Ռանիտիդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Ռանիտիդին
Նույնացուցիչներ
CAS համար66357-35-5
PubChem CID5039
DrugBank00863
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.060.283 Խմբագրել Վիքիդատայում

Ռանիտիդին, որը բաց է թողնվում Զանտակ առևտրային անվանումով, նվազեցնում է ստամոքսահյութի արտազատումը[1]։ Այն լայնորեն կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի և Զոլլինգեր-Էլլիսոնի համախտանիշի բուժման ժամանակ[1]։ Կան նախնական տվյալներ եղնջացանի ժամանակ դրա արդյունավետության վերաբերյալ։ Այն կիրառվում է բերանի միջոցով, միջմկանային և ներերակային[1]։

Ռանիտիդինի կիրառման հետևանքով առաջացած ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում գլխացավը և ցավը կամ այրոցը, որոնք դրսևորվում են ներմուծման ժամանակ[1]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններին են պատկանում լյարդի գործունեության խանգարումը, հազվասրտությունը, թոքաբորբը և ստամոքսի քաղցկեղը[1]։ Այն կարող է բերել նաև Clostridium difficile կոլիտի բարձր վտանգի[2]։ Սովորաբար այն անվտանգ է հղիության ժամանակ կիրառելիս[1]։ Ռանիտիդինը համարվում է H2-հիստամինային ընկալիչների պաշարիչ, որը արգելակում է հիստամինը, այսպիսով նվազեցնելով ստամոքսի բջիջներից արտազատվող թթվի քանակությունը։[1]

Ռանիտիդինը հայտնաբերվել է 1976 թվականին և շուկայահանվել է 1981 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[4]։ Այն հասանելի է որպես ջեներիկ (վերարտադրված) դեղ[1]։ 2015 թվականին զարգացող երկրներում դեղի մեծածախ գինը կազմել է մոտ 0,01-0,05 ԱՄՆ$ 1 դեղահատի համար[5]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է մոտ 0,05$ դեղաչափի համար[1]։ 2016 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 15մլն նշանակված դեղատոմսերից այն զբաղեցրել է 50-րդ տեղը[6]։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այրոցի մեղմացում
  • Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի կարճաժամկետ և պահպանողական բուժում։
  • Ռանիտիդինը կարելի է նաև նշանակել ՈՍՀԲԴ-ների հետ զուգակցված խոցի կանխարգելման համար։ Պրոտոնային պոմպի արգելակիչները ավելի արդյունավետ են ՈՍՀԲԴ-ների հետևանքով առաջացած խոցերի կանխարգելման համար[7]։
  • Ախտաբանական ստամոքսաղիքային գերարտազատական վիճակներ, ինչպիսիք են Զոլլինգեր-Էլլիսոնի համախտանիշը
  • Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս
  • Էրոզիվ էզոֆագիտ (կերակրափողի բորբոքում)
  • Մի քանի դեղերով զուգակցված Helicobacter pylori-ի ոչնչացման բուժման մի մասն է, որը կիրառվում է 12-մատնյա աղու խոցի կրկնման վտանգի նվազեցման համար
  • Կրկնվող հետվիրահատական խոց
  • Ստամոքսաղիքային արյունահոսություններ
  • Թթվա-ասպիրացիոն թոքաբորբի կանխարգելում վիրահատության ժամանակ․ ռանիտիդինը կարելի է ներմուծել վիրահատությունից առաջ, որպեսզի նվազեցնել ասպիրացիոն թոքաբորբի զարգացման վտանգը: Դեղը բարձրացնում է ստամոքսի pH-ը, բայց որպես կանոն, չի ազդում ստամոքսի տարողունակության վրա։ 2009թ․ գերվերլուծության մեջ, որտեղ համեմատվում է պրոտոնային պոմպի պաշարիչների և ռանիտիդինի արդյունավետությունը նախքան անզգայացումը ասպիրացիայի ռիսկի նվազեցման համար, ռանիտիդինը ստամոքսի տարողունակության նվազման հարցում ավելի արդյունավետ է եղել, քան պրոտոնային պոմպի պաշարիչները[8]։ Նախավիրահատական շրջանում ներմուծման դեպքում ռանիտիդինը կարող է ցուցաբերել հակափսխեցուցիչ ազդեցություն։
  • Ծայրահեղ հիվանդ պացիենտների մոտ սթրեսի հետևանքով առաջացած խոցերի կանխարգելում[9]
  • Դիմեդրոլի հետ զուգակցված այն կիրառվում է երկրորդային անաֆիլաքսիայի բուժման համար՝ էպինեֆրինից հետո[10][11]։

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինի որոշ պատրաստուկներ բաց են թողնվում առանց դեղատոմսի տարբեր երկրներում։ Միացյալ Նահանգներում 75-150 մգ դեղահատերը բաց են թողնվում առանց դեղատոմսի։ Առանց դեղատոմսի բաղ թողնվող Զանտակը արտադրվում է Sanofi Consumer Healthcare ընկերության կողմից (նախկինում արտադրված Boehringer Ingleheim ընկերության կողմից)։ Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում սուպերմարկետներում կան 150մգ դեղահատերի 7 կամ 14 դեղաչափեր, իսկ 150 մգ և 300 մգ դեղահատերի փոքր փաթեթները մտնում են 2 դեղամիջոցների ցուցակի (դեղերի և թույների միանվագ դուրս գրման ստանդարտ) մեջ։ Բարձր դեղաչափերը և մեծ փաթեթները դեռևս բաց են թողնվում դեղատոմսով։

Դեղաչափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցի բուժման համար հատկապես կարևոր է գիշերային դեղաչափը, քանի որ ստամոքսի/12-մատնյա աղու pH-ի բարձրացումը նպաստում է ապաքինմանը գիշերվա ընթացքում, երբ ստամոքսը և 12-մատնյա աղին դատարկ են։ Ու ընդհակառակը, ռեֆլյուքսի բուժման համար ավելի արդյունավետ են ցածր և ավելի հաճախակի դեղաչափերը[12]։

Ռանիտիդինը կիրառվել է ռեֆլյուքսի երկարաժամկետ բուժման համար, երբեմն նույնիսկ մշտական։ Այնուամենայնիվ, պրոտոնային պոմպի պաշարիչները իրականացնում են տվյալ ֆունկցիան։ Բացի դրանից բավականին արագ տախիֆիլաքսիան կարող է զարգանալ բուժման սկզբից 6 շաբաթների ընթացքում, ինչը ավելի շատ է սահմանապակում դրա կիրառումը երկարատև բուժման համար[12]։

Զոլլինգեր-Էլլիսոնի համախտանիշով մարդկանց նշանակվել են ռանիտիդինի բարձր դեղաչափեր, առանց որևէ վնասի[13]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինը հակացուցված է դեղամիջոցի նկատմամբ բարձր զգայունությամբ մարդկանց։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ կողմնակի ազդեցությունները գրանցված են որպես կլինիկական փորձարկումների ելքեր՝

Կենտրոնական նյարդային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվադեպ դրսևորվել են տկարություն, գլխապտույտ, քնկոտություն և անքնություն։ Տարեց ծանր հիվանդ պացիենտների մոտ նշվել են դարձելի հոգեկան ախտահարումներ, գրգռված վիճակ, ընկճվածություն և պատրանքներ[14]։ Համեմատած ցիմետիդինի հետ՝ ռանիտիդինը ԿՆՀ-ի և դեղորայքային փոխազդեցության տեսանկյունից ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում։

Սիրտանոթային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նաև տեղեկացվել է առիթմիաների մասին, ինչպիսիք են հաճախասրտությունը, հազվասրտությունը, նախասիրտ փորոքային պաշարումը և վաղաժամ փորոքային զարկերը[14]։

Աղեստամոքսային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խմբի բոլոր դեղերը կարող են առաջացնել վիտամին B12- ի անբավարարություն՝ վիտամին B12 ներծծման նվազեցման պատճառով[15]։ H2-հիստամինային ընկալիչների պաշարիչներ ընդունող տարեց հիվանդները ամենայն հավանականությամբ ավելի շատ են օգտագործում վիտամին B12 , քան այդ դեղերը չընդունողները[16]։ H2-հիստամինային ընկալիչների պաշարիչները նաև կարող են նվազեցնել դեղերի ներծծումը (հակասնկային ազոլներ, կալցիումի կարբոնատ), որոնք պետք է ազդեն ստամոքսի թթվային միջավայրում[17]։ Բացի դրանից բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ H2-ընկալիչների արգելակիչները, ինչպիսիք են ռանիտիդինը, կարող են բարձրացնել ինֆեկցիոն դիարեայի (լուծ) վտանգը, ներառյալ՝ ճանապարհորդների դիարեան և սալմոնելոզը[18][19][20][21][22]։ Վերջապես ճնշելով թթուներով միջնորդավորված ապիտակուցների ճեղքումը, ռանիտիդինը կարող է բերել սննդային կամ դեղորայքային ալերգիայի զարգացման բարձր վտանգի՝ չմարսված սպիտակուցների պատճառով, որոնք այնուհետև անցնում են աղեստամոքսային տրակտ, որտեղ առկա է սենսիբիլիզացիա (զգայունություն)։ Տվյալ դեղերն ընդունող պացիենտների օրգանիզմում սննդի ընդունման ժամանակ արտադրվում է ավելի բարձր մակարդակի իմունոգլոբուլին Е, անկախ նրանից, առկա էին նախկինում հակամարմիններ, թե ոչ[23]։ Նույնիսկ դեղի կիրառումը դադարեցնելուց ամիսներ անց, հետազոտություններում պացիենտների 6%-ի մոտ դեռ հայտնաբերվում էր իմունոգլոբուլին Е-ի բարձր մակարդակ։

Լյարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվել են նաև լեղականգային հեպատիտի, լյարդային անբավարարության, հեպատիտի և դեղնախտի դեպքեր, որոնք պահանջում են դեղի ընդունման անհապաղ դադարեցում[14]։ Արյան անալիզները կարող են հայտնաբերել լյարդի ֆերմենտների բարձր մակարդակը և էոզինոֆիլիան, չնայած հեպատոտոքսիկության հազվագյուտ դեպքերում պահանջում են իրականացնել լյարդի բիոպսիա[24]։

Թոքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինը և մնացած H2-հիստամինային ընկալիչների արգելակիչները կարող են բարձրացնել թոքաբորբի զարգացման վտանգը հոսպիտալացված պացիենտների մոտ[25]։ Դրանք նաև կարող են բարձրացնել մեծահասակների և երեխաների մոտ ներհիվանդանոցային թոքաբորբի վտանգը[26]։

Արյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոմբոցիտոպենիան հանդիսանում է հազվագյուտ, բայց հայտնի կողմնակի ազդեցություն։ Դեղամիջոցներով դրդված թրոմբոցիտոպենիան սովորաբար տևում է շաբաթներ կամ ամիսներ, բայց զգայուն մարդու մոտ կարող է ի հայտ գալ դեղի ընդունումից 12 ժամվա ընթացքում։ Որպես կանոն, թրոմբոցիտների քանակությունը նորմայից նվազում է մինչև 80%, և թրոմբոցիտոպենիան կարող է կապված լինել նեյրոպենիայի և անեմիայի հետ[27]։

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկատվել են ցան, հազվադեպ էրիթեմայի, մազաթափության և անոթաբորբի դեպքեր[14]։

Նախազգուշական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդություններով պայմանավորված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսի չարորակ նորագոյացությունների դեպքում ախտանշանների նվազումը, կապված ռանիտիդինի կիրառման հետ, չի բացառում ստամոքսում չարորակ նորագոյացությունների առկայությունը։ Բացի դրանից, լյարդի կամ երիկամների ախտահարման դեպքում ռանիտիդինը անհրաժեշտ է զգուշությամբ կիրառել։ Վերջապես պետք է խուսափել ռանիտիդինի կիրառումից պորֆիրիայի ժամանակ, քանի որ այն կարող է նպաստել նոպայի զարգացմանը[28]։

Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում այս դեղամիջոցը դասվում է հղիության B դասին։

Լակտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինը ներթափանցում է կրծքի կաթի մեջ, ընդ որում առավելագույն կոնցենտրացիաները նկատվում են կրծքի կաթի մեջ ներթափանցելուց 5,5 ժամ անց։ Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել կրծքով կերակրող կանանց դեղի նշանակման ժամանակ[29]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքսաթթվի արգելակիչների կիրառումը երեխաների կողմից կապված է եղել սուր գաստրոէնտերիտի և ներհիվանդանոցային թոքաբորբի զարգացման բարձր վտանգի հետ[30]։ Ավելի քան 11000 նորածինների կոհորտային անալիզը հայտնաբերեց H2-հիստամինային ընկալիչների արգելակիչների կիրառման ու նեկրոտիկ էնտերոկոլիտի բարձր հաճախականության միջև կապը՝ մարմնի շատ ցածր զանգվածով նորածինների մոտ[31]։ Բացի դրանից մահացության, նեկրոտիկ էնտերոկոլիտի և ինֆեկցիաների (ինչպիսիք են սեպսիսը, թոքաբորբը, միզուղիների ինֆեկցիաները) հաճախականությունը բարձրացել է ռանիտիդին ընդունած պացիենտների, ցածր մարմնի զանգվածով 274 նորածինների կոհորտային անալիզի արդյունքում[32]։

Դեղի փորձարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինը կարող է կեղծ դրական արդյունքներ ցուցաբերել դեղի փորձարկման որոշ առևտրային հավաքագրերում[33]։

Դեղաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանիտիդինը համարվում է հիստամինային H2-ընկալիչների հիստամինի ազդեցության դարձելի մրցակցային արգելակիչ, որոնք հայտնաբերվել են ստամոքսի առպատային բջիջներում։ Սա նպաստում է ստամոքսաթթվի սեկրեցիայի և ստամոքսի տարողունակության փոքրացմանը, ինչպես նաև ջրածնի իոնների կոնցենտրացիայի նվազմանը։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներծծում․ օռալ՝ 50%

Կապը սպիտակուցների հետ․ 15%

Նյութափոխանակություն․ N-օքսիդը համարվում է հիմնական մետաբոլիտը

Կիսատրոհման պարբերություն․ լյարդի նորմալ գործունեության ժամանակ պերօրալ ընդունվող ռանիտիդինի կիսատրոհման պարբերությունը կազմում է 2,5-3,0 ժամ։ Ներքին ներմուծման դեպքում կիսատրոհման պարբերությունը սովորաբար կազմում է 2,0-2,5 ժամ՝ կրեատինինի նորմալ կլիրենսով պացիենտի մոտ։

Արտազատում․ այն հիմնականում արտազատվում է մեզի միջոցով։ Բացի դրանից պերօրալ (բերանի միջոցով) ներմուծված դեղաչափի 30%-ը 24 ժամվա ընթացքում կուտակվում է մեզում չաբսորբված դեղամիջոցի տեսքով։

Տարեցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեցների մոտ ռանիտիդինի կիսատրոհման պարբերությունը պլազմայում բարձրանում է 3-4 ժամով՝ երիկամների գործունեության խանգարման պատճառով, ինչն էլ բերում է կլիրենսի նվազման[34]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ մանկական պացիենտների (1 ամսականից-16 տարեկան) մոտ ֆարմակոկինետիկ չափանիշների արժեքներում չեն հայտնաբերվել էական տարբերություններ առողջ մեծահասակների հետ համեմատած, երբ իրականացվում է մարմնի զանգվածի շտկում[34]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zantac (ranitidine) 300-mg tablets

Ռանիտիդինը առաջին անգամ արտադրվել է որպես AH19065 Ջոհն Բրեդշոուի կողմից 1977 թվականին Ware-ում Allen & Hanburys հետազոտական լաբորատորիաներում, որոնք համարվում են Glaxo կազմակերպության մի մասը[35][36]։ Դրա վերամշակման արդյունքում սինթեզվեց H2-հիստամինային ընկալիչների առաջին ներկայացուցիչը՝ ցիմետիդինը, որը մշակվել է Սեր Ջեյմս Բլեկի կողմից Smith, Kline and French կազմակերպությունում, որը շուկայահանվել է Մեծ Բրիտանիայում Տագամետ անվան տակ 1976 թվականի նոյեմբերին։ Երկու կազմակերպություններն էլ, ի վերջո միավորվում են GlaxoSmithKline անվան տակ, միաձուլման և ձեռքբերումների հերթականության հետևանքով, սկսած Allen & Hanbury's Ltd և Glaxo-ի միավորումից, որպեսզի իրականացնել 1979 թվականի Glaxo Group Research-ի միավորումը Glaxo Wellcome և SmithKline Beecham-ի հետ 2000 թվականին։ Ռանիտիդինը համարվում է դեղամիջոցի ռացիոնալ դիզայնի արդյունք, կիրառելով այդ ժամանակահատվածում արդեն բավարար մշակված հիստամինային H2 ընկալիչների մոդելը և կառուցվածք-ակտիվություն քանակական հարաբերակցությունները։

Glaxo-ն կատարելագործեծ մոդելը, փոխարինելով ցիմետիդինի իմիդազոլային օղակը ֆուրանային օղակով ազոտ պարունակող տեղակալիչով, և այդպիսով մշակեց ռանիտիդինը։ Հայտնաբերեց, որ ռանիտիդինը ունի կայունության զգալի բարելավված ուրվագիծ (այսինքն առաջացնում է ավելի քիչ կողմնակի ազդեցություններ), ունի ավելի երկարատև ազդեցություն և 10 անգամ գերազանցում է ցիմետիդինի ակտիվությանը։ Ռանիտիդինը ունի CYP450-ի նկատմամբ ցիմետիդինի խնամակցության 10%, այդ պատճառով այն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ է առաջացնում, բայց H2-հիստամինային ընկալիչների այլ արգելակիչները՝ ֆամոտիդինը և նիզատիդինը CYP450-ի հետ չեն փոխազդում[37]։

Ռանիտիդինը առաջին անգամ կիրառվել է 1981 թվականին և 1987 թվականին եղել է ամենաշատ վաճառվող դեղամիջոցը ամբողջ աշխարհում։ Ներկայումս դրան զգալիորեն դուրս են մղել ավելի արդյունավետ պրոտոնային պոմպի արգելակիչները, իսկ օմեպրազոլը դարձել է ամենաշատ վաճառվող դեղը երկար տարիների ընթացքում։ Օմեպրազոլի և ռանիտիդինի հետազոտման ժամանակ կերակրափողի խոցերով կամ էրոզիաներով և ծանր բորբոքային պրոցեսներով օմեպրազոլ ստացած 144 մարդկանցից 85%-ը բուժվել են 8 շաբաթների ընթացքում, համեմատած 50%-ի հետ, ովքեր ստացել են ռանիտիդին։ Բացի դրանից, օմեպրազոլ կիրառող խմբում նկատվել են այրոցի ախտանշանների ավելի վաղ թեթևացում[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ranitidine»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2017-09-09-ին։ Վերցված է Dec 1, 2015 
  2. Tleyjeh IM, Abdulhak AB, Riaz M, Garbati MA, Al-Tannir M, Alasmari FA, Alghamdi M, Khan AR, Erwin PJ, Sutton AJ, Baddour LM (2013)։ «The association between histamine 2 receptor antagonist use and Clostridium difficile infection: a systematic review and meta-analysis.»։ PLOS ONE 8 (3): e56498։ PMC 3587620։ PMID 23469173։ doi:10.1371/journal.pone.0056498 
  3. Fischer Janos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 444։ ISBN 9783527607495։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  5. «Ranitidine»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից 10 May 2017-ին։ Վերցված է 1 December 2015 
  6. «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է 22 December 2018 
  7. «Reflux Remedies: ranitidine»։ PharmaSight OTC Health։ PharmaSight.org։ Արխիվացված օրիգինալից 12 January 2013-ին։ Վերցված է 16 November 2011 
  8. Clark K., Lam L. T., Gibson S., Currow D. (2009)։ «The effect of ranitidine versus proton pump inhibitors on gastric secretions: a meta-analysis of randomised control trials»։ Anaesthesia 64 (6): 652–657։ PMID 19453319։ doi:10.1111/j.1365-2044.2008.05861.x 
  9. Dellinger R. Phillip (2013)։ «Surviving Sepsis Campaign: international guidelines for management of severe sepsis and septic shock, 2012»։ Intensive Care Medicine 39 (2): 165–228։ PMC 4969965։ PMID 23361625։ doi:10.1007/s00134-012-2769-8 
  10. Tang Angela (October 2003)։ «A Practical Guide to Anaphylaxis»։ American Family Physician 68 (7): 1325–1332։ Արխիվացված օրիգինալից 10 January 2017-ին։ Վերցված է 3 February 2017 
  11. «Anaphylaxis: Diagnosis and Management in the Rural Emergency Department»։ American Journal of Clinical Medicine։ Արխիվացված օրիգինալից 14 August 2016-ին։ Վերցված է 3 February 2017 
  12. 12,0 12,1 Lightdale J. R., Gremse D. A., Heitlinger L. A., Cabana M., Gilger M. A., Gugig R., Hill I. D. (2013)։ «Gastroesophageal reflux: management guidance for the pediatrician»։ Pediatrics 131 (5): e1684–e1695։ PMID 23629618։ doi:10.1542/peds.2013-0421 
  13. «Ranitidine Drug Information»։ Lexicomp։ Արխիվացված օրիգինալից 20 April 2014-ին։ Վերցված է 20 April 2014 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «ZANTAC Drug Insert»։ GlaxoSmithKline։ Արխիվացված օրիգինալից 20 April 2014-ին։ Վերցված է 19 April 2014 
  15. Force R. W., Nahata M. C. (1992)։ «Effect of histamine H2-receptor antagonists on vitamin B12 absorption»։ The Annals of Pharmacotherapy 26 (10): 1283–1286։ PMID 1358279։ doi:10.1177/106002809202601018 
  16. «The association between antiulcer medication and initiation of cobalamin replacement in older persons»։ J Clin Epidemiol 54 (5): 531–534։ 2001։ doi:10.1016/S0895-4356(00)00340-1 
  17. «Reflux Remedies: ranitidine»։ PharmaSight OTC Health։ PharmaSight.org։ Արխիվացված օրիգինալից 21 August 2017-ին։ Վերցված է 16 November 2011 
  18. «Recent treatment with H2-antagonists and antibiotics and gastric surgery as risk factors for Salmonella infection»։ Br Med J 308 (6922): 176։ 1994։ PMC 2542523։ PMID 7906170։ doi:10.1136/bmj.308.6922.176 
  19. «Omeprazole as a risk factor for Campylobacter gastroenteritis: Case-control study»։ BMJ 312 (7028): 414–415։ 1996։ PMC 2350063։ PMID 8601113։ doi:10.1136/bmj.312.7028.414 
  20. «Incidence and risk factors of diarrhoea in Dutch travellers: Consequences for priorities in pre-travel health advice»։ Trop Med Intern Health 3: 896–903։ 1998 
  21. «Effect of cimetidine on gastric bacterial flora»։ Lancet i (8170): 672–674։ 1980։ doi:10.1016/s0140-6736(80)92826-3 
  22. «Salmonellosis during treatment with ranitidine»։ Br Med J 289 (6454): 1272։ 1984։ doi:10.1136/bmj.289.6454.1272 
  23. «Anti-ulcer drugs promote IgE formation toward dietary antigens in adult patients»։ FASEB J 19 (6): 656–658։ 2005։ PMID 15671152։ doi:10.1096/fj.04-3170fje 
  24. «Ranitidine: Hepatotoxicity»։ NIH official website։ June 28, 2016։ Արխիվացված օրիգինալից August 28, 2016-ին։ Վերցված է August 25, 2016 
  25. «Do proton pump inhibitors increase the incidence of nosocomial pneumonia and related infectious complications when compared with histamine-2 receptor antagonists in critically ill trauma patients?»։ Curr Surg 61 (5): 452–458։ 2004։ PMID 15475094։ doi:10.1016/j.cursur.2004.03.014 
  26. «Therapy with gastric acidity inhibitors increases the risk of acute gastroenteritis and community-acquired pneumonia in children.»։ Pediatrics 117 (5): e817–20։ May 2006։ PMID 16651285։ doi:10.1542/peds.2005-1655 
  27. Amit V Bangia, Narendra Kamath, Vidushi Mohan (2011)։ «Ranitidine-induced thrombocytopenia: A rare drug reaction»։ Indian J Pharmacol 43 (1): 76–7։ PMC 3062128։ PMID 21455428։ doi:10.4103/0253-7613.75676 
  28. «Ranitidine Drug Information»։ Lexicomp։ Արխիվացված օրիգինալից 20 April 2014-ին։ Վերցված է 19 April 2014 
  29. «Ranitidine»։ Lexicomp։ Արխիվացված օրիգինալից 20 April 2014-ին։ Վերցված է 19 April 2014 
  30. Canani RB, Cirillo P, Roggero P (2006)։ «Therapy With Gastric Acidity Inhibitors Increases the Risk of Acute Gastroenteritis and Community-Acquired Pneumonia in Children»։ Pediatrics 117 (5): e817–20։ PMID 16651285։ doi:10.1542/peds.2005-1655 
  31. Guillet R, Stoll BJ, Cotten CM (2006)։ «Association of H2-Blocker Therapy and Higher Incidence of Necrotizing Enterocolitis in Very Low Birth Weight Infants»։ Pediatrics 117 (2): 137–42։ PMID 16390920։ doi:10.1542/peds.2005-1543 
  32. Terrin G, Passariello A, De Curtis M (2012)։ «Ranitidine Is Associated With Infections, Necrotizing Enterocolitis, and Fatal Outcome in Newborns»։ Pediatrics 129 (1): 40–5։ PMID 22157140։ doi:10.1542/peds.2011-0796 
  33. Brahm NC, Yeager LL, Fox MD, Farmer KC, Palmer TA (15 August 2010)։ «Commonly prescribed medications and potential false-positive urine drug screens.»։ American Journal of Health-System Pharmacy 67 (16): 1344–50։ PMID 20689123։ doi:10.2146/ajhp090477 
  34. 34,0 34,1 «Zantac Package Insert»։ FDA։ Արխիվացված օրիգինալից 2014-04-20-ին 
  35. US patent US4128658, "Aminoalkyl furan derivatives", 1978
  36. Lednicer, Daniel (Editor). Chronicles of Drug Discovery. ACS Professional Reference Books, Volume 3, pages 45-81 1993. 0-8412-2733-0.
  37. Laurence Brunton, John Lazo, Keith Parker (August 2005)։ Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (11 ed.)։ McGraw-Hill։ էջ 972։ ISBN 978-0-07-142280-2։ doi:10.1036/0071422803։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին 
  38. Pelot, Daniel, (M.D.). "Digestive System : New Drug for Heartburn". The New Book of Knowledge : Medicine & Health, Grolier : Danbury, Connecticut. 1990. p.262. 0-7172-8244-9. Library of Congress 82-645223

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]