1988-1992 թվականներին եղել է փոխտնօրեն, 1975-1976 թվականներին՝ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1977-1978 թվականներին՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1988-2001 թվականներին՝ Մոսկվայում իր բացած կիրակնօրյա դպրոցի տնօրեն[2]։ 1992 թվականից աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում[3], 1992-2000 թվականներին՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ։ 2001, 2005 թվականներին դասավանդել է Թեհրանի և Ջուղայի (Իրանի Իսլամական Հանրապետություն) «Հայագիական» քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստումներ, հրատարակել է դասագրքեր։ 2002, 2004, 2006, 2009 թվականներին դասավանդել է Հալեպի (Սիրիայի Արաբական Հանրապետությունում) քառամյա ուսումնական հաստատություններում, իրականցրել է ուսուցիչների վերապատրաստում, հրատարակել է դասագրքեր։ 2009, 2010 թվականներին վարել է Քուվեյթի Ազգային վարժարանի ուսուցիչների և մանկապարտեզի դաստիարակների վերապատրաստման դասընթացներ։ 2010, 2011, 2012 թվականներին (3-ական ամսով)` Բեյրութում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ է վարել տեղի հայկական կրթօջախներում, ուսուցիչների հետ միասին ստեղծել է և փորձարկել մանկապարտեզի`«Հայեցի կրթության ազգային ծրագիր» և «1-6-րդ դասարանների հայերենի ծրագիր և մեթոդական ցուցումներ»։ 2013 թվականին Ավստրալիայում (Սիդնեյ) վարել է հայկական վարժարանի, հիմնական և կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների, մանկապարտեզների դաստիարակների վերապատրաստման դասընթացներ։ Վերապատրաստման դասընթացներ է վարել Մոսկվայի, Սոչիի, Վրաստանի, Աբխազիայի հայկական դպրոցների ուսուցիչների համար։ Կազմել է I-III դասարանների դասագրքեր, ինչպես նաև հայոց լեզվի դասագրքեր Իրանի և Լոնդոնի հայկական դպրոցների համար (I-IV դասարանների համար)[4][5]։
Գրավոր նյութերի ժողովածու, բուհական ձեռնարկ, 2000։
Վաղը դպրոց կգնամ։ [Մայրենի լեզվի մեթոդական ձեռնարկ], Երևան, Զանգակ-97, 2001[6]։
Երկխոսություններ ծնողների հետ։ [Զրույցներ], Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002[7]։
Խոսենք հայերեն։ Նախակրթական առաջին խումբ. փորձնական դասագիրք Սփյուռքի նախակրթարանների համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002։
Կերպարվեստ։ 2-րդ դասարան, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2002։
Իմ առաջին ընթերցարանը։ Փորձնական դասագիրք սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցի 1-ին դասարանի համար, Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003 (համահեղինակ)[8]։
Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ տարրական դպրոցի համար։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։
Զանգակ այբբենարան։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։
«Զանգակ» այբբենարանի և «Ես սովորում եմ գրել» աշխատանքային տետրերի մեթոդական ուղեցույց։ Տաթև գիտակրթական համալիր, Երևան, Զանգակ-97, 2003։