Ռոբերտ Գրոսետեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Գրոսետես
Robert Grosseteste
Դիմանկար
Ծնվել էմոտ 1175[1][2] կամ 1168[3][4][5]
ԾննդավայրՍտրադբրոուկ, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1253
Մահվան վայրԼինկոլն, Անգլիա
ԳերեզմանԼինկոլնշիր
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և  Միացյալ Թագավորություն[6]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[7]
ԿրթությունՕքսֆորդի համալսարան
ԵրկերLe chasteau d'amour?
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, բնագետ, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններAnglican bishop of Lincoln? և թեմի հովվապետ
 Robert Grosseteste Վիքիպահեստում

Ռոբերտ Գրոսետես (անգլ.՝ Robert Grosseteste, մոտ 1175[1][2] կամ 1168[3][4][5], Ստրադբրոուկ, Mid Suffolk, Սուֆոլք, Անգլիա - հոկտեմբերի 10, 1253, Լինկոլն, Անգլիա), Օքսֆորդի համալսարանի մագիստրոս, այնուհետև՝ կանցլեր, եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ոչ միայն թարգմանել է Արիստոտելի բնագիտական գրքերը, այլ նաև գրել է այդ գրքերի իր մեկնությունները։ Գրել է նաև իր սեփական գիրքը՝ «Լույսի կամ ձևերի սկզբի մասին»։ Գրոսետեստը հետաքրքրվում էր օպտիկայով, մաթեմատիկայով, աստղագիտությամբ։ Նա համոզված էր, որ բնական գիտությունները պետք է զարգացնել՝ ներգրավելով երկրաչափությունը։

Առաջիններից մեկն է արտահայտել այն միտքը, որ երևույթների ուսումնասիրությունը պետք է սկսել փորձից, որի վերլուծության հիման վրա ընդունվում է ընդհանուր դրույթ, որը պետք է համարել գիտական ենթադրություն (հիպոթեզ)։ Հետագայում, ելնելով այդ ընդհանուր դրույթից, դեդուկցիայի միջոցով արվում են հետևություններ, որոնց փորձնական ստուգումը հիմնավորում է նրանց ճիշտ կամ սխալ լինելը։ Նա ուսումնասիրել է լույսի բեկումը, ձայնի տարածումը, ինչպես նաև բժշկական հարցեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Գրոսետեստի՝ Աստված սկզբում ստեղծել է մի փոքրիկ լուսավոր կետ, որից ակնթարթորեն առաջանում է մեծ գնդաձև պատկեր, որի մեջ կենտրոնացած են մատերիայի և ձևի սկզբանները։ Հետո առաջանում են երկնային լուսատուները, ինչպես արաբալեզու փիլիսոփաների մոտ։ Ըստ նրա՝ բնության փիլիսոփայությունը անհնարին է առանց երկրաչափական ուսումնասիրության, իսկ ֆիզիկայի հիմքում ընկած է օպտիկան։

Գրոսետեստը չի բավարարվում Արիստոտելի ֆիզիկայով, ըստ որի՝ ամեն մարմին ունի իր բնական տեղը, դեպի ուր որ նա շարժվում է՝ ծանրը դեպի ներքև, իսկ թեթևները (օրինակ, ծուխը) դեպի վեր։ Գրոսետեստը լույսը համարում էր բնական ակտիվության աղբյուր, որը կարող է առաջանալ նաև մարմինների փոխազդեցությամբ։ Երկրաչափության պարզ օրենքները արտահայտում են լույսի բնական տնտեսումը։

Ողջ աշխարհը դառնում է ինքնազարգացող լուսավոր զանգվածի արդյունք։ Այդ նրբագույն սուբստանցը առաջացնում է ոչ միայն գույներ, այլ նաև ձայներ, բույսեր, կենդանիներ։ Լույսը մարմնի և հոգու միջև կապող օղակ է։ Լույսն ազդում է մարդկային ողջ մարմնի վրա։ Զգայական և բանական սկզբունքները առաջանում են լույսից։ Մարդկային գիտելիքի լույսը իրենից ներկայացնում է աստվածային բացարձակ լույսի չնչին մասն է։ Գրոսետեստը սկիզբ դրեց Օքսֆորդի փիլիսոփաների բնագիտական ուղղվածությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ