Ռեգինա Պաչինի
Ռեգինա Պաչինի | |
---|---|
Բնօրինակ անուն | պորտ.՝ Regina Isabel Luisa Pacini Quintero de Alvear |
Ի ծնե անուն | պորտ.՝ Regina Isabel Luisa Pacini Quintero |
Ծնվել է | հունվարի 6, 1871[1] Լիսաբոն, Պորտուգալիա |
Երկիր | Արգենտինա, Պորտուգալիայի թագավորություն և Պորտուգալիա |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1965[1] (94 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Marcelo Torcuato de Alvear? |
Պարգևներ | |
Regina Pacini Վիքիպահեստում |
Ռեգինա Պաչինի (Regina Isabel Luisa Pacini Quintero հունվարի 6, 1871[1], Լիսաբոն, Պորտուգալիա - սեպտեմբերի 18, 1965[1], Բուենոս Այրես, Արգենտինա), օպերային անվանի երգչուհի, քնարական սոպրանո, եղել է Արգենտինայի Հանրապետության առաջին տիկին, հայտնի մարդասեր, բարերար
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգինա Պաչինին ծնվել է 1871 թվականի հունվարի 6-ին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Հայրը օպերային երգիչ, ծագումով իտալացի Պիետրո Պաչինին[2] էր, որն այդ ժամանակ ղեկավարում էր Լիսաբոնի Սան Կառլոս թատրոնը, մայրը՝ իսպանուհի Ֆելիսա Քինտերոն։ Ռեգինան երաժշտական կրթություն ստացել է Փարիզում, Մաթիլդա Մարկեզիի հետ, որը հետագայում դարձավ օպերային համբավավոր երգչուհի։ Պաչինիի առաջնելույթը տեղի է ունեցել 1888 թվականին. Լիսաբոնի թատրոնում նա հանդես է եկել Բելլինիի «Սոնամբուլա» օպերայում՝ կատարելով Ամինայի դերերգը։ Հաջողությունն ուղեկցել է երգչուհուն ինչպես այդ, այնպես էլ հետագա ելույթների ժամանակ. Լիսաբոնի թատրոնի բեմում նա շարունակել է հանդես գալ մինչև 1904 թվականը։ 1889 թվականին հյուրախաղային ելույթներ է ունեցել Միլանում, Պալերմոյում, Լոնդոնում։ Դրանից տասը տարի անց հյուրախաղերի է մեկնել Լատինական Ամերիկա, մեծ հաջողությամբ ելույթներ ունեցել Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Teatro Solís-ում և Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Teatro Politeama-ում, որտեղ էլ հենց ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Արգենտինայի Հանրապետության ապագա նախագահ Մարսելո Տորկվատո դե Ալվեարի հետ, ով հետևել է նրա ելույթներին աշխարհի տարբեր թատրոններում, մի քանի տարի «հետապնդել» արտիստուհուն, մինչև որ ստացել է նրա համաձայնությունը։ Լոնդոնի նշանավոր Քովենթ Գարդենում Ռեգինան եղել է հանճարեղ Էնրիկո Կարուզոյի խաղընկերը:Քսաներորդ դարասկզբին էլ երգել է իտալական մի շարք թատրոններում (Հռոմում , Ֆլորենցիայում, Նեապոլի Սան Կառլո, Միլանի համբավավոր Լա Սկալա օպերային թատրոններում[3])): Հիշարժան ելույթներ է ունեցել նաև Մադրիդի արքայական, Վարշավայի և Սանկտ Պետերբուրգի օպերային թատրոններում։ 1907 թվականին, երբ հասել էր իր արտիստական կարիերայի գագաթնակետին, Ռեգինան ամուսնացել է Մարսելո Տորկվատո դե Ալվաորի հետ, թողել է բեմը և իրեն նվիրել բարեգործության՝ թե՛ ժամանակակիցների և թե՛ հետնորդների հիշողության մեջ մնալով որպես լավագույն առաջին տիկին և մեծ մարդասեր-բարերար։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ամուսնական զույգը, ապրելով Փարիզում, աչքի է ընկել բարեգործություններով և արժանացել ֆրանսիական կառավարական բարձրագույն պարգևի՝ «Պատվո լեգեոն» շքանշանի։ 1938 թվականին Ալվեարը Բուենոս Այրեսում, Միլանի Casa Verdi-ի նմանությամբ, հիմնադրել է Casa del Teatro-ն՝ չորսուկես տասնյակ սենյակներ ունեցող հարազատ մի օջախ դերասանների և ընդհանրապես թատրոնի մարդկանց համար։ Casa del Teatro-ում մի մասնաբաժին հատկացվել էր Ռեգինային, որոշ սենյակներ էլ տրամադրվել էին երկու ոչ մեծ թանգարաններին։
Վախճանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգինա Պաչինին մահացել է 94 տարեկան հասակում՝ 1965 թվականի սեպտեմբերի 18-ն։ Նա իր ամբողջ կարողությունը կտակել է ի նպաստ բարեգործական նախագծերի իրականացման։ Ի հիշատակ տաղանդավոր արտիստուհու և մեծ մարդասեր-բարերարի՝ նրա անունով են կոչել Արգենտինայի Ռիո Ներո պրովինցիայի քաղաքներից մեկը՝ Վիլլա Ռեգինան, ինչպես նաև՝ բանուկ փողոցներ արգենտինական մի շարք քաղաքներում[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ana Maria Cabrera, Regina y Marcelo: un duetto de amor. Editorial Sudamericana, 2001. 9500720043
- Ovidio Lagos, La pasión de un aristócrata : Regina Pacini y Marcelo T. de Alvear Emecé Editores, 1993. 9500413043
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.ovidiolagos.com/alvearpacini.html Արխիվացված 2011-07-15 Wayback Machine |titolo= Ovidio Lagos Escritor |sito= Ovidio Lagos Writter}}
- ↑ |titolo=Pacini Regina|url=http://hosting.operissimo.com/triboni/exec?method=com.operissimo.artist.webDisplay&id=ffcyoieagxaaaaabegqk&xsl=webDisplay&searchStr=regina%20pacini%7Cdata=7(չաշխատող հղում) gennaio 2014|sito=Operissimo.com|lingua=de}}
- ↑ http://buenos-aires.idoneos.com/index.php/Calles_de_Puerto_Madero#Regina_Pacini_de_Alvear |titolo= La Mujer En Las Calles De Puerto Madero}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Artículo la Nacion Արխիվացված 2014-03-08 Wayback Machine
- biografía
- Villa Regina
- [1] Fervor de Buenos Aires
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգինա Պաչինի» հոդվածին։ |
|