Ջոն Թրամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Թրամփ
անգլ.՝ John George Trump
Ծնվել էօգոստոսի 21, 1907(1907-08-21)[1]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 21, 1985(1985-02-21)[1] (77 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
ԱնդամակցությունՃարտարագիտական ազգային ակադեմիա, Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Richmond Hill High School?
Պարգևներ
ՀայրFrederick Trump?
ՄայրElizabeth Christ?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg John G. Trump Վիքիպահեստում

Ջոն Թրամփ (անգլ.՝ John George Trump, օգոստոսի 21, 1907(1907-08-21)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 21, 1985(1985-02-21)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի էլեկտրոտեխնիկ, գյուտարար և ֆիզիկոս։ Նա ստացել է Գիտության ազգային մեդալ (1983) նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից, եղել է Ազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ։ Հայտնի է ռատացիոն ճառագայթային ռադիոթերապիայի զարգացման գործում ունեցած ներդրումով[2]։ Ռոբերտ Վան դը Գրաաֆի հետ միասին մշակել է ռենտգեն ճառագայթման առաջին գեներատորներից մեկը՝ մեկ միլիոն վոլտ։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հորեղբայրը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփը երեք երեխաներից կրտսերն էր և գերմանացի ներգաղթյալներ Ֆրեդերիկ Թրամփի և Էլիզաբեթ Քրիստ Թրամփի երկրորդ որդին։

Նրա մայրը` Էլիզաբեթը և եղբայր Ֆրեդը «Elizabeth Trump & Son»-ի հիմնադիրներն էին։ Հետագայում Ջոնն ու Ֆրեդը միասին են ղեկավարել բիզնեսը, սակայն, ի վերջո, որոշում են կայացրել դադարեցնել գործընկերությունը։ Ջոնը շարունակեց կարիերան էլեկտրատեխնիկայի ոլորտում։

Թրամփը 1929 թվականին ստացել է էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան Բրուքլինի Պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ Նյու Յորքի պոլիտեխնիկական ինստիտուտ), 1931 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է ֆիզիկայի մագիստրոսի աստիճան, 1933 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում` էլեկտրատեխնիկայի դոկտորի աստիճան։ Նա 1936-1973 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թրամփը ռենտգեն սարքերի ուսումնասիրման աշխատանքից անցել է ռազմական նպատակներով համանման տեխնոլոգիաների հետազոտման։ Նա կենտրոնացել է ռադիոլոկացիոն կայանների մշակման վրա։ 1940 թվականին Թրամփը միացավ ԱՄՆ պաշտպանության ազգային հետազոտական կոմիտեին՝ որպես Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նախագահ և ռադիոլոկացիայի բաժնի ղեկավար Կարլ Կոմփթոնի տեխնիկական օգնական։

1942 թվականին Թրամփը դարձավ պաշտպանության ազգային հետազոտական կոմիտեի վերահսկողության տակ գտնվող Միկրոալիքային կոմիտեի քարտուղար։ Միկրոալիքային կոմիտեի տնօրենն էր հայտնի միլիոնատեր ֆիզիկոս Ալֆրեդ լի Լյումիսը։

1943 թվականի սկզբին, Նիկոլա Տեսլայի մահից երկու օր անց, հետաքննությունների դաշնային բյուրոն կալանք էր դրել նրա ունեցվածքի վրա[4]։ Թրամփին կանչել էին Տեսլայի իրերը վերլուծելու համար[4]։ Եռօրյա հետաքննությունից հետո Թրամփը եկել է այն եզրակացության, որ անբարյացակամ ձեռքերում ոչինչ չկար, ինչը կարող էր վտանգ ներկայացնել[5]։

1944 թվականի փետրվարից մինչև Եվրոպայում պատերազմի ավարտը Թրամփն աշխատել է ռադիոլոկացիայի բրիտանացի առաջատար մասնագետների հետ, ներառյալ սըր Ռոբերտ Ուոթսոն-Ուոթը, Ալբերտ Ռոուն և Բերնարդ Լովելը։ Թրամփը ճանաչում է ստացել ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցություն ծավալելու համար ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում[6][7]։

1946 թվականին Թրամփը, Ռոբերտ վան դը Գրաաֆը և Դենիս Ռոբինսոնը նախաձեռնել են ստեղծել Բարձր լարման ինժեներական կորպորացիա Վան դը Գրաաֆի գեներատորների արտադրության համար։

Շուտով նա վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, որտեղ դասավանդել և ղեկավարել է հետազոտությունները պատերազմի ավարտից հետո երեք տասնամյակ։ 1946-1980 թվականներին ղեկավարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրավոլտ լարման հետազոտական լաբորատորիան։ Նրա ուսումնասիրությունները կենտրոնացած էին կեղտաջրերի մաքրման վրա։ Նա ուսումնասիրեց քաղաքային կեղտաջրերի տիղմի մաքրման գործընթացում բարձրավոլտ արագացուցիչից որպես վնասազերծման միջոց էլեկտրոնային ճառագայթի օգտագործումը։ Հետազոտական ​​լաբորատորիան մշակեց նախատիպային համակարգ, որը փորձարկվեց Բոստոնի կեղտաջրերի մաքրման կայանում և շարունակական մշակման միջոցով կարողացավ մանրէների և վիրուսների վարակազերծում ապահովել[8]։

Ջոն Թրամփը մահացել է Բոստոնում, 1985 թվականի փետրվարի 21-ին[9]։

Ազգային ճարտարագիտական ակադեմիան Թրամփին անվանել է «պիոներ բարձր լարման մեքենաների գիտական, ինժեներական և բժշկական կիրառման մեջ»[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրամփն ամուսնացած էր Էլորա Սաուերբրունի (1913-1983) հետ, նրանք ունեցել են երեք երեխա` հանգուցյալ Ջոն Գորդոն Թրամփը (1938-2012) Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքից, Քրիստինա Ֆիլպը Նյու Լոնդոնից, Նյու Հեմփշիրից, Կարեն Ինգրեմը Լոս Ալամոսից, Նյու Մեքսիկոյից, և վեց թոռները[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 թվական` Ջորջ VI-ը նրան թագավորական մեդալ է հանձնել ծառայության համար
  • 1948 թվական` նախագահ Հարի Թրումանի կողմից հանձնված ճանաչման Նախագահական հավաստագիր
  • 1960 թվական` Լամմեի մեդալը հանձնվել է Ամերիկյան էլեկտրատեխնիկայի ինստիտուտի կողմից
  • 1983 թվական` Ազգային գիտական մեդալ, հանձնվել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից[11]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/John_G._Trump
  2. «JOHN TRUMP DIES; ENGINEER WAS 78»։ The New York Times (անգլերեն)։ 1985-02-26 
  3. «Who is Donald Trump's 'brilliant genius' nuclear Uncle John?»։ bbc.com (անգլերեն)։ 2018-06-13 
  4. 4,0 4,1 «Important moments and events related to Tesla» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  5. «The Missing Papers» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  6. «John George Trump 1907-1985» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  7. «School of engineering — Electrical engineering» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  8. «John G. Trump papers» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  9. «Eric Dubois: Academic Genealogy» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-21 
  10. John George Trump | Memorial Tributes: National Academy of Engineering, Volume 3 | The National Academies Press։ Nap.edu։ 1989։ ISBN 978-0-309-03939-0։ Վերցված է 2021-01-21 
  11. 11,0 11,1 Legacy.com (2012-09-27)։ «John Trump dies; He was 78»։ The Boston Globe (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]