Հարի Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Ուիլսոն
Harry Wilson
Ուիլսոնը Հալլ Սիթիի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1997(1997-03-22)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Հասակ 173 սմ
Քաշ 70 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
(վարձավճարով Լիվերպուլից)
Համար 22
Պատանեկան կարիերա
2005-2015 Անգլիա Լիվերպուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Լիվերպուլ 0 (0)
2015   Անգլիա Կրու Ալեքսանդրա 7 (0)
2018   Անգլիա Հալլ Սիթի 13 (7)
2018-2019   Անգլիա Դերբի Կաունտի 40 (15)
2019-ներկա   Անգլիա Բորնմութ 15 (6)
Ազգային հավաքական
2013 Ուելս Ուելս Մ17 3 (3)
2014 Ուելս Ուելս Մ19 2 (1)
2015-2017 Ուելս Ուելս Մ21 10 (2)
2013-ներկա Ուելս Ուելս 17 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 27-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 27-ի, 2019

Հարի Ուիլսոն (անգլ.՝ Harry Wilson, մարտի 22, 1997(1997-03-22)[1], Ռեքսհեմ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լիվերպուլից վարձավճարով հանդես է գալիս Բորնմութի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը Լիվերպուլի ակադեմիայի սան է[3][4][5]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքեց 2014 թվականի հուլիսին[6][7]։ 2015 թվականի օգոստոսի 26-ին Ուիլսոնը մինչև 2016 թվականի հունվարի 5-ը վարձավճարով միացավ Կրու Ալեքսանդրային[8][9]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ փոխարինման մտնելով Միլուոլի դեմ խաղում[10][11]։ Դեկտեմբերի 1-ին Լիվերպուլը հետ կանչեց ուելսցու վարձավճարը[12]։ Կրու Ալեքսանդրայի կազմում Ուիլսոնը անցկացրեց 7 հանդիպում[13]։

2016 թվականի հուլիսի 28-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ[14][15][16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 18-ին՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին Անգլիայի գավաթի Պլիմուտ Արգայլի դեմ խաղում[17][18]։ 2018 թվականի հունվարի 31-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը[19][20] և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Հալլ Սիթի[21][22]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց փետրվարի 3-ին՝ Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում[23][24]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ուելսցին խփեց փետրվարի 10-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[25]։ Մարտի 10-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նորվիչ Սիթիի դեմ խաղում[26]։ Ապրիլի 7-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[27]։ Ապրիլի 21-ին ուելսցին դուբլ ձևակերպեց Բրիստոլ Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-5 հաշվով[28][29]։ Ապրիլին Ուիլսոնը ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[30]։ Հալլ Սիթիի կազմում նա անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[31]։ 2017-18 մրցաշրջանում Ուիլսոնը ճանաչվեց Լիվերպուլի ակադեմիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[32]։

Ուիլսոնը Լիվերպուլի Մ19 թիմի կազմում 2014 թվականին

2018 թվականի հուլիսի 10-ին Ուիլսոնը երկարաձգեց իր պայմանագիրը Լիվերպուլի հետ մինչև 2023 թվականը[33][34][35]։ Հուլիսի 17-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Դերբի Կաունտիին[36][37][38]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 3-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռեդինգի դեմ խաղում[39][40]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 22-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում[41][42]։ Հոկտեմբերի 24-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[43]։ Դեկտեմբերի 1-ին նա դուբլ ձևակերպեց Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[44]։ 2019 թվականի հունվարի 19-ին՝ Ռեդինգի դեմ խաղում ուելսցին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Դերբիին հաղթել 2-1 հաշվով[45]։ Ապրիլի 6-ին Ուիլսոնը դուբլի հեղինակ դարձավ Բրենտֆորդի դեմ խաղում[46]։ Ապրիլի 22-ին նա 2 գոլ խփեց Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47][48]։ Մայիսի 15-ին Ուիլսոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Լիդս Յունայթեդի դեմ խաղում[49][50]։ Մայիսի 27-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Աստոն Վիլլայի դեմ խաղում[51], սակայն Դերբի Կաունտին պարտվեց 2-1 հաշվով[52][53]։ Վարձավճարի ընթացքում Ուիլսոնը անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[54]։

2019 թվականի օգոստոսի 6-ին Ուիլսոնը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բորնմութ[55][56][57][58]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Աստոն Վիլլայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[59][60]։ Օգոստոսի 25-ին ուելսցին տուգանային հարվածից գրավեց Մանչեսթեր Սիթիի դարպասը, սակայն Բորնմութը պարտվեց 3-1 հաշվով[61][62]։ Նոյեմբերի 30-ին Ուիլսոնը դուբլ ձևակերպեց Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[63][64]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը ներկայացրել է Ուելսը տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Ուելսի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2013 թվականի հոկտեմբերին՝ 16 տարեկան հասակում՝ Մակեդոնիայի և Բելգիայի դեմ խաղերի համար[65][66][67]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Բելգիայի դեմ խաղում[68] և դառնալով Ուելսի պատմության այդ պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[69][70]։

Հաջորդ անգամ Ուելսի հավաքականի կազմում Ուիլսոնը խաղադաշտ դուրս եկավ 2018 թվականի մարտի 22-ին՝ Չինաստանի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[71][72]։ Մարտի 26-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չինաստանի գավաթի եզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[73], սակայն Ուելսը պարտվեց 1-0 հաշվով[74][75]։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ուիլսոնը խփեց Իռլանդիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[76][77]։ 2019 թվականի նոյեմբերի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադրբեջանի դեմ խաղում՝ օգնելով Ուելսին հաղթել 2-0 հաշվով[78][79]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ[80]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիվերպուլ 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 1 0 0 0 0 0 1 0
Կրու Ալեքսանդրա (վարձավճար) 2015–16 Լիգա Մեկ 7 0 0 0 0 0 7 0
Հալլ Սիթի (վարձավճար) 2017–18 Չեմպիոնշիպ 13 7 1 0 0 0 14 7
Դերբի Կաունտի (վարձավճար) 2018–19 40 15 3 1 6 2 49 18
Բորնմութ (վարձավճար) 2019–20 Պրեմիեր Լիգա 15 6 0 0 2 0 17 6
Կարիերիայի ընդհանուր 75 28 5 1 0 0 8 2 88 31

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ[80]

Ուելս
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2018 7 2
2019 9 1
Ընդհանուր 17 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 22, 2018 Գուանսի Սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
4–0
6–0
Չինաստանի գավաթ 2018
2. Հոկտեմբերի 16, 2018 Ավիվա մարզադաշտ, Դուբլին, Իռլանդիա Իռլանդիա Իռլանդիա
1–0
1–0
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19
3. Նոյեմբերի 16, 2019 Բաքսել Արենա, Բաքու, Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջան
2–0
2–0
Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wales - H. Wilson - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-12-26 
  3. Morgan Sion (2013-10-16)։ «Who is Harry Wilson? Meet the Liverpool FC starlet who is now Wales' youngest ever player»։ walesonline։ Վերցված է 2019-12-26 
  4. «Getting To Know Harry Wilson»։ www.dcfc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-27 
  5. Prenderville Liam (2017-01-18)։ «Who is Harry Wilson? Liverpool youngster profiled»։ mirror։ Վերցված է 2019-12-27 
  6. «Seven young Reds sign pro contracts»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  7. Rimmer Joe (2014-07-05)։ «Welsh youngster Harry Wilson signs first professional contract with Liverpool FC»։ liverpoolecho։ Վերցված է 2019-12-26 
  8. «Reds confirm loan deal for Wilson»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  9. «Harry Wilson Links-Up From Liverpool - News - Crewe Alexandra»։ www.crewealex.net (en-gb)։ Վերցված է 2019-12-26 
  10. «Crewe Alexandra - Millwall FC, Sep 12, 2015 - League One - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  11. «Crewe 1–3 Millwall»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  12. «Reds recall Wilson from Crewe loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  13. «Harry Wilson | Football Stats | Liverpool | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-26 
  14. «Harry Wilson signs new LFC contract»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  15. Sport Post (2016-07-28)։ «Harry Wilson signs new Liverpool FC deal»։ northwales։ Վերցված է 2019-12-27 
  16. Wilson Jack (2016-07-28)։ «Done Deal: Liverpool announce Wales international has signed contract»։ Dailystar.co.uk։ Վերցված է 2019-12-27 
  17. «Plymouth Argyle - Liverpool FC, Jan 18, 2017 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  18. Mitchelmore Ian (2017-01-18)։ «Wales teenager Harry Wilson makes Liverpool debut in FA Cup»։ walesonline։ Վերցված է 2019-12-26 
  19. «Harry Wilson signs new deal and joins Hull on loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  20. «Harry Wilson pens new Liverpool deal, joins Hull City on loan»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-12-27 
  21. DAM&D Ken McMonigle (2018-01-31)։ «Wilson Joins On Loan From Liverpool»։ Hull City Tigers (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-27-ին։ Վերցված է 2019-12-27 
  22. Harris Alex (2018-01-31)։ «Hull City to sign Liverpool winger Harry Wilson after sealing Angus MacDonald deal»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-12-27 
  23. «Preston North End - Hull City, Feb 3, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  24. «Preston North End 2–1 Hull City»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  25. «Nottingham Forest - Hull City, Feb 10, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  26. «Hull City - Norwich City, Mar 10, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  27. «Hull City - Queens Park Rangers, Apr 7, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  28. «Bristol City - Hull City, Apr 21, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-24 
  29. «Bristol City 5-5 Hull: Ten-goal thriller at Ashton Gate»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-27 
  30. 30,0 30,1 «Wilson named the Championship's PFA Player of the Month»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  31. «Harry Wilson | Football Stats | Liverpool | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-26 
  32. 32,0 32,1 «Mohamed Salah takes top prizes at LFC Players' Awards»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  33. «Harry Wilson signs new long-term Liverpool contract»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  34. «Liverpool sign Harry Wilson to a new five-year contract»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-27 
  35. «U23 star Wilson signs Liverpool extension»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-07-10։ Վերցված է 2019-12-27 
  36. «Harry Wilson joins Derby on season-long loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-27 
  37. «Derby County sign youngsters Mason Mount and Harry Wilson on loan»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  38. «Derby County complete double-signing of Premier League duo Mason Mount and Harry Wilson»։ The Sun (en-gb)։ 2018-07-17։ Վերցված է 2019-12-27 
  39. «Reading FC - Derby County, Aug 3, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  40. «Reading 1–2 Derby County»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  41. «Derby County - Brentford FC, Sep 22, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  42. «Derby County 3–1 Brentford»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  43. «West Bromwich Albion - Derby County, Oct 24, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  44. «Derby County - Swansea City, Dec 1, 2018 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  45. «Derby County - Reading FC, Jan 19, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  46. «Brentford FC - Derby County, Apr 6, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  47. «Derby County - Queens Park Rangers, Apr 22, 2019 - Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  48. «Derby County 2-0 QPR - Harry Wilson's stoppage-time brace sends Rams into play-offs»։ www.derbytelegraph.co.uk։ Վերցված է 2019-12-27 
  49. «Leeds United - Derby County, May 15, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  50. «Harry Wilson scores as Derby reach Championship play-off final»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-27 
  51. «Aston Villa - Derby County, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  52. CNN Motez Bishara։ «Aston Villa defeats Derby County to win EPL spot»։ CNN։ Վերցված է 2019-12-27 
  53. «Aston Villa in Premier League heaven with Wembley play-off win over Derby»։ The Guardian։ Վերցված է 2019-12-27 
  54. «Harry Wilson | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-26 
  55. «Wilson signs on loan from Liverpool»։ AFCB։ Վերցված է 2019-12-27 
  56. «Harry Wilson joins Bournemouth on loan»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  57. «Liverpool transfer news: Harry Wilson completes Bournemouth loan move | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-27 
  58. «Harry Wilson: Liverpool winger completes Bournemouth loan move»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  59. «Aston Villa - AFC Bournemouth, Aug 17, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  60. «Harry Wilson goal edges Bournemouth past Aston Villa after early blitz»։ The Guardian։ Վերցված է 2019-12-27 
  61. «AFC Bournemouth - Manchester City, Aug 25, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  62. «Harry Wilson scores ‘gorgeous’ free kick v Man City for Bournemouth star’s 11th goal from outside box since start of last season, more than any player in England»։ The Sun (en-gb)։ 2019-08-25։ Վերցված է 2019-12-26 
  63. «Tottenham Hotspur - AFC Bournemouth, Nov 30, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  64. «Harry Wilson's late brace in vain as Cherries slip to defeat at Tottenham»։ Bournemouth Echo (անգլերեն)։ Վերցված է 2019-12-27 
  65. «Wilson called into full Wales squad»։ Liverpool FC։ Վերցված է 2019-12-26 
  66. Live North Wales (2013-10-09)։ «Collins called up to Wales squad after clear-the-air talks»։ northwales։ Վերցված է 2019-12-26 
  67. Wilson Alan (2013-10-10)։ «Liverpool's Harry Wilson gets shock call-up to injury hit Wales squad as Chris Coleman turns to youth»։ mirror։ Վերցված է 2019-12-26 
  68. «Belgium - Wales, Oct 15, 2013 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  69. «Harry Wilson's debut as youngest-ever Wales player against Belgium earns grandfather £125,000»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-27 
  70. «Harry Wilson: Chris Coleman praises youngest Wales player»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-27 
  71. «China - Wales, Mar 22, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  72. «Gareth Bale savours 'pinnacle' after breaking Wales record against China»։ The Guardian։ Վերցված է 2019-12-27 
  73. «Wales - Uruguay, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  74. «Edinson Cavani fires Uruguay to China Cup with win over Wales»։ The Guardian։ Վերցված է 2019-12-27 
  75. 75,0 75,1 «Ryan Giggs first Wales defeat as Uruguay win China Cup»։ The Independent (անգլերեն)։ 2018-03-26։ Վերցված է 2019-12-26 
  76. «Republic of Ireland - Wales, Oct 16, 2018 - UEFA Nations League B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  77. Hope Craig (2018-10-16)։ «Republic of Ireland 0-1 Wales: Wilson shines with a stunning free-kick»։ Mail Online։ Վերցված է 2019-12-26 
  78. «Azerbaijan - Wales, Nov 16, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-26 
  79. «Harry Wilson seals win over Azerbaijan to keep Wales in Euro 2020 hunt»։ The Guardian։ Վերցված է 2019-12-27 
  80. 80,0 80,1 «Harry Wilson»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-12-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]