Ֆիլիպ Բիլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆիլիպ Բիլինգ
Philip Billing
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Philip Anyanwu Billing
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1996(1996-06-11)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 193 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Հադերսֆիլդ Թաուն
Համար 8
Պատանեկան կարիերա
Դանիա Երնե
Դանիա Էսբյերգ
2013-2014 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-ներկա Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 56 (3)
Ազգային հավաքական
2014 Դանիա Դանիա Մ19 1 (0)
2017-2018 Դանիա Դանիա Մ21 5 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2018

Ֆիլիպ Բիլինգ (դան․՝ Philip Billing, հունիսի 11, 1996(1996-06-11)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հադերսֆիլդ Թաունի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադերսֆիլդ Թաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բիլինգը սկսել է Հադերսֆիլդ Թաունում[3]։ 2013 թվականի հոկտեմբերին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բիլինգը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին՝ փոխարինման մտնելով Լեսթեր Սիթիի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Հադերսֆիլդի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի փետրվարի 13-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[8]։ Փետրվարի 23-ին Բիլինգը հեռացվեց խաղադաշտից Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 4 րոպե անց[9]։

2016 թվականի մարտին Բիլինգը երկարաձգեց իր պայմանագիրը Հադերսֆիլդի հետ մինչև 2020 թվականը[10][11]։ 2016-17 մրցաշրջանում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 24 խաղերում[12]՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[13][14] և օգնելով Հադերսֆիլդին տեղափոխվել Պրեմիեր Լիգա[15][16][17]։ 2017 թվականի օգոստոսի 10-ին Բիլինգը երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով[18][19][20]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Բիլինգը անցկացրեց 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլինգը իրավասու է ներկայացնել Դանիան և Նիգերիան միջազգային ասպարեզում[22][23]։ Նա հանդես է եկել Դանիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[24]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հադերսֆիլդ Թաուն 2013–14 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2014–15 0 0 0 0 0 0 0 0
2015–16 13 1 0 0 0 0 13 1
2016–17 24 2 4 0 0 0 28 2
2017–18 Պրեմիեր Լիգա 16 0 4 0 2 1 22 1
2018–19 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 56 3 8 0 2 1 2 1 66 4
Կարիերայի ընդհանուր 56 3 8 0 2 1 2 1 66 4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադերսֆիլդ Թաուն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Denmark - P. Billing - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  3. «Scout Report: Philip Billing | Huddersfield's young midfielder • Outside of the Boot»։ outsideoftheboot.com (en-US)։ Վերցված է 2018-08-23 
  4. Thomson Doug (2013-10-09)։ «Huddersfield Town agree new deal with Danish teenager Philip Billing»։ huddersfieldexaminer։ Վերցված է 2018-08-23 
  5. bold.dk։ «Prof-kontrakt til dansk Huddersfield-talent»։ bold.dk։ Վերցված է 2018-08-23 
  6. «Huddersfield Town - Leicester City, Apr 26, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  7. «Reading FC - Huddersfield Town, Nov 3, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  8. «Nottingham Forest - Huddersfield Town, Feb 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  9. «Milton Keynes Dons - Huddersfield Town, Feb 23, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  10. «Billing Awarded Extended Deal to 2020 | Vital Huddersfield Town»։ Vital Huddersfield Town (անգլերեն)։ 2016-03-31։ Վերցված է 2018-08-23 
  11. bold.dk։ «Billing forlænger med Huddersfield»։ bold.dk։ Վերցված է 2018-08-23 
  12. «Philip Billing | Football Stats | Huddersfield Town | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  13. 13,0 13,1 «MOOY NAMED TOWN’S PLAYER OF THE YEAR» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  14. «Every Premier League club’s best young player and where they are now»։ talkSPORT (en-GB)։ 2017-08-28։ Վերցված է 2018-08-23 
  15. 15,0 15,1 «Huddersfield clinch promotion to Premier League» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  16. «Huddersfield Town promoted to Premier League: David Wagner 'in fairy tale'»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-29։ Վերցված է 2018-08-23 
  17. «Huddersfield hold nerve to earn Prem promotion»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  18. «CONTRACT EXTENSION: PHILIP BILLING» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  19. «Huddersfield re-sign Billing to 3-year deal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  20. «Huddersfield's Philip Billing signs new long-term contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  21. «Crystal Palace - Huddersfield Town, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  22. Furness Glenys (2018-04-02)։ «International tug of war over Philip Billing»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  23. «Nigeria Set For Tug Of War With Denmark Over Huddersfield First-Team Star Billing:: All Nigeria Soccer - The Complete Nigerian Football Portal»։ www.allnigeriasoccer.com։ Վերցված է 2018-08-23 
  24. «Faroe Islands U21 - Denmark U21, Aug 31, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  25. «Philip Billing»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]