Տիրոջ տապանի մոմը
Արտաքին տեսք
Երկիր | Վրաստան |
---|---|
Թվական | 2008 |
Ռեժիսոր | Ռեզո Չխեիձե |
Պրոդյուսեր | Ռեզո Չխեիձե |
Սցենարի հեղինակ | Ռևազ Չխեիձե Անզոր Ջուգելի Սուլիկո Ժգենտի Ամիրան Դոլիձե |
Օպերատոր | Իգոր Կրեպսի Գիորգի Բերիձե Լերի Մաչաիձե |
Երաժշտություն | Յակոբ Բոբոխիձե Հնչյունը` Գարի Կունցև |
Տևողություն | 125 րոպե |
«Տիրոջ տապանի մոմը» (վրաց.՝ მაცხოვრის საფლავზე ანთებული სანთელი), Նոբելյան մրցանակի դափնեկիր Սելմա Լագերլևֆի համանուն պատմվածքի հիման վրա[1] (ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում Վրաստանում) 2008 թվականին ռեժիսոր Ռեզո Չխեիձեի նկարահանած ֆիլմ։
2013 թվականին ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Վրացական ֆիլմերի ծրագիր» անվանակարգում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ դերասան, Լուկա Բագրիատիոնիի կայացման պատմությունն է. նա դժվարին քննություն է բռնում այս բարդ աշխարհում։ Երիտասարդ հերոսին հաջողվում է Երուսաղեմից՝ Տիրոջ տապանից մի մոմ, առանց հանգցնելու, բերել-հասցնել փոքրիկ վրացական գյուղի եկեղեցին։ Ֆիլմը բարու և չարի պայքարի և, մեծ հաշվով, Վրաստանի վերածննդի մասին է[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոռնիկե Բզավիա
- Աննա Ամիրիձե
- Լաուրա Ռեխվիաշվիլի
- Լիդիա Ֆեդոսևա-Շուկշինա
- Ջումբեր Լոմինաձե
- Գիվի Բերմկաշվիլի
- Օթար Մեգվինտուխուցեսի
- Թամարա Բուխնիկաշվիլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Свеча от Гроба Господня
- ↑ ««Տիրոջ տապանի մոմը» ֆիլմը «Ոսկե Ծիրան»ի «Վրացական ֆիլմերի ծրագիր» անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Տիրոջ տապանի մոմը