Սվամի Վիվեկանանդա
Սվամի Վիվեկանանդա բենգալերեն՝ নরেন্দ্রনাথ দত্ত | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1863[1][2][3] Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] |
Մահացել է | հուլիսի 4, 1902[1][2][3] (39 տարեկան) Belur, West Bengal, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հնդիկներ |
Դավանանք | հինդուիզմ[4] |
Մասնագիտություն | վանական, փիլիսոփա, գրող, բանաստեղծ և ուսուցիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Նախագահական համալսարան[4] և Շոտլանդական եկեղեկցական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] և բենգալերեն[1][5] |
Ուսուցիչ | Ռամակրիշնա |
Ստորագրություն![]() | |
Swami Vivekananda Վիքիպահեստում |
Սվամի Վիվեկանանդա (իսկական անունը՝ Նարենդրանատհ Դատտ, հունվարի 12, 1863[1][2][3], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4] - հուլիսի 4, 1902[1][2][3], Belur, West Bengal, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[4]), հնդիկ հումանիստ մտածող, կրոնական բարենորոգիչ ու հասարակական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Ռամակրիշնայի աշակերտը, զարգացրել նրա գաղափարները։ 1880-1884 թվականներին փիլիսոփայություն է ուսումնասիրել Կալկաթայի համալսարանում, 1893 թվականին, վեդանտան քարոզելու նպատակով, մեկնել է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ 1897 թվականին հիմնադրել է «Ռամակրիշնայի առաքելություն» կրոնաբարենորոգչական ընկերությունը։ Մարդկության «փրկության» միակ միջոցը, ըստ Վիվեկանանդայի, հոգևոր-կրոնական փորձին դիմելն է Հինդուիզմի փիլիսոփայության հիմքը համարել է վեդանտան, որը համադրել է սանքհյայի և յոգայի հետ և մոտեցրել եվրոպական փիլիսոփայության հասկացություններին։ Վիվեկանանդան մերժել է Էմպիրիկական աշխարհի պատրանքայնությունը և ողջ արարվածը համարել աստվածային խաղ։ Որպես անձնավորության իդեալ առաջադրելով հոգեոր ներամփոփվածությունը, միաժամանակ կոչ է արել ակտիվորեն ծառայել մարդկությանը։ Վիվեկանանդան Հնդկաստանի ազգային անկախության և սոցիալական բարօրության գաղափարախոսն է, դատապարտել է հարստահարումը, ռասայական և զավթողական մղումները։ Սոցիալական արդարության իրականացնող է համարել «ստորին դասակարգերին», որոնք, նրա կարծիքով, կվերացնեն գույքային անհավասարությունը և կհաստատեն իրենց տիրապետությունը։ Սակայն դրան կարելի է հասնել անձնավորությանը վեդանտայի ոգով դաստիարակելու, անհատի և ազգի կամքը կռելու ճանապարհով։ Վիվեկանանդաի քարոզների դեմոկրատական բովանդակությունը նպաստել է Հնդկաստանում ազատագրական շարժմանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Swami Vivekananda : Life and Teachings
- ↑ https://www.britannica.com/biography/Vivekananda
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 464)։ ![]() |