Ռոբերտ Մորիս (նկարիչ)
Ռոբերտ Մորիս | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 2018[6][3][7][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Քինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ[6][4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կանզասի համալսարան, Ռիդ քոլեջ, Հանթեր քոլեջ և Կանզասի արվեստի ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գրող, արվեստագետ, նկարազարդող, վիդեոնկարիչ, ինստալյացիոն արտիստ, performance artist, կոնցեպտուալ արվեստագետ, video installation artist և վիզուալ արտիստ |
Ոճ | մինիմալիզմ, process art? և լենդ արտ |
Ժանր | քանդակագործություն, գեղանկարչություն, կատարողական արվեստ, լենդ արտ և ինստալյացիայի արվեստ |
Թեմաներ | քանդակագործություն |
Պարգևներ | |
Ամուսին | Simone Forti?[10] |
Robert Morris (artist) Վիքիպահեստում |
Ռոբերտ Մորիս (անգլ.՝ Robert Morris, փետրվարի 9, 1931[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 28, 2018[6][3][7][…], Քինգսթոն (Նյու Յորք), Նյու Յորք, ԱՄՆ[6][4]), ամերիկացի քանդակագործ, հայեցակարգային նկարիչ և գրող։ Նա Դոնալդ Ջադի հետ համարվում է մինիմալիզմի հայտնի տեսաբաններից մեկը, նա մեծ ներդրում է ունեցել փերֆորմանսի, լենդ-արտի, Process Art-ի և ինստալիացիայի զարգացման գործում։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիսը սովորել է Կանզասի համալսարանում, Կանզաս Սիթիի Գեղարվեստի ինստիտուտում և Ռիդ քոլեջում[11]։ Սկզբում Մորիսը աշխատել է որպես գեղանկարիչ , 1950-ականների նրա աշխատանքներում նկատելի է վերացական իմպրեսիոնիզմի ազդեցությունը, հատկապես Ջեքսոն Պոլլոքի։ Ապրելով Կալիֆոռնիայում՝ Մորիսը ծանոթացավ Լա Մոնթե Յանգի և Ջոն Քեյջի աշխատանքներին։ 1960 թվականին Մորիսը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ բեմադրեց ներկայացում՝ հիմնված տարածության մեջ մարմինների ուսումնասիրության վրա, որտեղ քառակուսիների սյունը բեմում ընկնում էր ներկայացման սկսվելուց մի քանի րոպե հետո ։ Մորիսը մշակեց այդ գաղափարները առաջին մինիմալիստական քանդակներում՝ Two Columns (1961) և L Beams (1965)։
Նյու Յորքում Մորիսը սկսեց ուսումնասիրել Մարսել Դյուշանի ստեղծագործությունները՝ ստեղծելով ստեղծագործություններ, որոնք անմիջականորեն առնչվում էին Դյուշանի ստեղծագործություններին՝ Box with the Sound of its Own Making (1961), Fountain (1963)։ 1963 թվականին Նյու Յորքի Green Gallery պատկերասրահում տեղի ունեցավ նրա ունեցավ մինիմալիստական քանդակների ցուցահանդեսը։ 1964 թվականին Մորիսը նախագծեց և ներկայացրեց երկու հայտնի փերֆորմանսներ — 21.3 և Site։ Մորիսը Նյու Յորքում ընդունվեց Հանտերյան քոլեջ(նրա թեզը նվիրված էր Բրանկուզիին) և 1966 թվականին Artforum-ում տպագրեց «Notes on Sculpture» էսսեների շարքը։ 1966 թվականին Նյու Յորքի Հրեական թանգարանի նա ներկայացրեց L Beams երկու աշխատանքները։
1967 թվականին Մորիսը ստեղծեց Steam-ը՝ լենդ արտի ամենավաղ աշխատանքը։ 1960-ականների վերջին Մորիսն ԱՄՆ-ում մասնակցեց մի շարք թանգարանային շոուների, բայց նրա աշխատանքը և հոդվածները հանդիպեցին Քլեմենտ Գրինբերգի քննադատությանը։ Նրա աշխատանքները դարձան ավելի մասշտաբային՝ զբաղեցնելով պատկերասրահների տարածքի մեծ մասը՝ մոդուլային միավորներով կամ հողակույտերով։ 1971 թվականին Մորիսը ստեղծեց ցուցահանդես Թեյթի պատկերասրահի համար՝ ողջ տարածքը զբաղեցնելով թեքահարթակներով և խորանարդներով։ Նա տպագրել է ինքն իր լուսանկարը Artforum ամսագրի գովազդում Լինդա Բենգլիսի (Lynda Benglis) նկարի ոճով, ում հետ նա համագործակցել է՝ աշխատելով մի քանի տեսահոլովակների վրա։
Նա ստեղծեց Ռոբերտ Մորիսի օբսերվատորիան Նիդերլանդներում «Ժամանակակից Սթոունհենջը», որը ֆիքսում է արևադարձներն ու գիշերահավասարները։ Նրա կոորդինատներն են 52°32’58"N 5°33’57"E։
1970-ականների վերջին Մորիսը սկսեց աշխատել ֆիգուրատիվ աշխատանքների վրա, ինչը զարմացրեց նրա շատ կողմնակիցների։ Աշխատանքների թեմաները հաճախ կապված էին միջուկային պատերազմի սկսվելու վախի հետ։ 1974 թվականին Մորիսը գովազդեց Լեո Կաստելլիի պատկերասրահի ցուցահանդեսը պաստառով, որում պատկերված էր բաց կրծքով և սադոմազոխիստական հագուստով։
1990-ականների ընթացքում նա վերադարձավ վաղ շրջանի աշխատանքներին՝ զբաղվելով կորցրած աշխատանքների վերականգնումով և տեղադրումով։
Մորիսը վախճանվել է 2018 թվականի նոյեմբերի 28-ին Նյու Յորքի մոտ գտնվող Քոնստոնգ քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/robert-morris
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Robert Morris, 87, Dies; Founding Minimalist Sculptor With Manifold Passions // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2018. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.afb.org/about-afb/events-and-awards/migel-medal-awards/previous-honorees
- ↑ https://www.ens-lyon.fr/indexation/mots-cles/doctorat-honoris-causa
- ↑ Union List of Artist Names — 2020.
- ↑ Robert Morris Արխիվացված 2009-07-13 Wayback Machine(անգլ.) Video Data Bank
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Մորիսի կենսագրությունը
- Աշխատանքները
- Ռոբերտ Մորիս
- Օբսերվատորիա(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Մորիս (նկարիչ)» հոդվածին։ |
|
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 28 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Կանզասի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 21-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի արվեստագետներ