Դոմինիկ Սոլանկե
Դոմինիկ Սոլանկե անգլ.՝ Dominic Solanke | |||
---|---|---|---|
![]() Սոլանկեն Մարիբորի դեմ խաղի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Dominic Ayodele Solanke-Mitchell | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1997[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Բասինգստոկ, Անգլիա | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2017 |
![]() | 0 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 25 | (7) |
2017-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական | |||
2012-2013 |
![]() | 6 | (1) |
2013-2014 |
![]() | 14 | (11) |
2014-2015 |
![]() | 7 | (3) |
2015-2016 |
![]() | 10 | (3) |
2016-ներկա |
![]() | 15 | (10) |
2015-ներկա |
![]() | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դոմինիկ Սոլանկե (անգլ.՝ Dominic Solanke, սեպտեմբերի 14, 1997[1], Ռեդինգ), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս անգլիական Չելսիում: Հիմնականում խաղում է հարձակվողի դիրքում, սակայն կարող է խաղալ նաև որպես վինգեր կամ հարձակվողական ոճի կիսապաշտպան[2]։
Սոլանկեն ներկայացրել է Անգլիան բոլոր երիտասարդական հավաքականներում: Իր հավաքականների հետ հաղթել է 2014 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը և 2017 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որում ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
2017 թվականի մայիսի 30-ին պայմանագիր է կնքել Լիվերպուլի հետ[3]։
Բովանդակություն
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսի[խմբագրել | խմբագրել կոդը]
2013-2014 մրցաշրջանի ընթացքում Չելսիի մինչև 18 տարեկանների թիմի կազմում Սոլանկեն 20 գոլ խփեց 25 խաղերում: 2014 թվականի մայիսի 6-ին Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակչի ժամանակ՝ Ֆուլհեմի դեմ խաղում 2 գոլ խփեց խաղի վերջին րոպեներին, որոնց շնորհիվ Չելսին կամային հաղթանակ տարավ 5-3 հաշվով և 7-6 հաշվով երկու խաղերի արդյունքում, այդպիսով հաղթելով երիտասարդական գավաթը: Հուլիսի 29-ին Ժոզե Մոուրինյոն ասեց, որ ինքն է մեղավոր, որ հիմա Սոլանկեն չի խաղում Անգլիայի ազգային հավաքականում և հայտարարեց, որ 2014-2015 մրցաշրջանում Սոլանկեն մարզվելու է Չելսիի առաջին թիմի հետ[4]։
2014-2015 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիեգո Կոստայի վնասվածքի հետևանքով, 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Սոլանկեն հայտավորվեց Պրեմիեր Լիգայի՝ Քրիսթալ Պելասի դեմ հանդիպման համար, սակայն այդպես էլ դաշտ դուրս չեկավ[5]: Ավելի ուշ նույն շաբաթվա մեջ՝ հոկտեմբերի 21-ին, նա իր դեբյուտն անցկացրեց պրոֆեսիոնալ մակարդակում՝ Չեմպիոնների Լիգայի՝ Մարիբորի դեմ հանդիպման 73-րդ րոպեին փոխարինելով Օսկարին[6]: Նա դարձավ Չելսիի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով ելույթ է ունեցել Չեմպիոնների Լիգայում:
Երիտասարդական մակարդակում Սոլանկեն շարունակում էր գոլեր խփել: Մինչև Սուրբ Ծննդյան տոները նա խփել էր 15 գոլ 16 խաղերում և դարձել էր ՈւԵՖԱ Երիտասարդական Գավաթի խմբային փուլի լավագույն ռմբարկուն խմբային փուլի վերջին խաղում՝ Սպորտինգի դեմ հանդիպման ժամանակ խփած հեթ-տրիկի շնորհիվ: 2015 թվականի ապրիլի 10-ին Երիտասարդական գավաթի կիսաեզրափակչի Ռոմայի դեմ խաղում Սոլանկեն դուբլ հեղինակեց[7], իսկ Չելսին անցավ եզրափակիչ: Եզրափակչում՝ Շախտյորի դեմ խաղում նա նույնպես գրավեց դարպասը: Չելսին դարձավ չեմպիոն, իսկ Սոլանկեն դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ 9 խաղերում խփած 12 գոլով: Նա նաև գոլ խփեց Անգլիայի երիտասարդական գավաթի եզրափակչում, որում Չելսին հաղթեց Մանչեսթեր Սիթիին 3-1 հաշվով[8]: Մայիսի 7-ին Լիվերպուլի մինչև 21 տարեկանների թիմի դեմ խաղում անգլիացին հեթ-տրիկ ձևակերպեց՝ հատելով մրցաշրջանում խփած 41 գոլերի սահմանը:
2015 թվականի մայիսի 30-ին Թայլանդի առաջնության լավագույն ֆուտբոլիստների դեմ ընկերական խաղում Սոլանկեն խաղաց Չելսիի կազմում և դարձավ խաղի միակ գոլի հեղինակը[9]:
2015-2016 մրցաշրջան. Վիտես (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 4-ին Սոլանկեն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց հոլանդական Վիտես, որպեսզի ստանա առաջին թիմի խաղային փորձ[10]: Նա Չելսիի 5-րդ ֆուտբոլիստն էր, որ այդ ամռանը վարձավճարով տեղափոխվեց Վիտես: Ակումբում ստացավ 9 համարի մարզաշապիկը:
ՖԻՖԱ-ից Հոլանդիայում խաղալու թույլտվություն ստանալուց հետո Սոլանկեն Վիտեսում իր դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ փոխարինման դուրս գալով Ֆեյենորդի դեմ խաղի 79-րդ րոպեին[11]: Օգոստոսի 30-ին նա Կամբյուրի դեմ խաղի ավարտից 15 րոպե առաջ փոխարինման դուրս եկավ և խփեց իր առաջին գոլը հոլանդական ակումբի կազմում[12]: Հոկտեմբերի 4-ին անգլիացին խփեց մրցաշրջանի իր երկրորդ գոլը՝ գրավելով Գրոնինգենի դարպասը[13]: Հոկտեմբերի 18-ին նա հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը Զվոլեի դեմ խաղում[14]: Հոկտեմբերի 31-ին Էքսելսյորի դեմ խաղում նույնպես Սոլանկեն գրավեց հակառակորդի դարպասը 11-մետրանոցից[15]: Նա խփեց մրցաշրջանի իր 5-րդ գոլը դեկտեմբերի 18-ին՝ Տվենտեի դեմ խաղում[16]: 2016 թվականի մարտի 20-ին Գրոնինգենի դեմ խաղում Սոլանկեն փոխարինման մտավ 65-րդ րոպեին և դուբլ հեղինակեց, իսկ խաղն ավարտվեց 3-0 հաշվով[17]:
Մրցաշրջանը ավարտվեց 7 գոլով 25 խաղերում՝ հետ մնալով ակումբի լավագույն ռմբարկու Վալերի Կազաեշվիլիից 3 գոլով[18]:
2016-2017 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլին հաղորդվեց, որ Չելսիի և Սոլանկեի միջև պայմանագրի երկարացման բանակցությունները կանգ են առել, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը պահանջում էր շաբաթական 50,000 ֆունտ ստերլինգ աշխատավարձ[19]: Այնուամենայնիվ, The Telegraph թերթը հետագայում պարտադրվեց տպագրել այս պնդման հերքումը[20]: Տարբեր վարձավճարի առաջարկներ մերժելուց հետո Սոլանկեն մնաց Չելսիում և դարձավ թիմի երրորդ հարձակվողը՝ Դիեգո Կոստայից և Միչի Բատշուայիյից հետո 2016-2017 մրցաշրջանի համար: 2016 թվականի օգոստոսի 23-ին Սոլանկեն հայտավորվեց Չելսիի կազմում 2014 թվականի հոկտեմբերից հետո առաջին անգամ: Սակայն Ֆուտբոլային Լիգայի գավաթի Բրիստոլ Ռովերսի դեմ խաղում նա այդպես էլ դաշտ դուրս չեկավ[21]:
Սոլանկեի հետ պայմանագրի բանակցությունները փակուղի մտան, ինչի հետևանքով Սոլանկեն դուրս մնաց թիմի կազմից: 2017 թվականի փետրվարին Չելսիի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատեց, որ ամենայն հավանականությամբ հաջորդ մրցաշրջանում Սոլանկեն կլքի ակումբը պայմանագրի լրանալու պատճառով[22]:
Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 30-ին հաստատվեց, որ հուլիսի 1-ին Սոլանկեն կմիանա Լիվերպուլին: Վճարվող գումարը պետք է որոշվի դատարանի կողմից: Ակնկալվում է, որ Լիվերպուլը կվճարի մոտ 3 միլիոն ֆունտ ստերլինգ[23]:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլանկեն ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում:
Հաղթել է 2014 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը՝ կիսելով առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը Յարի Սխյուրմանի հետ: Նա դարձավ 4 գոլի հեղինակ 4 խաղերում՝ դուբլ Թուրքիայի դեմ, գոլ կիսաեզրափակչում և ևս մեկ գոլ եզրափակչում:
2015 թվականի հունվարին ճանաչվել է 2014 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Դրանից հետո Սոլանկեն հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքականում մարզվելու:
Մասնակցել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը, սակայն Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչում:
Սոլանկեն իրավասու է ներկայացնել Նիգերիայի հավաքականը, քանի որ նա ծագումով այնտեղից է:
Իր հավաքականի հետ Սոլանկեն մասնակցեց 2017 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը և դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ օգնելով իր թիմին հաղթել գավաթը[24]։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Չելսի | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
2016–17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | |||
Ընդհանուր | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Վիտես | 2015–16 | Էրեդիվիզիա | 25 | 7 | 1 | 0 | 0 | 0 | — | 26 | 7 | |
Կարիերայի ընդհանուր | 25 | 7 | 1 | 0 | 1 | 0 | — | 27 | 7 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելսիի երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի երիտասարդական գավաթ. 2013-2014, 2014-2015
- ՈՒԵՖԱ երիտասարդական գավաթ. 2014-2015
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա (մինչև 16)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Victory Shield. 2012[25]
Անգլիա (մինչև 17)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. 2014
Անգլիա (մինչև 20)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնություն. 2017
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չելսիի Ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2014-2015
- Անգլիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2015
- Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ «Dominic Solanke - Player Profile 16/17 | Transfermarkt» (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Reds agree terms to sign Dominic Solanke»։ Liverpool FC։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Mourinho: Our bright blue future»։ www.chelseafc.com (en-gb)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Crystal Palace 1-2 Chelsea»։ BBC Sport (en-GB)։ 2014-10-18։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Chelsea 6-0 NK Maribor»։ BBC Sport (en-GB)։ 2014-10-21։ Վերցված է 2017-06-12
- ↑ uefa.com։ «UEFA Youth League 2015 - Roma-Chelsea – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Chelsea beat Manchester City 3-1 in FA Youth Cup first leg»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Match report: Thailand All-Stars 0 Chelsea 1»։ www.chelseafc.com (en-gb)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Solanke loaned to Vitesse»։ www.chelseafc.com (en-gb)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Feyenoord vs. Vitesse - 23 August 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Cookiemelding - LC.nl»։ www.lc.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Vitesse vs. Groningen - 4 October 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Eredivisie (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Excelsior vs. Vitesse - 31 October 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Eredivisie (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Eredivisie (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Vitesse 2015-16 Top Scorers - Football»։ www.sportsmole.co.uk (en-GB)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Chelsea quoted £50,000 a week to keep Dominic Solanke»։ Mail Online։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Telegraph retracts claims about Chelsea youngster Dominic Solanke’s £50,000 wage demands»։ We Ain't Got No History։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Chelsea vs. Bristol Rovers - 23 August 2016 - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2017-06-12
- ↑ Metro.co.uk Louis Sealey for (2017-02-17)։ «Antonio Conte aims subtle dig at Chelsea youngster»։ Metro։ Վերցված է 2017-06-12
- ↑ «OFFICIAL: Liverpool reach agreement for Dominic Solanke signing from Chelsea - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2017-05-30։ Վերցված է 2017-06-12
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Awards - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2017-06-12
- ↑ «Sky Sports Victory Shield (U16 Boys)»