Ջոն Ուեսլի Փաուել
Ջոն Ուեսլի Փաուել անգլ.՝ John Wesley Powell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1834[1][2][3][…] Mount Morris, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1902[1][2][4] (68 տարեկան) North Haven, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ[4] |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, լեզվաբան, ռազմական գործիչ, երկրաբան, բուսաբան, աշխարհագրագետ և գրող |
Հաստատություն(ներ) | ԱՄՆ երկրագիտական ծառայություն, Սմիթսոնյան ինստիտուտ, Իլինոյսի Ուեսլիյան համալսարան և Իլինոյս նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | բնագիտություն |
Անդամակցություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Օբերլինի քոլեջ, Իլինոյսի Քոլեջ և Ուիթոն քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Ամուսին(ներ) | Emma Dean Powell?[7] |
Երեխա(ներ) | Mary Dean Powell? |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | J.W.Powell |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ջոն Ուեսլի Փաուել (անգլ.՝ John Wesley Powell. մարտի 24, 1834[1][2][3][…], Mount Morris, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 23, 1902[1][2][4], North Haven, Նոքս շրջան, Մեն, ԱՄՆ[4][8]), ամերիկացի երկրաբան, զինվորական գործիչ, ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան, աշխարհագրագետ։ Հռչակվել է հատկապես 1869 թվականին Գրին և Կոլորադո գետերով կազմակերպած եռամսյա գիտարշավով, որի արդյունքում պատրաստել է ճշգրիտ քարտեզներ, միաժամանակ ազգագրական նշանակալի նյութեր հավաքել այդ տարածաշրջանում ապրող հնդկացիների կյանքի, կենցաղի վերաբերյալ։ Թեև չի ունեցել ֆորմալ բարձրագույն կրթություն, ինքնակրթությամբ հասել է նշանակալի բարձունքների, դարձել իլինոյսի Ուեսլիյան համալսարանի պրոֆեսոր, ընտրվել ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1880)[9], նշանակվել գիտական, մշակութային կարևոր հիմնարկությունների, այդ թվոմ՝ ԱՄՆ-ի երկրաբանական տեսչության, Սմիթսոնյան ինստիտուտի ազգագրության բյուրոյի տնօրեն[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս դպրոցում և քոլեջում սովորելու տարիներին Փաուելը մասնակցել է մի շարք գիտարշավների՝ մասնավորապես Վիսկոնսինի տարածքում, Միսիսիպի գետի ավազանում։ Դաշնակցային զորքերի կազմում մասնակցել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմին, աչքի ընկել խիզախոթյամբ, կորցրել աջ ձեռքը, զինվորական ծառայությունն ավարտել մայորի կոչումով։
Դեպի Ժայռոտ լեռներ մի քանի գիտարշավ իրականացնելուց հետո Փաուելը կազմակերպել է դրանցից ամենակարևորը. հինգ ուղեկիցների հետ թիավարել է Գրին գետով դեպի Կոլորադոյի հետ նրա միախառնումը ( 38°11′N 109 °53′W ) Յուտա նահանգում։ Այնտեղից շարունակել է Կոլորադո գետով մինչև Վիրջինի գետաբերանը ( 36°09′ N 114°24′ արևմուտք ), ընդհանուր առմամբ անցնելով ավելի քան 1500 կմ և նկարագրելով Գրանդ Կանյոնը։ Նա քարտեզագրել է տարածաշրջանը, կատարել գիտական հետազոտություններ և արել կիրճի առաջին լուսանկարները։ Փաուելը նկարագրել է Կոլորադոյի ավազանում իր երկու ճամփորդությունները և իր հետագա երկրաբանական աշխատանքները «Կոլորադո գետի և նրա ձորերի ուսումնասիրությունը» գրքում (1875), որը դարձել է դասական գործ։ Նա հետևողականորեն ձգտում էր կապել Կոլորադոյի ավազանի երկրաբանական կառուցվածքը հողի ձևերի հետ՝ այդպիսով դառնալով ամերիկյան գեոմորֆոլոգիայի հիմնադիր հայրը։ Գրանդ կանյոնը նրա համար դառրձել է իսկական «երկրաբանական դրախտ»։
Բացի զինվորական գործիչ, հետազոտող, քարտեզագիր և գրող լինելուց, Փաուելը ինքնակրթությամբ է զբաղվել և երկրաբանության թեզ է պաշտպանել, որից հետո դարձել է երկրաբանության պրոֆեսոր։
1881 - 1894 թվականներին եղել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության ղեկավարը։ Բացի այդ, նա հետաքրքրված էր Հյուսիսային Ամերիկայում արող հնդկացիների մշակույթով և կյանքով, ուսումնասիրել է մի քանի հնդկացիական լեզուներ, 1879 թվականին նշանակվել է Ամերիկյան էթնոլոգիայի նորաստեղծ բյուրոյի տնօրեն[11]։
Փաուելը մահացել է ուղեղային արյունահոսությունից 1902 թվականի սեպտեմբերի 23-ին Մեն նահանգի Նորդ Հեյվեն քաղաքում գտնվող իր ամառանոցում։ Որպես ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի հերոս՝ նա թաղված է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան քաղաքների բազմաթիվ փողոցներ, մեկ լեռ, Գրին Ռիվեր քաղաքում գտնվող թանգարանը, Կոլորադո գետի վրա՝ Արիզոնա և Յուտա նահանգների սահմանին գտնվող ամբարտակը և ջրամբարը կրում են Ջոն Ուեսլի Փաուելի անունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://archive.org/details/twentiethcentury08john/page/n403/mode/1up
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.usgs.gov/media/images/harriet-emma-dean-powell
- ↑ McNamee, Gregory. «John Wesley Powell». britannica.com. Encyclopædia Britannica. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «John W. Powell». www.nasonline.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Hunter, Cathy. «John Wesley Powell: Soldier, explorer, scientist, and National Geographic founder». National Geographնրի կյանic. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ vgl. z.B. Kruse-Etzbach, Dirk: USA-Südwesten, Reisehandbuch, Dormagen, 5. Aufl. 2000, S. 501 f.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Powell, J.W. (1875). The Exploration of the Colorado River and Its Canyons. New York: Dover Press (reprint) 0-486-20094-9.
- Ross, John F. (2018). The Promise of the Grand Canyon: John Wesley Powell's perilous journey and his vision for the American West. Viking. 978-0-52542-987-6.
- Aton, James M. (2010). John Wesley Powell: His life and legacy. 978-0-87480-992-3
- Boas, F.; Powell, J.W. (1991) Introduction to Handbook of American Indian Languages plus Indian Linguistic Families of America North of Mexico. University of Nebraska Press, 0-8032-5017-7 (double book volume).
- Darrah, William Culp, Ralph V. Chamberlin, and Charles Kelly. (2009). The Exploration of the Colorado River in 1869 and 1871–1872: Biographical Sketches and Original Documents of the First Powell Expedition of 1869 and the Second Powell Expedition of 1871–1872. University of Utah Press. 978-0-87480-963-3.
- Dolnick, Edward (2002). Down the Great Unknown: John Wesley Powell's 1869 journey of discovery and tragedy through the Grand Canyon. Harper Perennial (paperback) 0-06-095586-4.
- Dolnick, Edward (2001). Down the Great Unknown: John Wesley Powell's 1869 journey of discovery and tragedy through the Grand Canyon. (hardcover) HarperCollins Publishers 0-06-019619-X.
- Ghiglieri, Michael P.; Bradley, George Y. (2003). First Through Grand Canyon: The secret journals & letters of the 1869 crew who explored the Green and Colorado Rivers. Puma Press (paperback) 0-9700973-2-8.
- Judd, Neil Merton (1967). The Bureau of American Ethnology: A partial history. Norman, OK: University of Oklahoma Press.
- Marston, Otis R. (2014). From Powell to Power: A recounting of the first one hundred river runners through the Grand Canyon, pp. 111–114. Flagstaff, Arizona: Vishnu Temple Press 978-0990527022.
- Heacox, Kim; Kostyal, K.M.; Walker, Paul Robert (1 September 1999). Exploring the Great Rivers of North America. National Geographic Society (first ed.) 0-7922-7846-1, 978-0-7922-7846-7.
- Reisner, Marc (1993). Cadillac Desert: The American West and its disappearing water. Penguin Books (paperback) 0-14-017824-4.
- Stegner, Wallace (1954). Beyond the Hundredth Meridian: John Wesley Powell and the second opening of the West. University of Nebraska Press (and other reprint editions) 0-8032-4133-X.
- Weiner, Mark S. (2006). Americans without Law. New York University Press. ISBN 0-8147-9364-9.
- Worster, Donald (2001). A River Running West: The life of John Wesley Powell. Oxford University Press. ISBN 0-19-509991-5.
- Reisner, Marc (1986). "Cadillac Desert: the American West and its Disappearing Water".
- Powell, J.W. (1876). A Report on the Arid Regions of the United States, with a More Detailed Account of the Lands of Utah
- John Wesley Powell: First Through the Grand Canyon, New York, Outing Pub. Co. 1915
- Charles William Maynard: John Wesley Powell: Soldier, Scientist, and Explorer, New York: The Rosen Publishing Group 2003, ISBN 0-8239-6290-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Life of John Wesley Powell. Powell Museum
- «John Wesley Powell». DesertUSA (անգլերեն). desertusa.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- «John Wesley Powell (1834-1902)». Find A Grave Memorial (անգլերեն).
- Biographical sketch (1903) by Frederick S. Dellenbaugh
- [1] NPS John Wesley Powell Photograph Index
- John Wesley Powellի գործերը Գուտենբերգ նախագծում
- John Wesley Powell Student Research Conference Արխիվացված 2015-09-08 Wayback Machine at Illinois Wesleyan University
- John Wesley Powell Collection of Pueblo Pottery at Illinois Wesleyan University Ames Library
- Powell Museum, Page, Arizona
- John Wesley Powell River History Museum, Green River, Utah
- "John Wesley Powell" Արխիվացված Մայիս 17, 2020 Wayback Machine by James M. Aton in the Western Writers Series Digital Editions at Boise State University
- "A Canyon Voyage, The Narrative of the Second Powell Expedition down the Green-Colorado River from Wyoming, and the Explorations on Land, in the Years 1871 and 1872" (1908) by Frederick Samuel Dellenbaugh at Project Gutenberg.
- Powell, J. W., In Fowler, D. D., & In Fowler, C. S. (1971). Anthropology of the Numa: John Wesley Powell's manuscripts on the Numic peoples of Western North America, 1868–1880. Washington: Smithsonian Institution Press; for sale by the Supt. of Docs., U.S. Govt. Print. Off..
- Fowler, D. D., Matley, J. F., & National Museum of Natural History (U.S.). (1979). Material culture of the Numa: The John Wesley Powell Collection, 1867–1880. Washington: Smithsonian Institution Press.
- John Wesley Powell artifact collections in the Department of Anthropology, National Museum of Natural History, Smithsonian Institution.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուեսլի Փաուել» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուեսլի Փաուել» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1834 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 1902 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ