Ռեզո Չխեիձե
![]() რეზო (რევაზ) დავითის ძე ჩხეიძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1926[1] |
Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 3, 2015[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ, թատերական ուսուցիչ և կինոպրոդյուսեր |
Պարգևներ | |
IMDb | ID 0158523 |
Ռեզո (Ռևազ) Դավիթի Չխեիձե (վրաց.՝ რეზო (რევაზ) დავითის ძე ჩხეიძე, դեկտեմբերի 8, 1926[1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 2015[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեզո Չխեիձեն ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 8-ին Քութայիսում։
1943-1946 թվականներին սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի ռեժիսրական ֆակուլտետում։ 1953 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։
1953 թվականից Ռեզո Չխեիձեն եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, 1973 թվականից՝ նույն կինոստուդիայի տնօրենը։
1953 թվականին Ռեզո Չխեիձեն սեփական սցենարով նկարահանել է «Բորիս Պայչաձե» ֆիլմը՝ նվիրված հայտնի ֆուտբոլիստ Բորիս Պայչաձեին։ 1953-1954 թվականներին Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր։
1955 թվականին Ռեզո Չխեիձեն Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ նկարահանել է «Մագդանայի Լուրջան» ֆիլմը։ 1956 թվականին ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հատուկ հիշատակման որպես «Հորինված սյուժեով լավագույն ֆիլմ»։ Երկար ժամանակ այն խորհրդային միակ ֆիլմն էր, որ ուշադրության է արժանացել արևմտյան հայտնի կինոփառատոնում[2][3]։
1974 թվականից դասավանդել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (ինստիտուտի կինոբաժնի վարիչ, պրոֆեսոր)։
Վրացական ԽՍՀ կինոգործիչների միության անդամ է։ 1963-1981 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ կինոգործիչների միության քարտուղար։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 9-10-րդ նստաշրջանի պատգամավոր է։
Ռեզո Չխեիձեն մահացել է 2015 թվականի մայիսի 23-ին Թբիլիսիում, 89 տարեկանում[4][5]։ Թաղված է Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայր՝ Դավիթ Չխեիձե (կեղծանունը՝ Դիա Չիանելի) (1890-1945), գրող, հասարակական գործիչ, եղել է Արևմտյան Վրաստանի գրողների միության նախագահ, մի քանի տարի աշխատել է որպես Քութայիսի թատրոնի տնօրեն։ 1937 թվականին դարձել է բռնաճնշման զոհ։
- Դուստր՝ Թամրիկո Չխեիձե, հասարակական գործիչ, 1978 թվականին Վրաստանում տեղի ունեցած ցույցերի կազմակերպիչներից մեկը։
Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]


- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)[6]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980)
- Լենինյան մրցանակ (1986, «Քո որդին, Երկիր» ֆիլմի համար, 1991 թվականին հրաժարվել է մրցանակից)
- Վրացական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1969, «Զինվորի հայրը» և «Ինչ երիտասարդություն է» ֆիլմերի համար)
- Լենինի շքանշան
- 2 այլ շքանշաններ
- մեդալներ
- «Խաղաղության դեսպան» կոչում (2010)
- Կաննի կինոփառատոն (հատուկ հիշատակում կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում որպես «Հորինված սյուժեով լավագույն ֆիլմ», «Մագդանայի Լուրջան» ֆիլմ, 1956)
- Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (պատվոգիր, «Մագդանայի Լուրջան» ֆիլմ, 1956)
- Միջազգային կինոփառատոն Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի շրջանակներում (ոսկե մեդալ (երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված ֆիլմերի բաժնում), 1957, Մոսկվա)
- Դելիի միջազգային կինոփառատոն (Մեծ մրցանակ, «Գանձ» ֆիլմի համար, 1961)
- Կորկի միջազգային կինոփառատոն (Ժյուրիի հատուկ մրցանակ, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1964)
- Սալոնիկի միջազգային կինոփառատոն (Մրցանակ տարվա արտասահմանյան լավագույն ֆիլմի համար, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1965)
- Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (Պոտվավոր դիպլով, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1965)
- «Կապիտոլյան Յուպիտեր» կինոփառատոն-կինոդիտում Հռոմում («Կապիտոլյան Յուպիտեր» մրցանակ, «Զինվորի հայրը» ֆիլմ, 1966)
- Համամիութենական կինոփառատոն (Մրցանակ ռեժիսուրայի համար, «Տնկիներ» ֆիլմ, Ալմա Աթա, 1973)
- Միջազգային կինոփառատոն Մոսկվայում (Պատվավոր դիպլոմ, «Տնկիներ» ֆիլմ, 1973)
- Համամիութենական կինոփառատոն (Գլխավոր մրցանակ, Լիտվայի ԽՍՀ թատերական միության մրցանակ, «Քո որդին, Երկիր» ֆիլմ, Վիլնյուս, 1981)
- Կինոփառատոն «Киношок» Անապայում («За мужество и достоинство в профессии „Госпожа Удача“ им. Павла Луспекаева» մրցանակ, 2001)
- Միջազգային կինոփառատոն Մոսկվայում (Մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար, 2009)
- Ռուսական կինոյի փառատոն «Մոսկովյան պրեմիերա» (Մշակույթի զարգացման մեծ ունեցած ավանդի համար, 2011)[7]
- Ռազմահայրենասիրական ֆիլմի Ս. Բոնդարչուկի նավան X միջազգային կինոփառատոն «Волоколамский рубеж» (Կազմկոմիտեի մրցանակ «Կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած առանձնակի ավանդի համար», Ռուսաստան, 2013)[8]
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (2001)[9]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 – Բորիս Պայչաձե (վավերագրական)
- 1953 – Դիմիտրի Արակիշվիլի (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1954 – Վրաստանի ժողովրդական պարի պետական անսամբլ (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1954 – Մեր ապարանքը (վավերագրական) (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1955 – Մագդանայի Լուրջան (Թենգիզ Աբուլաձեի հետ համատեղ)
- 1956 – Մեր բակը
- 1959 – Մայան Ցխնեթիից
- 1961 – Գանձ
- 1962 – Ծովային արահետ
- 1964 – Զինվորի հայրը
- 1969 – Ինչ երիտասարդություն է
- 1972 – Տնկիներ
- 1980 – Քո որդին, Երկիր
- 1988 – Դոն Կիխոտի և Սանչոյի կյանքը
- 2008 – Տիրոջ տապանի մոմը (Ա. Ջուգելիի հետ համատեղ)
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1953 – Բորիս Պայչաձե (վավերագրական)
- 1980 – Քո որդին, Երկիր (Սուլիկո Ժգենտիի հետ համատեղ)
- 1988 – Դոն Կիճոտի և Սանչոյի կյանքը (Սուլիկո Ժգենտիի, Մ. Սուարեսի հետ համատեղ)
- 2008 – Մոմ տիրոջ գերեզմանից (Ա. Ջուգելիի, Սուլիկո Ժգենտիի, Ա. Դոլիձեի հետ համատեղ)
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1956 – Մեր բակը (չի նկարահանվել)
- 1959 – Քո ձեռքերում կյանքն է – Անդրո Պայչաձե
- 1963 – Քանի դեռ կենդանի է մադը – էպիզոդ
- 1973 – Լազարեի արկածները – էպիզոդ
- 1974 – Գիշերային այց (նկարահանվել է, բայց դերը նշված չէ)
- 1989 – Անցյալը միշտ մեզ հետ է – Սավլեի ընկերը
Մասնակցությունը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1992 – Փարաջանով։ Վերջին գարուն (վավերագրական)
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Кваснецкая, 2009, էջ 22
- ↑ Исмаилова, Н. (2004)։ «Абуладзе»։ http://art.1september.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-01-03
- ↑ Скончался режиссёр «Отца солдата» Резо Чхеидзе // РИА Новости. - 03.05.2015
- ↑ Умер кинорежиссер Резо Чхеидзе - Светская хроника - IVONA - bigmir)net - IVONA
- ↑ Чхеидзе Реваз Давидович - статья из Большой советской энциклопедии (3-е издание)
- ↑ «Фестиваль российского кино "Московская премьера" открывается в столице»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-10-18
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին։ Վերցված է 2015-10-18
- ↑ Русская линия / Новости / Резо Чхеидзе на Московском кинофестивале получил приз за выдающийся вклад в мировой кинематограф
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեզո Չխեիձեն imdb.com կայքում
- Ռեզո Չխեիձեն km.ru կայքում Archived 2007-03-11 at the Wayback Machine.
- Резо Чхеидзе в передаче «Дифирамб» на радио «Эхо Москвы»
- Ռեզո Չխեիձեն kino-teatr.ru կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռեզո Չխեիձե կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 2015 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Վրացի կինոռեժիսորներ
- Վրացի դերասաններ
- Վրացի պրոդյուսերներ
- Վրացի մանկավարժներ
- Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- 20-րդ դարի դերասաններ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Վրացի սցենարիստներ
- Խորհրդային դերասաններ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Վրաստանի ժողովրդական արտիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)