Ջոյ Բրայանթ
Ջոյ Բրայանթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 18, 1974[1] (50 տարեկան) կամ հոկտեմբերի 18, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 0117146 |
Ջոյ Բրայանթ (անգլ.՝ Joy Bryant, հոկտեմբերի 18, 1974[1] կամ հոկտեմբերի 18, 1976[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանթը ծնվել է Նյու Յորք քաղաքի Բրոնքս շրջանում[2]։ Դպրոցում սովորելու ժամանակ մասնակցել է Fieldston Enrichment Program նախագծին, որը ուղղված էր էլիտար դպրոցների մակարդակին նախապատրաստմանը։ Կոնեկտիկուտի Վեստմինստերյան դպրոցն ավարտելուց հետո Better Chance նախագծի շնորհիվ, որն օգնում էր անապահով մարդկանց կրթություն ստանալ, ստացել է ակադեմիական կրթաթոշակ Եյլի համալսարանում, որը, սակայն, չի ավարտել։ Համալսարանում սովորելու ժամանակ նրան նկատել է Next Models Management ընկերության գործակալը և որոշ ժամանակ անց նա Փարիզում սկսել է մոդելի կարիերան։ Բրայանթն աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Ralph Lauren և Tommy Hilfiger & RocaWear, ինչպես նաև մասնակցել է Gap և Victoria's Secret ընկերությունների գովազդին[3]։ Պայմանագիր է ունեցել նաև Next Model Management ընկերության նյույորքյան բաժանմունքի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայանթի դեբյուտը որպես դերասանուհի կայացել է 2001 թվականին Ռոբերտ Թաունսենդի «Կարմեն։ Հիփ-հոփերներ» մյուզիքլում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Բիյոնսեն և Մեքայ Ֆայֆերը։ 2002 թվականին Էդի Մերֆիի և Ռոբերտ դե Նիրոյի հետ խաղացել է «Շոուն սկսվում է» կատակերգական մարտաֆիլմում և հրավիրվել «Անտուան Ֆիշերի պատմությունը» ֆիլմում, որը Դենզել Վաշինգտոնի ռեժիսորական դեբյուտն էր, նկարահանվելու[4]։ Դերասանուհուն նկատել են հենց այս դերից հետո[2], ինչը գեղեցկության և ինտելեկտի հետ մեկտեղ օգնել են Ջոյին իր հետագա կարիերայում։
2003 թվականին Բրայանթը Ջեսիկա Ալբայի հետ միասին խաղացել է «Քաղցրիկը» երաժշտական մելոդրամայի գլախավոր դերերում, ինչպես նաև Մարիո Վան Փիբլզի «Տականք» կենսագրական դրամայում։ 2005 թվականին հայտնվել է մի քանի խոշոր կինոնկարներում՝ «Բոլոր դռների բանալին» (սարսափ ֆիլմ, Քեյթ Հադսոնի հետ), «Լոնդոն» (մելոդրամա), «Հարստացիր կամ մահացիր» (քաղաքային դրամա)։ 2006 թվականին նա խաղացել է Ռոբերտ Քենեդիին նվիրված «Բոբբի» դրամայում, իսկ 2007 թվականին՝ Ռիչարդ Գիրի և Թերենս Հովարդի հետ միասին՝ «Հանթի որսը» թրիլլերում։
Բրայանթը հեռուստատեսությունում նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Ծնողներ» հեռուստասերիալում։ Շոուն ցուցադրվել է 2010-2015 թվականների ընթացքում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հոկտեմբերին նշանվել է Դեյվ Փոուփի հետ (անգլ.՝ Dave Pope)[5]։ 2008 թվականի հունիսի 28-ին նրանք ամուսնացել են։ Ամուսնական արարողությունը կայացել է Նյու Յորք նահանգի Amagansett ծովափին[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | հֆ | Կարմեն։ Հիփ-Հոփերներ | Carmen: A Hip Hopera | Նիկի |
2002 | ֆ | Kite | մայր Շեյնա | |
2002 | ֆ | Շոուն սկսվում է | Showtime | Լեքսի |
2002 | ֆ | Անտուան Ֆիշերի պատմությունը | Antwone Fisher | Շերիլ Սմոլի |
2003 | ֆ | Տականք | How to Get the Man's Foot Outta Your Ass | Փրիսցիլա |
2003 | ֆ | Քաղցրիկը | Honey | Ջինա |
2003-2004 | ս | Շտապ Օգնություն | ER | Վալերի Գալանտ |
2004 | ֆ | Եռակի թակարդ | Three Way | Ռիտա Քեսվել |
2004 | ֆ | Սարդ-մարդ 2 | Spider-Man 2 | կինը սարդոստայնում |
2004 | ֆ | Նավահանգիստ | Haven | Շեյլա |
2005 | ֆ | Rhythm City Volume One: Caught Up | Ասյա | |
2005 | ֆ | Բոլոր դռների բանալին | The Skeleton Key | Ջիլ |
2005 | ֆ | Լոնդոն | London | Մելորի |
2005 | ֆ | Հարստացիր կամ մահացիր | Get Rich or Die Tryin' | Չարլին |
2006 | ֆ | Բոբբի | Bobby | Պատրիցիյա |
2007 | ֆ | Հանթի որսը | The Hunting Party | Դակի ընկերուհին |
2008 | ֆ | Բարի գալուստ տուն, Ռոսկո Ջենքինս | Welcome Home, Roscoe Jenkins | Բյանկա Քիթլս |
2008 | ս | Անտուրաժ | Entourage | Ջոյ Բրայանթ |
2010-2015 | ս | Ծնողներ | Parenthood | Ժասմին Թրասել |
2014 | ֆ | Ինչ է կատարվել անցած գիշեր | About Last Night | Դեբբի |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Տարի | Արդյունք |
Երիտասարդ Հոլիվուդ | Աչքի ընկնող առաջընթաց՝ դերասանուհի | 2003 | Մրցանակ | |
Black Reel Awards | Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի | «Անտուան Ֆիշերի պատմությունը» | 2003 | Առաջադրված |
«Տականք» | 2005 | Առաջադրված | ||
Hollywood Film Festival | Լավագույն դերասանական կազմ | «Բոբբի» | 2006 | Մրցանակ |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում | «Բոբբի» | 2007 | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Deutsche Nationalbibliothek Record #14200569X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 «Joy Bryant // Yahoo! Movies» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Joy Bryant» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Joy Bryant» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «OK! Exclusive: Joy Bryant Engaged!» (անգլերեն). October 31st, 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոյ Բրայանթ fashionmodel կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Բրայանթ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- 1976 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ