Քինգսթոն (Նյու Յորք)
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ Kingston | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 22,713303 կմ², 22,723725 կմ² | |
ԲԾՄ | 145±1 մետր | |
Բնակչություն | ▲24 069 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 845 | |
Փոստային ինդեքսներ | 12401 | |
Պաշտոնական կայք | kingston-ny.gov(անգլ.) | |
| ||
Քինգսթոն, քաղաք ԱՄՆ Նյու Յորք նահանգում։ Գտնվում է Նյու Յորքից 146 կմ հյուսիս՝ Հուդզոն գետի երկայնքով։ Քաղաքը Օլսթերի շրջանի կենտրոնն է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1614 թվականին՝ որպես հոլանդական փոքր առևտրային կետ Հուդզոն և Էսոպուս գետերի միախառնման վայրում։ 1653 թվականին հոլանդացիներն այստեղ հիմնել են փոքրիկ գյուղ, որը կոչվում էր Էսոպուս (հետագայում՝ Wiltwyck, անգլ.՝ Wild woods)։
1777 թվականին Քինգսթոնը դարձել է Նյու Յորք նահանգի առաջին մայրաքաղաքը։ Սարատոգայի ճակատամարտից կարճ ժամանակ անց քաղաքն ամբողջությամբ այրվել է բրիտանական զորքերի կողմից։ 1797 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է Օլբանի[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 22,4 կմ², գտնվում է Հուդզոն գետի արևմտյան ափին։
Քինգսթոնը ոչ պաշտոնապես բաժանված է 3 թաղամասի՝ ափթաուն, միդթաուն և դաունթաուն։ Քաղաքում անցկացվում են տարբեր փառատոններ, ինչպիսիք են՝ Քինգսթոնի ջազ փառատոն, Բրիտանական զորքերի կողմից քաղաքի ոչնչացում (իհարկե, առանց քաղաքի շենքերը քանդելու)։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջոն Վանդերլին (1775-1852)՝ ամերիկացի նկարիչ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 United States Census / United States Census Bureau
- ↑ New York-Newark, NY-NJ-CT-PA Combined Statistical Area Archived 2014-12-29 at the Wayback Machine., United States Census Bureau. Accessed December 28, 2014.
- ↑ «Census - Geography Profile: Kingston city, New York»։ United States Census Bureau։ Վերցված է January 11, 2022