Jump to content

Խաղի վերջը (ֆիլմ, 2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղի վերջը
անգլ.՝ Endgame
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թեմառասայական խտրականություն[1]
Թվական2009 և հունվարի 18, 2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթ Թրևիս
Սցենարի հեղինակPaula Milne?
ԴերակատարներՎիլյամ Հըրթ, Չիվիթել Էջիոֆոր, Ջոնի Լի Միլլեր, Մարկ Սթրոնգ, Քլարք Փիթերս, Դերեք Ջեյքոբի, Մեթյու Մարշ, Թիմոթի Ուեսթ, Ռամոն Թիքարամ, Դեննի Շեյնման, Պատրիկ Լիսթեր, Սթիվեն Ջենինգս, Ջոն Քանի և Ֆեյթ Նդուկվանա
ԵրաժշտությունՄարտին Ֆիփս
Պատմվածքի վայրՀԱՀ
Տևողություն101 րոպե

«Խաղի վերջը» (անգլ.՝ Endgame), բրիտանական պատմական դրամատիկ ֆիլմ՝ ստեղծված 2009 թվականին ռեժիսոր Փիթ Թրևիսի կողմից։ Սցենարի հեղինակը Պաուլա Միլն է, հիմնված է ապարտհեյդի ռեժիմի անկման մասին Ռոբերտ Հարվի գրքի վրա։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 18-ին Սանդենս կինոփառատոնում։ 2009 թվականի մայիսի 4-ին ֆիլմը հեռարձակվել է «Channel 4» հեռուստաալիքով։

Ֆիլմում ներկայացված են ապարտհեյդի ռեժիմի վերջին օրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով Աֆրիկայի ազգային կոնգրեսի և Աֆրիկայի ազգային կուսակցության միջև գաղտնի բանակցությունները, որոնք միջնորդում էր բրիտանացի գործարար Մայքլ Յանգը անգլիական Սոմերսեթ կոմսության Ֆրում քաղաքում գտնվող և «Consolidated Gold Fields» ընկերությանը պատկանող քաղաքամերձ տանը[2]։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սպիտակամորթ դիվանագետ և գրող Ուիլի Էսթերհայզի և ՀԱՀ ապագա նախագահ Տաբո Մբեկիի հուզական հարաբերություններին[3]։

Դերասան Դեր
Վիլյամ Հերթ Վիլլի Էստերհայզե՝ փիլիսոփայության պրոֆեսոր Ստելլենբոսի համալսարանում Վիլլի Էստերհայզե՝ փիլիսոփայության պրոֆեսոր Ստելլենբոսի համալսարանում
Չիվեթել Էջիոֆոր Տաբո Մբեկի՝ Աֆրիկայի ազգային կոնգրեսի տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տաբո Մբեկի՝ Աֆրիկայի ազգային կոնգրեսի տեղեկատվական հանձնաժողովի նախագահ
Ջոննի Լի Միլլեր Մայքլ Յանգ՝ «Consolidated Gold Fields» հաղորդակցության նախագահ Մայքլ Յանգ՝ «Consolidated Gold Fields» հաղորդակցության նախագահ
Մարկ Ստրոնգ Նիլ Բարնարդ՝ Ազգային հետախուզական ծառայություն նախագահ Նիլ Բարնարդ՝ Ազգային հետախուզական ծառայություն նախագահ
Դերեք Ջեյքոբի Ռուդոլֆ Ագնյու՝ «Consolidated Gold Fields» անդամ Ռուդոլֆ Ագնյու՝ «Consolidated Gold Fields» անդամ
Տիմոտի Վեստ Պիտեր Վիլլեմ Բոտա՝ ՀԱՀ պետական նախագահ Պիտեր Վիլլեմ Բոտա՝ ՀԱՀ պետական նախագահ
Ռամոն Տիկարամ Ազիզ Պահադ՝ ԱԱԿ միջազգային բաժանմունքի ղեկավար Ազիզ Պահադ՝ ԱԱԿ միջազգային բաժանմունքի ղեկավար
Քլարկ Փիթերս Նելսոն Մանդելա՝ ԱԱԿ նախագահ Նելսոն Մանդելա՝ ԱԱԿ նախագահ
Ջոն Կանի Օլիվեր Տամբո՝ ԱԱԿ նախկին նախագահ Օլիվեր Տամբո՝ ԱԱԿ նախկին նախագահ
Լենգլի Քիրկվուդ Ջեկ Սվորտ՝ Մանդելայի բանտի հսկիչ Ջեկ Սվորտ՝ Մանդելայի բանտի հսկիչ

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի արմատներն սկիզբ են առել «Daybreak Pictures» ընկերության գործադիր պրոդյուսեր Դևիդ Աուկինի և BBC նախկին ղեկավար Գրեգ Դայքի քննարկման ժամանակ, որոնք խոսում էին գաղտնի բանակցությունների վերաբերյալ վավերագրական ֆիլմ ստեղծելու մասին, որոնցով ապարտհեյդն ավարտվել է։ Աուկինը, որը հայտնի է «Ռևիզոր» քաղաքական ներկայացման բեմադրությամբ, առաջարկել է այն վերածել դրամայի[4]։

Աուկինը և արտադրության գծով նրա գործընկեր Հել Ֆոգելը կապ են հաստատել Պաուլա Միլնի հետ, ինչի արդյունքում նա 18 ամիս անցկացրել է սցենարի վրա աշխատելով և բանակցությունների պատմությունն ուսումնասիրելով՝ այդ մասին խոսելով ՀԱՀ-ում գտնվող Տաբո Մբեկիի և Մայքլ Յանգի հետ[5]։ «Օմա» (2004) և (2008) ֆիլմերի ռեժիսոր Փիթ Թրևիսը ծանոթացել է սցենարին, բայց նա հետաքրքրված չէր այդ իրադարձությունների վերաբերյալ պատմական դրամա նկարահանելով և որոշել է ֆիլմը վերածել քաղաքական թրիլլերի[6]։ Վիլյամ Հերթը և Չիվեթել Էջիոֆորը հայտարարվել են որպես դերակատարներ[7]։ Հերթը, որը «Գնդակոծման կետ» ֆիլմում խաղում է նախագահ Հենրի Էշտոնի դերը, ընտրվել է Վիլլի Էստերհայզեի դերակատար, որովհետև Թրևիսը ցանկանում էր օգտագործել այն դերասաններին, որոնց հետ նախկինում աշխատել էր[2]։ Մյուս դերասանները դերով հետաքրքրված էին նույնիսկ Հերթի համաձայնությունից հետո[6]։ Թրևիսը ցանկանում էր աշխատել Էջիոֆորի հետ, որն առաջինն էր ընտրվել Տաբո Մբեկիի դերի համար[6]։

Նկարահանման հրապարակը կազմակերպվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 2008 թվականի հունվարին[5]։ Խաղափորձերն սկսվել են ապրիլի 14-ին, իսկ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող տեսարանները նկարահանվել են ամսվա մնացած մասում Ռեդինգի մոտ գտնվող Բերքշիրում։ Մայիսին արտադրությունը տեղափոխվել է Քեյփթաուն, որտեղ նկարահանումները տևել են վեց ամիս։ Նկարահանումներն ավարտվել են օգոստոսին[4][5][8]։ Մարտին Ֆիփսը կազմել է ֆիլմի սաունդթրեք[9]։ Ֆիլմի մոնտաժն ավարտվել է 2008 թվականի դեկտեմբերի 24-ին[5]։

«Target Entertainment» ընկերությունը ֆիլմի տարածման իրավունքը 2009 թվականին Կաննի կինոփառատոնում վաճառել է[8] «American Film Market» ընկերությանը[4][6]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 18-ին՝ Սանդենս կինոփառատոնի ժամանակ[10]։ Նախատեսվել էր ֆիլմը «Channel 4» հեռուստաալիքով ցուցադրել 2008 թվականի կեսերին[11]։ Մեծ Բրիտանիայում պրեմիերան տեղի է ունեցել մարտին «Human Rights Watch Film Festival» կինոփառատոնում, և ֆիլմը «Channel 4» ալիքով ցուցադրվել է մայիսի 4-ին[5][12]։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 25-ին՝ PBS «Masterpiece» հաղորդման ընթացքում[13]։ Դրան հաջորդել է ֆիլմի ցուցադրությունը ԱՄՆ-ի որոշ քաղաքների կինոթատրոններում[14]։

Վարկանիշները ցույց են տվել, որ «Channel 4» ալիքով ֆիլմի առաջին հեռարձակումը դիտել է 837 հազար հանդիսատես (լսարանի 3,9 %-ը), իսկ «Channel 4+1» ալիքով՝ 64 հազար հոգի[15]։ Մայիսի 9-ին երկրորդ ցուցադրությունը Channel 4 ալիքով ունեցել է 336 հազար դիտող (1,7 %), իսկ 4+1 ալիքով՝ 35 հազար[16]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրապես, ֆիլմն ընդունվել է դրականորեն։ «Rotten Tomatoes» կայքի ակնարկը հաղորդում է, որ պրոֆեսիոնալ քննադատների 71 %-ը ֆիլմին դրական գնահատական է տվել, իսկ միջին միավորը 10 հնարավորից 5,2 բալ է[17]։ «The Daily Telegraph» թերթը գովաբանել է Լի Միլլերի աշխատանքը[18], իսկ «The Independent» օրաթերթը՝ Պաուլա Միլնի սցենարը[19]։ «Թայմս» օրաթերթը ֆիլմը գնահատել է հինգ աստղերից չորսով[20]։

2009 թվականի ապրիլի 24-ին «BBC Radio» ռադիոկենտրոնի «Today» ծրագրի ընթացքում Մայքլ Յանգը խոստովանել է, որ Տաբո Մբեկին իրեն առաջարկել է գրել Ռոբերտ Հարվի «Fall of Apartheid» գրքի վերջին գլուխը՝ «Endgame», որի վրա հիմնված է այս ֆիլմը[21][22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://hls.harvard.edu/today/michael-young-discusses-his-role-as-facilitator-in-anti-apartheid-negotiations-video/
  2. 2,0 2,1 «Vantage Point: Pete Travis interview». IndieLondon. 17 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  3. https://www.theguardian.com/world/2008/aug/17/southafrica.television
  4. 4,0 4,1 4,2 «How secret talks killed off apartheid». The Observer. 17 августа 2008. Վերցված է 9 июля 2014-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «On Location: Endgame». 7 апреля 2009. Broadcastnow. Վերցված է 9 июля 2014-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Q&A: Pete Travis». The Hollywood Reporter. 4 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  7. «EXCL: Ejiofor and Hurt Prep for Travis' Endgame». Comingsoon.net. 10 апреля 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  8. 8,0 8,1 «Pete Travis «Endgame» beginning». The Hollywood Reporter. 7 мая 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  9. «Martin Phipps: Endgame». Upcoming Film Scores. 3 декабря 2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  10. «Endgame». Sundance Film Festival. 2009. Վերցված է 9 июля 2014-ին.
  11. «C4 season to feature apartheid thriller Endgame». The Stage Online. 26 марта 2008. Վերցված է 9 июля 2014-ին.
  12. «Endgame - Benefit Gala (UK premiere)». Human Rights Watch. Վերցված է 9 июля 2014-ին.
  13. «Official Program Site». Public Broadcasting Service. 19 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  14. «Official Monterey Media film». Monterey Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  15. «Ashes to Ashes scorches Compulsion». Broadcastnow. 15 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  16. «Britain's Got Talent storms Saturday night with 11.1m». Broadcastnow. 11 мая 2009. Վերցված է 9 июля 2014-ին.
  17. «Endgame». Rotten Tomatoes. Վերցված է 9 июля 2014-ին.
  18. «TV review». The Daily Telegraph. 7 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  19. «Endgame, Channel 4 Inspector George Gently, BBC». The Independent. 10 мая 2009. Վերցված է 9 июля 2014-ին.
  20. «Endgame; Compulsion; The Wire». The Times. 5 мая 2009. Արխիվացված է օրիգինալից 2011-06-17-ին. Վերցված է 9 июля 2014-ին.
  21. «Today, 24/04/2009». BBC. 24 апреля 2009. Վերցված է 9 июля 2014-ին.
  22. «The Fall of Apartheid». Macmillan. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 9 июля 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]