Ալոիզ Ռիգլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռիգլ Ալոիզից)
Ալոիզ Ռիգլ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1858(1858-01-14)[1][2][3][…]
ԾննդավայրԼինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ավստրիական կայսրություն[4][5]
Մահացել էհունիսի 17, 1905(1905-06-17)[1][2][5][…] (47 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
ԵրկերQ107637737?
Մասնագիտությունարվեստագետ, գրող, փիլիսոփա, մանկավարժ, պրոֆեսոր, ուսուցիչ, գեղագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՎիեննայի համալսարան
Ծնողներհայր՝ Jan Otakar Riegl?[6]
ԱնդամությունVienna School of Art History?, Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Ավստրիական հնագիտական ինստիտուտ
 Alois Riegl Վիքիպահեստում

Ալոիզ Ռիգլ (գերմ.՝ Alois Riegl, հունվարի 14, 1858(1858-01-14)[1][2][3][…], Լինց, Ավստրիայի էրցհերցոգություն Էնսի վրա, Ավստրիական կայսրություն[4][5] - հունիսի 17, 1905(1905-06-17)[1][2][5][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի պատմաբան, արվեստագետ, արվեստագիտության այսպես կոչված Վիեննական դպրոցի (գերմ.՝ Wiener Schule дер Kunstgeschichtе) ներկայացուցիչ, արվեստում ֆորմալիզմի կողմնակից։ Ավստրիայի գիտությունների ակադեմիայի անդամ է։ Հանդես է եկել նախորդ դարերի ձեռքբերումների թերագնահատման ու մերժման դեմ։ Արվեստի պատմությունը ակադեմիական գիտություն համարելու կողմնակից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գալիցիայի Զաբոլոտովե բնակավայրում։ Հայրը եղել է ծխախոտի առևտրի կառավարման պաշտոնյա։ Հոր մահից հետո 1873 թվականին խնամակալի պնդմամբ իրավունք է սովորել։ 1874 թվականին հասունության վկայական է ստացել Կրեմսմյուստերում։ Ընդունվել է Թեոդորֆոն Զիկելի ինստիտուտ, որտեղ հիմնավորապես սովորել է հնէաբանություն։ Ուսանել է Ռոբերտ Ցիմերմանի մոտ, ով հակված էր ֆորմալիզմին, ինչն Ալոիզին ուղղորդել է արվեստն ուսումնասիրելիս խստագույն օբյեկտիվության ձգտել։ Լինելով արվեստի պատմաբան` 1877-1898 թվականներն աշխատել է որպես Էյտելբերգի Արվեստի ու արդյունաբերության թանգարանի տեքստիլ բաժնի հսկիչ, որտեղ աստիճան է ստացել (1889) և դարձել համալսարանի պրոֆեսոր (1897)։ 1901 թվականին նշանակվել է Արվեստի իրերի պահպանման հանձնաժողովի նախագահ։ Չնայած օնկոլոգիական հիվանդությանը և զարգացող խլությանը` Ռիգլն աշխատել է մինչև իր մահը։ Ռիգլի վաղաժամ մահից հետո Վիեննական դպրոցի ղեկավարումը ստանձնում է ազգությամբ չեխ Մաքս Դվորժակին (1874-1921)։ Ժամանակակից ձևով ճարտարապետական հուշարձանները լրացնելու և օգտագործելու նրանց գաղափարների ազդեցությամբ («Հանուն հին Պրահայի» ակումբ), որի անդամներին էին հանդիսանում ճարտարապետ կուբիստները, սկսվում է հուշարձանների պահպանման շարժումը։

Ռիգլի հետաքրքրությունների շրջանակի մեջ էր մտնում հին հռոմեական արվեստի, 17-րդ դարի հոլանդական գեղանկարչության ուսումնասիրումը և պատմական ժառանգության պահպանման մեթոդաբանությունը։ Ռիգլի հայացքների ձևավորման մեջ մեծ դեր է ունեցել Գոդֆրիդ Զեմպերի տեսության դեմ բանավեճը` նյութի` որպես ձևագոյացությունը որոշող կարևորագույն տարրի մասին։

Ներդրումը ճարտարապետական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի Ալոիզ Ռրիգլը Վիեննայի համալսարանի պրոֆեսոր է եղել։ Ռոբերտ Ցիմերմանի, Էդուրադ Հանսլիկի և Գուստավ Թեոդար Ֆախների հետ զարգացրել է Յոհան Ֆրիդրիխ Հերբարթի գեղագիտական գաղափարները։ Ռիգլը վերափոխել է Հերբարթի գեղագիտությունը փիլիսոփայական իր ոճին համապատասխան, որի տակ նա հասկանում է հարաբերություններ, որոնցում «մասերը գտնում են իրար ամբողջի մեջ»։

Ժխտելով արվեստի պատմության հանդեպ ունեցած նորմատիվային հայացքը` որպես ընդհանուր իդեալի ճանապարհին վայրէջքների ու վերելքների հետևողական շրջափուլեր` առաջ է քաշել գեղարվեստի ներքին էությանը բնորոշ գեղարվեստական կամքի հասկացությունը, որը կանխորոշել է արվեստի դարաշրջանների ինքնատիպությունը, այդ թվում` գապտիկական (շոշափելի-հարթ) և օպտիկական (տարածական) ձևերով։

Արվեստի բնագավառի իր հետազոտություններում կարևոր քայլ է արել Ավստրիայի հուշարձանների պահպանման օրենքի զարգացման մեջ (1903)։ Համաձայն Ռիգլի` վերակառուցողական միջամտության հիմքում ընկած են այս կամ այն նպատակին հասնելու ձգտումներ, որոնք կարող են սահմանվել հուշարձանի հասարակական նշանակությունից և նրա արժեքից։ Ճարտարապետական հուշարձանների արժեքի իր դասակարգման մեջ Ալոիզ Ռիգլը ելնում է այն սկզբունից, որ յուրաքանչյուր հուշարձան մեզ ներկայանում է երկատված արժեքով` պատմական և ժամանակակից, որոնց փոխհարաբերությունը կախված է բազմաթիվ գործոններից։ Պատմական արժեքն այդ դեպքում բնորոշում է օբյեկտի նշանակությամբ ու վիճակով, որոնք կապված են եղել ստեղծման պահից մինչ իր գոյությունը, այսինքն` պատմական արժեքն ավելի բարձր կլինի, քան օրիգինալի պահպանումը։ Հենց այդ պատճառով էլ Ալոիզ Ռիգլի չափանիշով հատուկ նշանակություն է ձեռք բերում «հնության արժեքը», ինչը նշանակություն է հաղորդում օբյեկտի տարիքին և ժամանակի թողած հետքին։ Հեղինակն ընդգծել է հուշարձանի պատմական արժեքի վավերագրական նշանակությունը. «Պատմականն այն է, որը կար և այլևս չկա»։ Դրա հետ մեկտեղ, հուշարձանի «ժամանակակից արժեքների համալիրը» բնորոշվում է նրա ընդհանուր նշանակությամբ։ Ժամանակակից արժեքների մեջ Ալոիզ Ռիգլն առանձնացնում է գեղարվեստական և շահագործման արժեքները, քանի որ դրանք հարաբերական են և կախված են ժամանակակից հասարակության ճաշակից ու պահանջարկից։

Արդեն 1907 թվականին Ռիգլը ձեռնամուխ է եղել «Ավստրիական արվեստ։ Տեղագրություն» (Վիեննա, 1907-1927) 21-հատորանոց հանրագիտարանի հրատարակմանը, ինչին զուգահեռ հրատարակել է «Ոճի հարցեր։ Զարդապատկերների գիտության պատմության հիմքեր» աշխատությունը, որում օգտագործել է հինհռոմեական տեքստիլի մասին իր գիտելիքները, որպեսզի բանավեճ սկսի Գոդֆրիդ Զեմպերի գեղագիտական մատերիալիզմի մասին։ Մերժելով որոշ ճարտարապետների պնդումներն այն մասին, որ նյութն է որոշում ոճը` Ալոիզ Ռիգլը հայտնաբերում է «արվեստի տիրապետում» կամ «գեղարվեստական դիտավորություններ» եզրը կյանքի ձևերի ավտոնոմ լինելը ցույց տալու համար։ Ձևերի փոփոխությունը հետևանքն է հասարակության փոփոխությունների, այլ հենց այդ ձևերից եկող իմպուլսների։ Սակայն որպեսզի ընդգծի դրանց ինքնակառավարումը, Ռիգլը կիրառել է «կամք» եզրը։ Եգիպտոսի և Հունաստանի արվեստի առանձնահատկություններն ավելի ուշ շրջանի արվեստից ընդգծելու համար, հետևելով Ցիմերմանին ու Հերբարտին, Ռիգլը մանրամասն նկարագրել է արվեստի օպտիկական ու շոշափելի ոճերի տարբերությունները։ Շոշափելի արվեստը ստեղծում է քանդակային կերպարներ, որոնք, ինչպես Հին Եգիպտոսում, առանձնանում են շրջակա միջավայրից։ Այդ քանդակներն իրենց հստակ գծերով ներշնչում են անփոփոխություն, ընդ որում նրանց ընդհանրապես անհրաժեշտ չեն ստվերներ։ Իսկ օպտիկական արվեստում տարածությունը փոխանցվում է լույսի ու ստվերի, բարդ ուրվագծերի, լույսի զգայական խաղի երկչափ պատկերով։

Չնայած նախապայմանների իդելական լինելուն` Ռիգլի տեսությունը թույլ է տվել մշակել գեղարվեստական ձևերի վերլուծության զանազան տարբերակներ։

Ճարտարապետական արվեստում ներդրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոիզ Ռիգլը ոչ միայն նշանավոր արվեստագետ է, այլև վերականգնող (ռեստավրատոր), որ նշանակալից ներդրում ունի հուշարձանների պահպանման ամբողջական տեսության մշակման բնագավառում։ Նրա հեղինակությանն են պատկանում «Հուշարձանների ժամանակակից պաշտամունք։ Էությունն ու ծագումը» գիրքը, որը լույս է տեսել 1903 թվականին։ Այս աշխատանքի նշանակությունը ռեստավրացիայի տեսության մեջ կարևորվում է նրանով, որ այն թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։

Իր աշխատությունում Ալոիզ Ռիգլը խոսում է այն մասին, որ ներկայումս, երբ մարդն ապրում է զարգացման գաղափարներով, ամեն նախկին իրադարձություն մեզ համար անփոփոխ է և կարևոր օղակ է հանդիսանում զարգացման այս անընդհատ շղթայում։ Կապված այն բանի հետ, որ այդպիսի իրադարձությունները շատ են, և նրանց քանակությունն անընդհատ աճում է, ուշադրություն է դարձվել միայն մարդկային կյանքի այս կամ այն ոլորտի ամենակարևոր դրվագներին։ Հեղինակն ասում է, որ այդ իրադարձությունների վկան` ինչպես պատմական, այնպես էլ գեղարվեստական, կարող է լինել ցանկացած հուշարձան։ Ռիգլը ցույց է տալիս, որ ինչպես պատմական հուշարձանում են քողարկված գեղարվեստական արժեք և արվեստի զարգացման մասին տեղեկություն, այնպես էլ արվեստի հուշարձանն է տիրում որոշակի պատմական արժեքի` կատարման տեխնիկայով ներկայացնելով արվեստի զարգացման աստիճանը։ Այդպես հեղինակը եզրակացնում է, որ հուշարձանների բաժանումը պատմական և գեղարվեստական տեսակների ճիշտ չէ, քանի որ այդ դեպքում երկրորդներն ընկնում են առաջին հասկացության տակ և հայտնվում են նրանց մեջ։ Այդպիսի եզրակացությունը Ալոիզ Ռիգլին հանգեցնում է այն հարցին, թե ինչն է գնահատվում արվեստի գործերում` արդյոք միայն դրանց պատմականությունը։ Իրականում ավելի գնահատվում է այն, ինչն ավելի հին է։ Սակայն արվեստի ստեղծագործության համար պակաս կարևոր չեն դրա կատարման եղանակը, կերպարը, գեղեցկությունը, գույների համադրությունը և այլն, այսինքն` այն հատկանիշները, որոնցով ձևավորվում է հուշարձանի գեղարվեստական արժեքը։ Այդպիսի արժեքն անկախ է պատմագեղարվեստական արժեքից. այն կարևոր է` անկախ նրանից, թե ստեղծագործությունը արվեստի զարգացման պատմության մեջ ինչ դեր է ունեցել։ Հուշարձանի արժեքավորությունը հենց նկարչի վարպետության, պատկերվածի գեղեցկության, այսինքն` միայն գեղարվեստի տեսանկյունից հարց է առաջացնում այն մասին, թե արդյոք այդ արժեքն ինքնաբավ է և նախկինում էլ ունեցել է այդպիսի վառ դրսևորում, թե այն սուբյեկտիվ է յուրաքանչյուր մարդու համար և կարող է փոփոխվել` կախված այն բանից, թե ով, երբ, ինչպիսի հանգամանքներում է նայում ստեղծագործությանը։ Այդ դեպքում արժեքը չի ներկայացվի նրա պատմական նշանակության տեսանկյունից։

Ալոիզ Ռիգլն ասում է այն մասին, որ գեղարվեստական արժեքի բնորոշումը կախված է այն բանից, թե ինչ դրույթներ են ընդունվում։ Առաջինը ենթադրում է ստեղծագործության գեղարվեստական արժեքի մասին հին պատկերացումներ, ինչը նրան բնորոշ է եղել այն աստիճանով, ինչով որ համապատասխանել է գեղեցիկի ձևի և բովանդակության պահանջարկին, որն ընդունված է բոլորի կողմից, այսինքն` օբյեկտիվ է և երբեք չի ունեցել իդեալական ձևավորում։ Երկրորդ դրույթը կապված է նոր հասկացության հետ, որին Ալոիզ Ռիգլը հանգել է նախորդ հետազոտություններից հետո, որոնք սկսվել էին Յոհան Գոթֆրիդ Հերդերի գաղափարների ազդեցությամբ` գեղարվեստական կամքով։ Ալոիզ Ռիգլը խոսում է այն մասին, որ ստեղծագործության գեղարվեստական արժեքը չափվում է համապատասխան այն բանի, թե ինչքանով է այն համապատասխանում ժամանակակից նկարչական կամքի պահանջարկին։ Դրանք երբեք չեն կարող ձևակերպվել, քանի որ մշտապես փոփոխվում են` կախված ժամանակից ու մարդուց, այսինքն` նրանք սուբյեկտիվ են և բնորոշվում են անհատական ճաշակով։

Գաղափարական արժեքի էության նշված տարբերության սահմանման հետ էլ կապված կլինի հուշարձանի պահպանության գործընթացի ապահովումը։ Բանն այն է, որ եթե չկա գեղարվեստական արժեք, որն ընդմիշտ կընդունվեր ստեղծագործության հետ, այլ կա միայն գեղարվեստական արժեք, որը հուշարձանը դրսևորում է` կախված նախընտրություններից ու ճաշակից, այսինիքն` այն ընկալվում է ժամանակի որոշակի հատվածում և կարող է ժամանակի հետ փոփոխվել կամ կորչել, ապա հուշարձանի գեղարվեստական արժեքը չի կարող ընդունվել որպես նշանակալից արժեք, այլ միայն տվյալ պահին առկա արժեք։ Երբ խոսքը վերաբերում է հուշարձանի պահպանությանը, ապա հաշվի է առնվում նրա գեղարվեստական արժեքը` որպես հուշապատմահամալիրի, քանի որ այն թեպետև գոյություն ունի տվյալ պահին, բայց դրա դրսևորումն է առանձնացնում հուշարձանը։ Սակայն գեղարվեստական արժեքը պետք է առանձնացնել հուշարձան հասկացությունից։ Այդպիսով, առանձնացնելով հուշարձանի արժեքի երկու խումբ` գեղարվեստական և հուշապատմական, հեղինակը խոսում է «արվեստի ու պատմության հուշարձան» հասկացության անհնարինության մասին. նա խոսում է հուշարձանների մասին միայն պատմության տեսանկյունից։ Կարևոր է հասկանալ, որ հուշարձանները նախնական նշանակությամբ ու կարևորությամբ չեն առանձնացել, այլ մենք ենք որպես ժամանակակից ընկալողներ, դրանք այդպես ընդունում[7][8][9]։

Հատընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Altorientalische Teppiche, Leipzig 1892. Reprint Mittenwald, Mäander Kunstverlag, 1979. Mit einer bibliographischen Einführung von Ulrike Besch. ISBN 3-88219-090-6
  • Stilfragen, 1893
  • Volkskunst, Hausfleiß und Hausindustrie, Berlin 1894. Reprint Mittenwald, Mäander Kunstverlag, 1978 mit einem Nachwort von Mohammed Rassem. ISBN 3-88219-065-5
  • Die spätrömische Kunstindustrie nach den Funden in Österreich-Ungarn dargestellt in 2 Bänden, 1901 und 1923
  • Das holländische Gruppenporträt, 1902
  • Der moderne Denkmalkultus, 1903
  • Gesammelte Aufsätze, Augsburg — W., 1929

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Podro M. Riegl, Alois // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072082
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ригль Алоиз // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Krackowizer F., Berger F. Biographisches Lexikon des Landes Österreich ob der Enns (գերմ.): Gelehrte, Schriftsteller und Künstler Oberösterreichs seit 1800Pas, Linz: Verein und Institut für Ostbairische Heimatforschung, 1931. — S. 265. — 411 p.
  6. 6,0 6,1 Wer ist Wer
  7. «АЛОІС РЫГЛЬ .Сучасны культ помнікаў: Яго сутнасць і развіццё». icomos.by. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  8. Юкка Йокилето ОБЩИЕ РАМКИ КОНЦЕПЦИИ ПОДЛИНОСТИ.
  9. Марек Крейчи ОХРАНА ПАМЯТНИКОВ КАК ЭТИЧЕСКИЙ ИМПЕРАТИВ: МАКС ДВОРЖАК И СТАНОВЛЕНИЕ СИСТЕМЫ ОХРАНЫ ПАМЯТНИКОВ В ЦЕНТРАЛЬНОЙ ЕВРОПЕ // Журнал "Вопросы музеологии". — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История европейского искусствознания. Вторая половина XIX в. — начало ХХ в., кн. 1, М., 1969, с. 65–73;
  • Piwocki К. Pierwsza nowoczesna teoria sztuki. Poglądy Aloisa Riegla, Warsz., 1970. (լեհ.)
  • «Популярная художественная энциклопедия» / Под ред. Полевого В. М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.
  • «Формальный метод в литературоведении: критическое введение в социологическую поэтику» Georg Olms Verlag, 1928 (перевод Медведев П. Н.).
  • Рыков, А.В. Алоиз Ригль // Рыков А.В. Формализм. Социология искусства. СПб.: Издательство Санкт- Петербургского университета, 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզ Ռիգլ» հոդվածին։