Jump to content

Ռեյնա Սոֆյա թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնա Սոֆյա թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, հուշարձան, նախկին հիվանդանոց և արվեստի կենտրոն
Երկիր Իսպանիա[1][2]
ՏեղագրությունՄադրիդ[3]
Ղեկավարության նստավայրMuseo Nacional Centro de Arte Reina Sofía, Մադրիդ, Իսպանիա
ՀասցեCalle de Santa Isabel, 52, Madrid28012
Հիմնադրվել է1992[4]
ՀիմնադիրԽուան Կառլոս I Բուրբոն[4] և Իսպանիայի թագուհի Սոֆյա[4]
Այցելուներ1,45678844 մարդ, 3 249 591 մարդ (2015)[5], 3 646 598 մարդ (2016)[6], 3 898 309 մարդ (2018)[7], 4 425 699 մարդ (2019)[8] և 1 643 108 մարդ (2021)[9]
ՏնօրենՄանուել Բորխա-Վիլլել[10], Manuel Segade Lodeiro?[11], María de Corral?[12] և Ana Martínez de Aguilar?
Կայքmuseoreinasofia.es(անգլ.)(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Սոֆյա թագուհու անվան արվեստի կենտրոն (իսպ.՝ Museo Nacional Centro de Arte Reina Sofía) նաև Սոֆիա թագուհու թանգարան, Ռեյնա Սոֆյա թանգարան, Էլ Ռեյնա Սոֆյա, Սոֆյա, կրճատ` Ռեյնա Սոֆյա (իսպ.՝ Reina Sofía), Իսպանիայի` 20-րդ դարի ազգային արվեստի թանգարան, նաև գրադարան` 40.000 միավորով։ Այն տեղակայված է Մադրիդում` Ատոչա երկաթգծի կայարանի և մետրոյի մոտ։ Թանգարանը Պրադո և Տիսեն-Բորնեմեսի թանգարանների հետ հանդիսանում է Արվեստի ոսկե եռանկունու մասը։

Մադրիդցիները թանգարանը կատակով անվանում են Սոֆիդա` Փարիզի Պոմպիդու կենտրոնի նմանությամբ։

Ռեյնա Սոֆյա թանգարանը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների քսանյակում[13]։

1986 թվականից Սոֆյա թագուհու թանգարանը գործում էր որպես ժամանակակից արվեստի թանգարան, որը մասնագիտացված էր քանդակագործության ոլորտում։

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1992 թվականի սեպտեմբերի 10-ին Խուան Կառլոսի և Սոֆյա թագուհու ներկայությամբ և անվանվել ի պատիվ թագուհի Սոֆյայի։ Հին հոսպիտալի այս շենքը նշանավորվել է ժամանակակից գեղարվեստի հրաշալի հավաքածուով։

Ալբերտո Սանչես, Իսպանացի ժողովրդի ուղին, կրկնօրինակ

1988 թվականի մայիսի 27-ի որոշումով թագուհի Սոֆյայի անվան արվեստի կենտրոնին տրվել է ազգային թանգարանի կարգավիճակ, որի հավաքածուն հիմնականում պետք է ներկայացներ 20-րդ դարի արվեստը։ Ազգային թանգարանը պետք է նախընտրությունը տար իսպանացի կամ Իսպանիայի հետ կապ ունեցած նկարիչներին։

Ներկայումս թանգարանը կատարում է հիմնական երեք գործառույթ. ներկայացնում է մշտական հավաքածու, կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ և հետազոտական աշխատանքներ։

Ցուցասրահները զբաղեցնում են 12.505 մ² մակերես, որը համեմատելի է միայն Փարիզի Պոմպիդու կենտրոնի հետ։ Տեխնիկական առումով շինությունը հագեցած է կենտրոնական համակարգչային կենտրոնով, որը կարգավորում է սրահների ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, անհրաժեշտության դեպքում գործի է դրվում անվտանգության համակարգը։

Հետաքրքիր լուծում է տրվել վերելակների տեղակայությանը. դրանք գտնվում են շենքի արտաքին հատվածում` ապակյա երեք աշտարակներում։

Երկրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը ժամանակավոր ցուցահանդեսների համար են, իսկ երրորդ հարկում գտնվում է Իսպանիայի ժամանակակից արվեստի սրահը։

Թանգարանում հիմնականում ցուցադրված է իսպանական արվեստը։ Թանգարանում են ցուցադրված 20-րդ դարի իսպանացի այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Պաբլո Պիկասսոն, Սալվադոր Դալին, Խուան Գրիսը, Խոան Միրոն։ Այստեղ են ցուցադրված նաև Խուլիո Գոնսալեսի, Էդուարդո Չիլյիդայի, Անտոնի Տապիեսի, Պաբլո Գարգալոյի, Պաբլո Սերանոյի, Լուսիո Մունյոսի, Լուիս Գորդիլլոյի, Խորխո Օտեյզայի, Իգնասիո Սուլոագայի և Խոսե Գուտիերես Սոլանայի աշխատանքները։

Թանգարանը պատկերացում է տալիս 20-րդ դարի արվեստի զարգացման մասին։

Կենտրոնի ամենահայտնի ցուցանմուշը Պաբլո Պիկասսոյի «Գեռնիկա» նկարն է։ Թանգարանում ցուցադրվում են նաև այս գլուխգործոցի ստեղծման պատմության առնչվող էսքիզներ, էտյուդներ[14]։

Նկարը ստեղծվել է 1937 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1937) Իսպանիայի տաղավարի համար։ Ցուցադրումից հետո նկարը ներկայացվել է մի շարք երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում։ Ինքը Պիկասսոն հայտարարել է, որ նկարը կցանկանար տեսնել Պրադո թանգարանում, սակայն միայն Իսպանիայում հանրապետության վերականգնումից հետո։ 1981 թվականին նկարը փոխադրել են Պրադո թանգարան, իսկ 1992 թվականին 20-րդ դարի արվեստի այլ ստեղծագործությունների հետ այն տեղափոխել են Ռեյնա Սոֆիա թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյնա Սոֆյա թանգարան» հոդվածին։