Մարգարեթ Հեմիլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մարգարեթ Հեմիլթոն
անգլ.՝ Margaret Hamilton
Margaret Hamilton 1966.jpg
Ծնվել է դեկտեմբերի 9, 1902(1902-12-09)[1][2][3][4][5]
Ծննդավայր Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է մայիսի 16, 1985(1985-05-16)[1][2][3][4][5] (82 տարեկանում)
Մահվան վայր Salisbury, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Wheelock College
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն ուսուցչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և քաղաքական գործիչ

Մարգարեթ Հեմիլթոն (անգլ.՝ Margaret Hamilton, դեկտեմբերի 9, 1902(1902-12-09)[1][2][3][4][5], Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 16, 1985(1985-05-16)[1][2][3][4][5], Salisbury, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, առավելապես հայտնի է 1939 թվականի «Օզ երկրի կախարդը» ֆիլմում Արևմուտքի Չար կախարդի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականի դեկտեմբերի 9-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Ուոլթեր Ջ. Հեմիլթոնի և նրա կնոջ՝ Ջենի Ադամսի ընտանիքում։ Առաջին անգամ խաղացել է թատրոնի բեմում 1923 թվականին։ Նախքան դերասանուհի դառնալը, Մարգարեթը աշխատել է որպես ուսուցիչ։ Նրա աշակերտներից են եղել ապագա դերասաններ Ուիլյամ Ուինդոմը եւ Ջիմ Բակուսը։ ԱՄՆ-ի արևելք տեղափոխվելուց հետո նա աշխատել է որպես մանկապարտեզի ուսուցչուհի Նյու Յորք նահանգի Ռայ փոքրիկ քաղաքում։

1931 թվականի հունիսին Մարգարեթը ամուսնացել է Փոլ Բոյթոն Մասերվի հետ, որից ունեցել է 1 տղա։ Նույն տարում նա որոշել է զբաղվել թատերական գործունեությամբ և իր առաջին դերը խաղացել է Նյու Յորքի թատրոններից մեկի բեմում։ Գործունեության աճը պատճառ է հանդիսացել նրանց ամուսնական հարաբերությունների վատթարացման համար և արդյունքում 1938 թվականին զույգը բաժանվել է։ 1933 թվականին Համիլթոնը իր դեբյուտը կատարել է «Կենդանաբանական այգի Բուդապեշտում» ֆիլմում: Այնուհետև նա նկարահանել է «Այս երեքը», «Մենք մեկ անգամ ապրում ենք», «Սարատոգա», «Ոչ մի սրբություն», «Չորսը արդեն ավազակախումբ է» և այլն։ Էկրանի վրա նա հիմնականում մարմնավորել է ծեր տիկնոջ կերպարը, չափազանց հիմարիկ կին, դրանով հակադրության մեջ մտնելով Հոլիվուդյան գեղեցկուհիների հետ։ Մարգարեթը փորձել է աշխատել իր հնարավորությունների սահմանում, իրեն և իր ընտանիքը պահելու համար։ Միևնույն ժամանակ, նա երբեք չի ստորագրել որեւէ կինոստուդիայի հետ պայմանագիր և ֆիլմում գնահատել իր աշխատանքը շաբաթական 1000 դոլարով[6]։

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Մարգարեթ Հեմիլթոնը խաղացել է Արևելքի Չար կախարդի դերը հայտնի «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, որը դարձել է նրա խաղացած ամենահայտնի դերը կինոյում, ինչպես նաև մարմնավորել ամենահիշարժան չար կերպարներից մեկը։ Սկզբում դերը նախատեսված է եղել Գեյլ Սոնդերգաարդի համար, սակայն նա հրաժարվել է էկրանին հայտնվել տգեղ կերպարով: Նկարահանման ժամանակ Մարգարեթը դեմքի այրվածքներ է ստացել և ստիպված է եղել վեց շաբաթ բուժում ստանալ հիվանդանոցում, իսկ այնուհետև՝ տանը, որտեղ նրան մեկ անգամ այցելել է Ջուդի Գարլենդը՝ Դորոթի դերակատարը[7]։ Հեմիլթոնը 1950-ական թվականներին շարունակել է նկարահանվել մի շարք ֆիլմերում՝ «Հաջողության գեղեցկուհիները», «Անտեսանելի կինը», «Խելագար չորեքշաբթի կամ Հարոլդ Դիդլբոկի մեզքը», «Ամուսնացած լինել», «Ձգտելով բարձրության» և այլն։ Դրանից հետո նա միայն մի քանի անգամ հայտնվեց ֆիլմի մեծ էկրանին «13 տեսիլքներ», «Ցերեկային երազող», «Հրեշտակը իմ գրպանում» և «Անդերսոնի ֆիլմը»։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 և 1970-ական թվականներին Մարգարեթը հիմնականում աշխատել է հեռուստատեսությունում։ Նա խաղացել է «Ինչպես է պտտվում աշխարհը», «Թատրոն 90», «Ադամսների ընտանիքը», «Փարթրիջի ընտանիքը», «Լու Գրանտ» հեռուստասերիալներում, որտեղ 1962 թվականին խաղացել է իր վերջին դերը։ Նաև հիշարժան էր «Maxwell House» սուրճի հեռուստատեսային գովազդում նրա կերպարը։

Իր կյանքի մեծ մասը անց է կացրել Նյու Յորքում և արդեն ծեր հասակում ապրել է կալիֆոռնիական Փորթերվիլ քաղաքում։ Կյանքի վերջին տարիներին Հեմիլթոնը եղել է Կոնեկտիկուտ նահանգի Սալիսբերի քաղաքում՝ ունենալով թուլամտություն։ Այնտեղ էլ նա մահացել է 1985 թվականի մայիսի 16-ին՝ 82 տարեկանում[8]։

2005 թվականին «Օզ երկրի կախարդը» ֆիլմից Հեմիլթոնի արտահայտությունն է՝ «Աս քեզ ցույց կտամ, սիրելի՛ս։ Եվ քո շնիկին ևս», որն ընդգրկվել է AFI վարկածով հարյուրամյակի ամենահայտնի 100 կինոարտահայտություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. Harmetz, A. (1998). The Making of the Wizard of Oz: Movie Magic and Studio Power in the Prime of MGM. New York: Hyperion Books. p. 123
  7. Harmetz, A. (1998). The Making of the Wizard of Oz: Movie Magic and Studio Power in the Prime of MGM. New York: Hyperion Books.
  8. «Margaret Hamilton, 82, Dies; Played Wicked Witch In 'Oz'»։ New York Times։ May 17, 1985։ «Margaret Hamilton, the actress whose role as the cackling Wicked Witch of the West in The Wizard of Oz unnerved generations of children, died yesterday, apparently of a heart attack, at a nursing home in Salisbury, Connecticut. She was 82 years old. Miss Hamilton was a gentle, lively woman who taught kindergarten for years before she began a career of 50 years in the theater, movies, radio and television. But she seared a fearsome image on the public consciousness in 1939 when, at the age of 36, she played the Wicked Witch, the terror of Judy Garland's long dream in the classic film of L. Frank Baum's story.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]