Ջոնի Լի Միլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոնի Լի Միլերից)
Ջոնի Լի Միլլեր
անգլ.՝ Jonny Lee Miller
Ծնվել էնոյեմբերի 15, 1972(1972-11-15)[1][2][3] (51 տարեկան)
ԾննդավայրՔինգսթոն ապոն Թեմս, Լոնդոն
ԿրթությունTiffin School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ[4]
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ծնողներմայր՝ Anne Gladys Lee?[5]
Ամուսին(ներ)Միշել Հիքս
Պարգևներ և մրցանակներ

Ջոնի Լի Միլլեր (անգլ.՝ Jonny Lee Miller, նոյեմբերի 15, 1972(1972-11-15)[1][2][3], Քինգսթոն ապոն Թեմս, Լոնդոն), բրիտանացի դերասան, որը հայտնի է «Ասեղի վրա» և «Հակերները» ֆիլմերում կատարած դերերով, ինչպես նաև «Տարրական» սերիալում կատարած Շերլոկ Հոլմսի դերով։ Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի Լի Միլերը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 15-ին Անգլիայի Քինգսթոն-ապոն-Թեմս քաղաքում։ Ջոնին դերասան Բերնարդ Լիի թոռն է, որն առավել հայտնի է Բոնդյան 11 ֆիլմերից առաջինում կատարած MI-6 բրիտանական հետախուզության պետի՝ М-ի դերով, բայց Ջոնին նրան քիչ է հիշում, քանի որ նրա մահվան պահին նա դեռ փոքր էր։ Նրա առաջին հայտնի ֆիլմը «Հակերները» ֆիլմն է, որտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ։ Բացի այդ, Միլերը խաղացել է Իրվին Ուելշի «Ասեղի վրա» վեպի հիման վրա նկարահանված համանուն պաշտամունքային ֆիլմի հերոսներից մեկի դերը։

Արդեն պատանեկական տարիներին, քանի դեռ 17 տարեկանում չէր լքել քոլեջը և չէր որոշել ամբողջովին նվիրվել դերասանական կարիերային, մասնակցել է բազմաթիվ թատերական բեմադրությունների։

2008-2009 թվականներին Ջոնին «Էլայ Սթոուն» սերիալում խաղացել է գլխավոր դերը։ Նա կատարել է դատապաշտպանի դերը, որը ուղեղի անևրիզմի պատճառով ձեռք է բերել պայծառատեսության յուրօրինակ ձիրք։ Այս դերի համար նա ստացել է «Ուղեկից» մրցանակի անվանակարգ։

2010 թվականին նկարահանվել է «Դեքստեր» սերիալի 5-րդ եթերաշրջանում, որում կատարել է գլխավոր ախոյանի՝ դատապաշտպան և բռնակալ Ջորդան Չեյզի դերը։ Ընդհանուր առմամբ նա հայտնվել է ութ էպիզոդներում։

2011 թվականին նկարահանվել է «Մռայլ ստվերներ» ֆիլմում (ռեժիսոր՝ Թիմ Բարթոն)՝ խաղալով Ռոջեր Քոլինզի դերը։

2012 թվականից Ջոնին նկարահանվել է «Տարրական» ամերիկյան դետեկտիվ սերիալում, որում խաղացել է հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի դերը։ Սերիալի գործողությունները տեղի են ունեցել ժամանակակից Նյու Յորքում։ Սերիալում Ջոնիի գործընկերը դերասանուհի Լյուսի Լյուն է, որը խաղացել է Ջոն Վաթսոնի դերը (բժիշկ Վաթսոնի կանացի տարբերակը)։ Սկզբում Ջոնին հրաժարվել է դերից, վախենալով, որ այն նման է «Շերլոկ» բրիտանական սերիալին, սակայն սցենարը կարդալուց հետո փոխել է որոշումը։

2017 թվականին «Ասեղի վրա 2» ֆիլմում կրկնել է Սայմոն Ուիլյամսոնի իր հին դերը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ջոնի Լի Միլերը մասնակցել է «Ֆրանկենշթեյն» ներկայացմանը, որը ռեժիսոր Դեննի Բոյլի կողմից բեմադրվել է լոնդոնյան Ազգային արքունական թատրոնում։ Այս ներկայացման մեջ Լի Միլերը և Բենեդիկտ Քամբերբեչը իրար հերթափոխելով ներկայացումից ներկայացում՝ խաղացել են Վիկտոր Ֆրանկենշթեյնի և նրա Ստեղծագործության դերերը։ Ներկայացման մեջ աշխատանքի համար դերասանն արժանացել է Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակին և Evening Standard թերթի թատերական պարգևին[7][8]։ «Տարրական» ամերիկյան հեռուստասերիալում Ջոնի Լի Միլերը մարմնավորել է Շերլոկ Հոլմսին, որը Արթուր Կոնան Դոյլի վեպից տեղափոխվել է 21-րդ դարի Նյու Յորք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի մարտի 28-ից 1999 թվականի փետրվարի 9-ը Ջոնին ամուսնացած է եղել դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ[9]։

2008 թվականի հուլիսին ամուսնացել է դերասանուհի Միշել Հիքսի հետ, որի հետ մինչ ամուսնանալը հանդիպել է 2 տարի։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվել է նրանց որդին՝ Բասթեր Թիմոթի Միլերը։

Ազատ ժամանակ դերասանը սիրում է վազել և զբաղվել խոհարարությամբ։

Ջոնին շատ մտերիմ է դերասաններ Էվան ՄաքԳրեգորի և Ջուդ Լոուի հետ, որոնց հետ միասին 1997 թվականին հիմնադրել է Natural Nylon ընկերությունը (գոյատևել է մինչև 2004 թվականը)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ս Մենսֆիլդ այգի Mansfield Park Չարլզ Փրայս
1995 ֆ Հակերները Hackers Դեյդ «Crash Override/Zero Cool» Մյորֆի
1996 ֆ Ասեղի վրա Trainspotting Սայմոն Ուիլմսոն
1996 ֆ Մեռյալի զբոսանքը Dead Man's Walk Վուդրոու Ֆ․ Քոլ
1997 ֆ Մայրամուտի վրա Afterglow Ջեֆրի Բայրոն
1999 ֆ Փլանկեթ և Մաքլեյն Plunkett & Macleane Մաքլեյն
1999 ֆ Մենսֆիլդ այգի Mansfield Park Էդմունդ Բերթրամ
2000 ֆ Լոնդոնյան շներ Love, Honour and Obey Ջոնի
2000 ֆ Գործակիցներ Complicity Քեմերոն Քոլի
2000 ֆ Դրակուլա 2000 Dracula 2000 Սայմոն Շեպարդ
2001 ֆ Վրիժառու The Escapist Դենիս Հոփքինս
2003 ֆ Բայրոն Byron Բայրոն
2004 ֆ Բանականության որսորդները Mindhunters Լուկաս Հարփեր
2004 ֆ Մելինդա և Մելինդա Melinda and Melinda Լի
2005 ֆ Էոն Ֆլաքս Æon Flux Օրեն Գուդչայլդ
2006 ֆ Թռչող շոտլանդացին The Flying Scotsman Գրեմ Օբրի
2007 ս Էլայ Սթոուն Eli Stone Էլայ Սթոուն
2009 ֆ Խաղի վերջը Endgame Մայքլ Յանգ
2009 ս Էմմա Emma պարոն Նայթլի
2010 ս Դեքստեր Dexter Ջորդան Չեյզ
2012 ֆ Մռայլ ստվերներ Dark Shadows Ռոջեր Քոլինզ
2012 ֆ Բյուզանդիա Byzantium նավապետ Ռութվեն
2012-2019 ս Տարրական Elementary Շորլոկ Հոլմս
2017 ֆ Ասեղի վրա Trainspotting 2 Սայմոն Ուիլմսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.cbs.com/shows/elementary/news/1003412/congratulations-jonny-lee-miller-a-new-american-citizen/
  5. 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://www2.mensa.de/ueber-den-verein/der-deutsche-iq-preis/#el-929ce84d
  7. Спектакль Дэнни Бойла «Франкенштейн», поставленный в лондонском National Theatre Live, можно посмотреть на большом экране Արխիվացված 2014-11-06 Wayback Machine
  8. Киноверсию спектакля «Франкенштейн» Дэнни Бойла покажут в кинотеатрах(չաշխատող հղում)
  9. «Анджелина Джоли». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.