Ռոբերտ Բադինթե
Ռոբերտ Բադինթե Robert Badinter | ||
![]() | ||
| ||
---|---|---|
սեպտեմբերի 24, 1995 - սեպտեմբերի 30, 2004 | ||
մարտի 4, 1986 - մարտի 8, 1995 | ||
Նախորդող | Դանիել Մայեր | |
Հաջորդող | Ռոլանդ Դումա | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1952)[1], Փարիզի արվեստների ֆակուլտետ, Ժանսոն-դը-Սայի լիցեյ[2] և school Vaugelas?[2] | |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ, գրող և լիբրետիստ | |
Ազգություն | ֆրանսիացի | |
Ծննդյան օր | մարտի 30, 1928 (94 տարեկան) | |
Ծննդավայր | Փարիզ Ֆրանսիա | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Սիմոն Բադինթե | |
Մայր | Շառլոտ Ռոզեմբերգ | |
Ամուսին | Էլիզաբեթ Բադինթե[2] | |
Պարգևներ | ||
Ռոբերտ Բադինթե (մարտի 30, 1928[3][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փաստաբան, դասախաոս, փորձագետ, Ֆրանսիայի քաղաքական գործիչ։ Ծնվել է 1928 թվականի մարտի 30-ին Փարիզում։ Սահմանադրական խորհրդի անդամ է (1986-1995)։ Նա հատկապես հայտնի է իր բարեգործական պայքարներով, մասնավորապես մահապատժի դեմ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրը՝ Սիմոն Բադինթեն, ծագումով հրեա էր Բեսարաբիայից, 1943 թվականի փետրվարի 9-ին ձերբակալվում է գերմանացիների կողմից և արտաքսվում է Գերմանիա։ Կարճ ժամանակ անց նա մահանում է համակենտրոնացման ճամբարում։ Մայրը՝ Շառլոտ Ռոզեմբերգը, ծնվել է 1899 թվականին Բեսարաբիայում (Էդինիեթ)։ Նա չգիտեր ոչ կարդալ, ոչ գրել։ Ռոբերտ Բադինթեն սովորում է Փարիզի համալսարանի բանասիրության և իրավունքի ֆակուլտետում։ 1947 թվականին նա իրավունք է ստանում դասախոսելու բանասիրություն, իսկ 1948 թվականից՝ իրավունք։ 1957-1965 թվականներին նա ամուսնացած է եղել դերասանուհի Աննա Վեռնոնի հետ։ 2-րդ անգամ նա ամուսնանում է փիլիսոփա և գրող Էլիզաբեթ Բադինթեի հետ։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին նա անդամագրվում է Փարիզի փաստաբանական գրասենյակներից մեկում, որպես փաստաբան։ 1952 թվականին ներկայացնում է իր գիտական թեզը Միացյալ Նահանգների քաղաքացիական օրենքների մասին։ 1974 թվականին նա պաշտպանում է ամերիկացի թենիսիստ Ջիմի Քոնորին ընդդեմ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի։ Ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Քատրիեն արգելում է Բադինթեին խաղալ Ռոլանդ-Գարուի (ֆր.՝ Roland-Garros(չաշխատող հղում)) անվան թենիսի մարզադաշտում։ Նա պաշտպանել է նաև միլիարդատիրուհի Մարի Քրիստիին, ով դատապարտվում է 5 տարվա ազատազրկման։
Թատրոն-Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 թվականին նա Վիկտոր Հյուգոյի «Քլոդ Գյուո» (ֆր.՝ Claude Gueux) գործի հիման վրա ստեղծում է Քլոդ օպերան
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մինչ օրս Ռոբերտ Բադինթեն կենդանի մնացած ամենածեր նախարարն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.ajpn.org/personne-Simon-Badinter-7963.html
- ↑ BD Gest' (ֆր.)
- ↑ Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ GeneaStar
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Plus qu'un nom dans une liste: Simon Badinter. Jewish Traces. Mémoire et histoire des réfugiés juifs pendant la Shoah.
- Robert Badinter d'un modèle républicain
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանսիայի Սենատի կայք Archived 2014-11-06 at the Wayback Machine.
- Ֆրանսիայի պետական արխիվների կայք
|