Ռամակրիշնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռամակրիշնա
Ramakrishna at studio.jpg
Ծնվել է փետրվարի 18, 1836({{padleft:1836|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] Բենգալիա
Մահացել է օգոստոսի 16, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2] (50 տարեկանում) Կալկաթա, Bengal Presidency, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
բնական պատճառով
Դավանանք հինդուիզմ
Մասնագիտություն փիլիսոփա
Ամուսին(ներ) Sarada Devi[4]
Հայր Khudiram Chattopadhyay[5]
Մայր Chandramani Devi[5]
Աշակերտներ Սվամի Վիվեկանանդա
Ramakrishna Vivekananda Վիքիպահեստում

Ռամակրիշնա (իսկական անունը՝ Գադադհար Չատերջի) (փետրվարի 18, 1836({{padleft:1836|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:18|2|0}})[1], Բենգալիա - օգոստոսի 16, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2], Կալկաթա, Bengal Presidency, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), միստիկ փիլիսոփա և կրոնական բարենորոգիչ, նեոհինդուիզմի ներկայացուցիչ Հնդկաստանում։ Ռամակրիշնայի բոլոր կրոնները և աղանդները համարել է միասնական աստվածային նախասկզբին ձգտելու առանձին դրսևորումներ և քարոզել «համամարդկային կրոն», որի փիլիսոփայական հիմքերը վերցված էին վեդանտայից։ Բազմակրոն Հնդկաստանի պայմաններում այս գաղափարը մարդասիրական հնչեղություն ուներ։ Երկրային կյանքի բարձրագույն նպատակը Ռամակրիշնա համարել է Աստծու ճանաչողությունը՝ աստծու նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության միջոցով, որը իրականանում է ոչ թե աշխարհից ճգնավորական հրաժարման, այլ ամեն մի մարդու կողմից իր երկրային պարտականությունները կատարելու ճանապարհով։ Ծառայել Աստծուն, ըստ Ռամակրիշնայի, նշանակում է ծառայել մերձավորին, որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է և բոլորը հավասար են Աստծու առջև։ Ռամակրիշնան պայքարել է կաստայական և ազգայնական հավասարության դեմ։ Ռամակրիշնայի ուսմունքը ճանաչում է ստացել Հնդկաստանի սահմաններից դուրս, շնորհիվ իր աշակերտների, որոնցից ամենանշանավորը Վիվեկանանդան էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png