Ռիչարդ Բլաքմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բլաքմոր
անգլ.՝ R. D. Blackmore
Ծնվել էհունիսի 7, 1825(1825-06-07)[1]
ԾննդավայրLongworth, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էհունվարի 20, 1900(1900-01-20)[2][1][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԹեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ԳերեզմանTeddington Cemetery
Մասնագիտությունգրող, վիպասան, արձակագիր, բանաստեղծ, այգեգործ, պտղաբույծ և բարիսթեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷքսետեր քոլեջ և Բլանդելի դպրոց
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս
Ուշագրավ աշխատանքներLorna Doone?
ԱնդամակցությունՄիդլ տաճար
 Richard Doddridge Blackmore Վիքիպահեստում

Ռիչարդ Դոդրիջ Բլաքմոր (անգլ.՝ Richard Doddridge Blackmore, հունիսի 7, 1825(1825-06-07)[1], Longworth, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հունվարի 20, 1900(1900-01-20)[2][1][3][…], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի բանաստեղծ, գրող, վիպասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Դոդրիջ Բլաքմորը ծնվել է 1825 թվականի հունիսի 7-ին[4] Օքսֆորդշիր անգլիական կոմսությունում, տեղի քահանայի ընտանիքում[5]։ Բլաքմորի մայրը մահացել է նրա ծնունդից մի քանի ամիս հետո, իրենց գյուղում բռնկված տիֆի համաճարակից։ Հաջողությամբ ավարտելով Օքսֆորդի Էքսեթեր քոլեջը` նա սկզբում աշխատել է որպես դասախոս, այնուհետև զբաղվել է իրավաբանությամբ[6]։

Բլաքմորի դեբյուտային գրական ստեղծագործությունը դարձել է «Ֆրանկլինի ճակատագիրը» պոեմը, որը հրատարակվել է Լոնդոնում, 1860 թվականին։ Այս գրքին հաջորդել է Վերգիլիոսի «Գեորգիկա» պոեմի առաջին երկու գրքերի թարգմանությունը` «Ծերերի ագարակն ու պտուղները» վերնագրով (ամբողջական թարգմանությունը նրա կողմից հրատարակվել է 1871 թվականին)[7]։

Բլաքմորի էպիկական և լիրիկական ստեղծագործությունները մեծ ուշադրության չեն արժանացել, և Բլաքմորն անցել է վեպերին, որոնց շնորհիվ նրան հաջողվել է մեծ ճանաչում ձեռք բերել։ Առաջին` «Կլարա Վաուգհան» (1864) և «Կրադոկյան վեպ» (1866) ստեղծագործությունները համեմատաբար աննկատ են անցել, իսկ արդեն նրա հաջորդ` «Լորնա Դուն» (1869) և «Սքերի կույսը» վեպերը նրան մեծ հռչակ են բերել։ Այս վեպերին հաջորդել են «Ալիս Լորեին» (1875), «Էրեմա» (1877), «Մերի Աներլեյ» (1880), «Քրիստովել» (1881) և այլ վեպեր[7][8].:

Ռիչարդ Բլաքմորը մահացել է 1900 թվականի հունվարի 20-ին[9], Թեդինգտոնում։ Նրա «Լորնա Դուն» վեպը մտել է ըստ BBC-ի տվյալների 200 լավագույն վեպերի ցանկի մեջ և 1912 թվականից սկսած մի քանի անգամ էկրանավորվել է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելանթերի պոեմները (1854)
  • Էփուլիան և այլ պոեմներ (1854)
  • Սև ծովի շեփորը (1855)
  • Ֆրանկլինի ճակատագիրը (1860)
  • Ծերերի ագարակն ու պտուղները (1862)
  • Կլարա Վաուգան, վեպ (1864)
  • Կրադոկյան վեպ. նոր անտառի հեքիաթը (1866)
  • Լորնա Դուն. Էքսմուրի սիրավեպը (1869)
  • Սքերի կույսը (1872)
  • Ալիս Լորեին (1875)
  • Քրիփս Քարիր. անտառի պատմությունը (1876)
  • Էրեման կամ հայրիկիս մեղքը (1877)
  • Մերի Աներլի. Յորկշիրի պատմությունը (1880)
  • Քրիստովել. Դարտմուրի պատմությունը (1882)
  • Սըր Թոմաս Ափմոր (1884)
  • Գարնանային դրախտ. Մեծ պատերազմի պատմությունը (1887)
  • Քիթը և Քիթթին (1890)
  • Փարլիքրոս. արևմտյան բլուրների պատմությունը (1894)
  • Ֆրինգիլլա. շրջված պատմություն (1895)
  • Խոսող տան պատմություններից (չորս կարճ պատմություն) (1895)
  • Դարիել. Սուրեյի սիրավեպը (1897)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Blackmore, Richard Doddridge // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 4. — P. 24.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում, հավանաբար սխալմամբ նշվում է, որ Բլաքմորը ծնվել է հունիսի 9-ին։
  5. Blackmore, Richard Doddridge // Բրիտանիկա հանրագիտարան(անգլ.)
  6. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. 7,0 7,1 «Блэкмор, Ричард Додридж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. См. раздел Библиография
  9. Статья в Краткой литературной энциклопедии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բլաքմոր» հոդվածին։