Ռանի Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռանի Լի
Ծնվել էհոկտեմբերի 26, 1942(1942-10-26) (81 տարեկան)
Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր Կանադա
Ժանրերջազ վոկալ
Մասնագիտություներգչուհի, ջազ երաժիշտ, դերասանուհի, գրող և նկարչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլJustin Time Records?
Պարգևներ
Կայքjustin-time.com/artists.php?lang=en&aid=308
 Ranee Lee Վիքիպահեստում

Ռանի Լի (ֆր.՝ Ranee Lee, հոկտեմբերի 26, 1942(1942-10-26), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կանադացի ջազ վոկալիստ և երաժիշտ, ով բնակվում է Մոնրեալում, Քվեբեկ։ Նաև դերասան է, հեղինակ, մանկավարժ և հեռուստահաղորդավար։ Կանադայի շքանշանի անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանի Լին ծնվել է 1942 թվականին Բրուքլինում։ 1970 թվականին տեղափոխվել է Մոնրեալ[1]։ 1970-ական թվականներին որպես ջազ թմբկահար և տենոր սաքսոֆոնիստ շրջագայել է Հյուսիսային Ամերիկայում։ Հետագայում մարմնավորել է Բիլի Հոլիդեյին Lady Day-ին և արժանացել Դորա Մավոր Մուրի մրցանակի իր կատարման համար։ Հետագայում ձայնագրվել է որպես վոկալիստ՝ 1984 թվականին թողարկելով իր առաջին «Live At The Bijou» ալբոմը։

Գրել և նկարահանվել է Dark Divas, The Musical մյուզիքլում, որը հարգանքի տուրք է 20-րդ դարի յոթ ամենահեղինակավոր կին ջազային երգիչների կյանքին և գործունեության կարիերային` Ժոզեֆինա Բեյքեր, Բիլի Հոլիդեյ, Փերլ Բեյլի, Լենա Հորն, Դինա Վաշինգտոն, Էլլա Ֆիցջերալդ, Սառա Վոան[2]։

Ռանի Լիի երգն ընդրգկված է «Սև հոգի» (2002 թ.) անիմացիոն կարճամետրաժ ֆիլմում։

Ռանի Լին նաև մանկական գրքի հեղինակ է (Nana, What Do You Say?): Որպես մանկավարժ երկար տարիներ կապված է եղել Քվեբեք քաղաքի Լավալի համալսարանի և ՄաքԳիլի համալսարանի Շուլիչ երաժշտական դպրոցի հետ[3]։ Հյուրընկալել է «The Performers» հեռուստատեսային շարքին[4]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին երաժշտական և դերասանական գործունեության համար արժանացել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի մրցանակի։ 2006 թվականին դարձել է Կանդայի շքանշանակիր։ 2004 և 2008 թվականներին արժանացել է Ջազի մանկավարժների միջազգային ասոցիացիայի մրցանակին[5] : 2010 թվականին Ranee Lee - Lives Upstairs ալբոմի համար ստացել է Ջունո մրցանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Live at the Bijou (1984)
  • Deep Song (1989)
  • The Musicals: Jazz on Broadway (1992)
  • I Thought About You (1994)
  • You Must Believe in Swing (1996)
  • Seasons of Love (1997)
  • Dark Divas (2000)
  • Maple Groove (2004)
  • Just You, Just Me (2005)
  • Ranee Lee - Lives Upstairs (2009)

Ավանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stormy Weather: The Music of Harold Arlen (2003) - "The Man That Got Away", "Stormy Weather"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռանի Լի» հոդվածին։