist receives Queen's honorary degree»։ Queen's University Belfast։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-04-ին։ Վերցված է հունիսի 10, 2013
- ↑ «2006 Lannan Cultural Freedom Prize awarded to Robert Fisk»։ Lannan Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-22-ին։ Վերցված է 2016-07-04
- ↑ News, Press and Media (հուլիսի 7, 2008)։ «University Honorary Degrees July 2008»։ The University of Kent։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-12-ին։ Վերցված է հունիսի 7, 2013
- ↑ «Five recipients to receive honorary degrees at Trinity College Dublin»։ հուլիսի 12, 2008։ Վերցված է փետրվարի 2, 2016
- ↑ Jon Ihle (հունվարի 8, 2009)։ «Trinity College awards harsh Israel critic»։ Jewish Telegraphic Agency։ Վերցված է հունիսի 7, 2013
- ↑ Ben Schofield (հուլիսի 16, 2009)։ «Liverpool Bishops honoured by Liverpool Hope University»։ Liverpool Daily Post.co.uk։ Վերցված է հունիսի 9, 2013
- ↑ Robert Fisk (հուլիսի 18, 2009)։ «Some lessions in sacrifice from Liverpool in two world wars»։ London: The Independent։ Վերցված է հունիսի 9, 2013
- ↑ "Robert Fisk wins International Prize". The Independent (London). 18 June 2011.
- ↑ 41,0 41,1 David Wallis, ed. (2004)։ Killed: great journalism too hot to print։ Nation Books։ էջ 388։ ISBN 978-1-56025-581-9
- ↑ Trager Robert, Donna Lee Dickerson (1999)։ Freedom of expression in the 21st century։ Pine Forge Press։ էջ 80։ ISBN 978-0-8039-9085-2
- ↑ Fisk, Robert (փետրվարի 1, 2008)։ «Robert Fisk: The curious case of the forged biography»։ London: The Independent։ Վերցված է փետրվարի 1, 2008
|