Ռիկարդո Օրսոլինի
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բոլոնյա | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2004 | Կաստինյանո | ||
2004-2015 | Ասկոլի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2017 | Ասկոլի | 50 | (8) |
2017-2019 | Յուվենտուս | 0 | (0) |
2017-2018 | → Ատալանտա | 8 | (0) |
2018-2019 | → Բոլոնյա | 43 | (8) |
2019-ներկա | Բոլոնյա | 19 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Իտալիա Մ20 | 12 | (8) |
2017-2019 | Իտալիա Մ21 | 15 | (3) |
2019-ներկա | Իտալիա | 1 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռիկարդո Օրսոլինի (իտալ.՝ Riccardo Orsolini, հունվարի 24, 1997[1], Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բոլոնյայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասկոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսոլինին Ասկոլիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վիչենցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 15-ին՝ Վերոնայի դեմ խաղում[4]։ Հոկտեմբերի 29-ին Օրսոլինին դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ասկոլիին[5]։ Դեկտեմբերի 10-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լատինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[6]։ 2017 թվականի փետրվարի 14-ին իտալացին 2 գոլ խփեց Պրո Վերչելիի դեմ խաղում[7]։ Ասկոլիի առաջին թիմի կազմում Օրսոլինին անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Յուվենտուս
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 30-ին Օրսոլինին 4 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[8][9], ապա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձավ Ասկոլի[10][11]։ 2017 թվականի հուլիսի 14-ին իտալացին 2 տարվա վարձավճարով միացավ Ատալանտային[12][13][14]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 17-ին՝ փոխարինելով Տիմոտի Կաստանին Կիևոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ փոխարինելով Յոսիպ Իլիչիչին Եվրոպայի Լիգայի Ապոլոն Լիմասոլի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում և այս խաղում տալով գոլային փոխանցում[17]։ 2018 թվականի հունվարին Օրսոլինին վերադարձավ Յուվենտուս։ Ատալանտայի կազմում նա անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։
Բոլոնյա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 31-ին Օրսոլինին 18 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բոլոնյա[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 4-ին՝ փոխարինելով Մատիա Դեստրոյին Ֆիորենտինայի դեմ խաղում[22]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 11-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[24]։ Նոյեմբերի 11-ին Օրսոլինին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[25]։ Դեկտեմբերի 4-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կրոտոնեի դեմ խաղում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բոլոնյային[26]։ 2019 թվականի մայիսի 13-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում[27]։ 2018-19 մրցաշրջանում Օրսոլինին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[28]։
2019 թվականի հունիսի 20-ին Բոլոնյան 15 միլիոն եվրոյի դիմաց գնեց Օրսոլինիի լրիվ տրանսֆերը[29][30][31][32]։ Սեպտեմբերի 15-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրեշիայի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 22-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լեչեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[34]։ 2020 թվականի հունվարի 6-ին Օրսոլինին գոլ խփեց Ֆիորենտինայի դեմ հանդիպման վերջին րոպեին՝ փրկելով Բոլոնյային պարտությունից[35][36]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրսոլինին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում և դառնալով 5 գոլի հեղինակ[37]։ Նա գոլ խփեց կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում, սակայն Իտալիան պարտվեց 3-1 հաշվով և դուրս մնաց առաջնությունից[38][39]։ Հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթել Ուրուգվային[40][41], իսկ Օրսոլինին դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն՝ ստանալով Ոսկե խաղակոշիկ մրցանակը[42][43]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[44][45][46]՝ անցկացնելով 2 հանդիպում[47], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[48][49]։
Իտալիայի ազգային հավաքական Օրսոլինին առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[50][51][52]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Նիկոլո Բարելային Հայաստանի դեմ խաղում[53][54]։ Այս խաղում նա դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Իտալիային հաղթել 9-1 հաշվով[55][56]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ասկոլի | 2015–16 | Սերիա B | 9 | 0 | 0 | 0 | — | 9 | 0 | |||
2016–17 | 41 | 8 | 1 | 0 | 42 | 8 | ||||||
Ընդհանուր | 50 | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 51 | 8 | ||
Ատալանտա (վարձավճար) | 2017–18 | Սերիա A | 8 | 0 | 1 | 0 | 1 | 0 | — | 10 | 0 | |
Բոլոնյա | 2017–18 | 8 | 0 | 0 | 0 | — | 8 | 0 | ||||
2018–19 | 35 | 8 | 2 | 2 | 37 | 10 | ||||||
2019–20 | 19 | 5 | 2 | 1 | 21 | 6 | ||||||
Ընդհանուր | 62 | 13 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 66 | 16 | ||
Կարիերայի ընդհանուր | 120 | 21 | 6 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 127 | 24 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[57]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2019 | 1 | 1 |
Ընդհանուր | 1 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 18, 2019 | Ռենցո Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա | Հայաստան | 8–0 | 9–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության լավագույն ռմբարկու. 2017 (5 գոլով)[42]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Italy - R. Orsolini - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ascoli Calcio - LR Vicenza Virtus, Mar 26, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ascoli Calcio - Hellas Verona, Oct 15, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Carpi FC 1909 - Ascoli Calcio, Oct 29, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ascoli Calcio - Latina Calcio 1932, Dec 10, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Ascoli Calcio - FC Pro Vercelli 1892, Feb 14, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Riccardo Orsolini joins Juventus - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Official: Juventus sign Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «OFFICIAL: Juventus sign Riccardo Orsolini from Ascoli | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Schuitemaker, Hugh. «Juventus signs 20-year-old Riccardo Orsolini | Daily Football Show». dailyfootballshow.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Official: Atalanta sign Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «RICCARDO ORSOLINI JOINS ATALANTA ON LOAN | News | Lega Serie A». www.legaseriea.it. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Orsolini leaves Juventus for Atalanta loan spell». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Chievo Verona - Atalanta BC, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Apollon Limassol - Atalanta BC, Nov 2, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Atalanta BC - US Sassuolo, Dec 20, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Riccardo Orsolini | Football Stats | Bologna | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Official: Bologna loan Orsolini | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Moves announced for Pol Lirola, Federico Mattiello and Riccardo Orsolini - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «OFFICIAL - Bologna sign ORSOLINI and Simone ROMAGNOLI». GhanaSoccernet. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Inter Milan - Bologna FC 1909, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Udinese Calcio, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Chievo Verona - Bologna FC 1909, Nov 11, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Bologna FC 1909 - FC Crotone, Dec 4, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Parma Calcio 1913, May 13, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Riccardo Orsolini | Football Stats | Bologna | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Orsolini joins Bologna permanently». Juventus.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Bologna take up option to sign Orsolini permanently». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Official | Bologna trigger option to sign Orsolini | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «BOLOGNA TAKE UP OPTION TO SIGN ORSOLINI PERMANENTLY | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brescia Calcio - Bologna FC 1909, Sep 15, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «US Lecce - Bologna FC 1909, Dec 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Bologna FC 1909 - ACF Fiorentina, Jan 6, 2020 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ admin (2020 թ․ հունվարի 6). «Orsolini equalized in recovery: Bologna-Fiorentina ended 1-1». News1 English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Italy U20 - England U20, Jun 8, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ FIFA.com. «England come from behind to reach final». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 42,0 42,1 FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - News - Golden trio reflect on personal glory - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Orsolini wins Golden Boot award at U20 World Cup - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Italy Name Experimental 29-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Bosnia & Armenia». 90min.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Italy, Mancini names 29-man squad: three big surprises». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Riccardo Orsolini, Gaetano Castrovilli and Andrea Cistana earn maiden Italy call-ups». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Italy - Armenia, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy recorded one of the biggest wins in their history as they completed their successful Euro 2020 qualifying campaign by thrashing Armenia 9-1». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Italy: Armenia annihilated 9-1! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Mcmanus, Leigh (2019 թ․ նոյեմբերի 18). «Italy 9-1 Armenia: Hosts make light work of opponents». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 57,0 57,1 «Riccardo Orsolini». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրսոլինիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Օրսոլինիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Օրսոլինին transfermarkt-ում
- Օրսոլինին soccerbase.com-ում
- Օրսոլինին WhoScored.com կայքում
- Օրսոլինին Բոլոնյայի պաշտոնական կայքում
- Օրսոլինին Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-10-22 Wayback Machine
- Օրսոլինին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Օրսոլինին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Օրսոլինի» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 24 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ասկոլիի ֆուտբոլիստներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Բոլոնյայի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ