Ռեյ Բոլջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյ Բոլջեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1904(1904-01-10)[1][1][2][…]
ԾննդավայրՄասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 15, 1987(1987-01-15)[1][1][2][…] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
ԱշխատավայրWarner Bros.
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Թոնի» մրցանակ՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար
Ray Bolger Վիքիպահեստում

Ռեյմոնդ Ուոլես «Ռեյ» Բոլջեր (անգլ.՝ Raymond Wallace «Ray» Bolger հունվարի 10, 1904(1904-01-10)[1][1][2][…], Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 15, 1987(1987-01-15)[1][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և պարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոստոնում՝ իռլանդացի կաթոլիկներ Աննի Ուոլեսի և Ջեյմս Էդվարդ Բոլջերի ընտանիքում[4][5]։ Երիտասարդ տարիներից զբաղվել է պարով և 1920-ական թվականների սկզբին իր կարիերան սկսել է վոդևիլներում ելույթներով։ 1926 թվականին Բրոդվեյում տեղի է ունեցել նրա առաջնաելույթը, որտեղ հաջորդ մի քանի տարիներին նա հաջողության է հասել և մի շարք հայտնի մյուզիքլներում իր վիրտուոզ պարային համարների շնորհիվ ընդունվել է հանրության կողմից։ 1949 թվականին Բոլջերը «Որտե՞ղ է Չարլին» մյուզիքլում իր գլխավոր դերի համար դարձել է «Թոնի» հեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր։

Կինոէկրաններում Բոլջերի առաջնաելույթը տեղի է ունեցել 1926 թվականին, սակայն իր լիարժեք կարիերան սկսել է միայն 1936 թվականին՝ «MGM»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո: Իր առաջին դերերը նա կատարել է «Մեծն Զիգֆիլդը» և «Սիրեցյալները» ֆիլմերում, իսկ համբավ ձեռք ՝ բերել 1939 թվականի Վիկտոր Ֆլեմինգայի «Օզ երկրի հրաշագործը» նշանավոր կինոնկարի Խրտվիլակի դերից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բոլջերը Միացյալ սպասարկման կազմակերպությունների հետ միասին շատ է շրջագայել Խաղաղ օվկիանոսի ռազմակայաններում։ Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է կինոէկրան, որտեղ շարունակել է հայտնվել մյուզիքլներում, որոնց թվում են «Հարվիի աղջիկները», «Ապրիլը Փարիզում» և «Փոքրիկները խաղալիքների երկրում»։

1950-ական թվականների սկզբից Բոլջերը սկսել է շատ աշխատել հեռուստատեսությունում, որտեղ 1953-1955 թվականներին ունեցել է իր սեփական «Որտե՞ղ է Ռեյմոնդը» կատակերգական շոուն[6]։ Բացի այդ, նա նաև որպես հյուր հանդես է եկել բազմաթիվ հեռուստասերիալներում, որոնց թվում են «Փարտրիջ ընտանիքը», «Փոքրիկ տնակ տափաստանում», «Ֆանտազիայի կղզին» և «Սիրո նավակ» հեռուստասերիալները։ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի իր խաղընկերներ՝ Մարգարեթ Հեմիլթոնի և Ջեք Հեյլիի հետ նա հաճախ հարցազրույցներ է տվել հեռուստահաղորդումների և վավերագրական ֆիլմերի համար։

Բոլջերը համոզված հանրապետական է եղել, որը 1968 թվականին քարոզել է Ռիչարդ Նիքսոնի օգտին[7]։

Նա վերջին անգամ հեռուստատեսությամբ երևացել է 1984 թվականին՝ մահից երեք տարի առաջ[8]։

Երկար տարիների ընթացքում դերասանն եղել է Լոս Անջելեսի Բարի Հովվի կաթոլիկ եկեղեցու անդամ, ինչպես նաև եղել է կինեմատոգրաֆիստների կաթոլիկ գիլդիայի անդամ[9]։ Ռեյ Բոլջերը մահացել է միզապարկի քաղցկեղից 1987 թվականին 83 տարեկան հասակում[10]։ Դերասանը հուղարկավորվել է Կալվեր Սիթիի Սուրբ Խաչ կաթոլիկ գերեզմանատանը։ Կինոյում և հեռուստատեսությունում ունեցած ներդրման համար Ռեյ Բոլջերը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է երկու աստղերի: Նրա կինը՝ Գվենդոլին Ռիկարդը, որի հետ նա եղել է 1929 թվականից ի վեր, ամուսնու հետ ապրել է 10 տարի և մահացել է 1997 թվականին։

Մահվան պահին Բոլջերը եղել է «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի հիմնական դերասանական կազմի վերջին կենդանի դերասաններից մեկը։ Նրա մահվանից երկու օր անց «Chicago Tribune» թերթում հրապարակվել է ծաղրանկար, որը պատկերում էր Դորոտիին և նրա ընկերներին Զմրուխտե քաղաքի ճանապարհին պարով հեռացող և նրանց հետևում զվարթ պարող Խրտվիլակին[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 թվական «Թոնի» մրցանակ — «Լավագույն դերասան մյուզիքլում» («Որտե՞ղ է Չարլին»)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #134608011 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  4. «Broadway: The American Musical . Stars Over Broadway . Ray Bolger»։ PBS։ Վերցված է September 18, 2012 
  5. «Ray Bolger Biography (1904-)»։ Filmreference.com։ Վերցված է September 18, 2012 
  6. «Where's Raymond?/ The Ray Bolger Show»։ ctva.biz։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է March 14, 2011 
  7. Republicans for Racial Justice: Abraham Lincoln and Ulysses S. Grant // Realignment, Region, and Race. — Emerald Publishing Limited, 2018-04-16. — С. 77–102. — ISBN 9781787437920, 9781787437913.
  8. Claude Conyers Bolger, Ray. — Oxford University Press, 2011-02-23. — (Oxford Music Online).
  9. Church of the Good Shepherd: Our History
  10. Glenn Fowler (January 16, 1987)։ «Ray Bolger, Scarecrow in 'Oz' Dies»։ The New York Times։ Վերցված է June 5, 2008 
  11. Chicago Tribune editorial cartoon after Bolger’s death