Շոուն սկսվում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շոուն սկսվում է
Showtime
Շոուն սկսվում է.jpg
«Շոուն սկսվում է» ֆիլմի DVD-ի շապիկը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ավստրալիա Ավստրալիա
Ժանրմարտաֆիլմ
կատակերգություն
քրեական
Թվական2002 թիվ
Պրեմիերա2002 թվականի մարտի 11
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Դեյ
ՊրոդյուսերՋեյն Ռոզենտալ
Ջորջ Սարալեգ
Սցենարի հեղինակՋորջ Սարալեգ
Քեյթ Շերոն
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո
Էդի Մերֆի
ՕպերատորԹոմաս Կլոսս
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԲիլլի Վեբեր
ՆկարիչներՋեֆ Մանն, Ջոֆ Հաբբարդ, Դեվիդ Սենդֆեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունWarner Bros.
Tribeca Productions
Տևողություն92 րոպե
Բյուջե85 մլն $
Շահույթ77 741 732 $
MPAA վարկանիշ13+
IMDbID 0284490
ԿինոՊոիսկID 5276
Թրեյլեր[1]

«Շոուն սկսվում է» (անգլ.՝ Showtime), ամերիկյան կատակերգական մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Թոմ Դեյը։ Նկարահանվել է ԱՄՆԼոս Անջելես քաղաքում 2002 թվականին։ Ֆիլմը պատմում է երկու ոստիկանների մասին, ովքեր դարձել են հեռուստատեսային շոուի գործող դեմքեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյ Սելլարսը (Էդի Մերֆին) Լոս Անջելեսի ոստիկանության պարեկային սպա է. աղմկարար է, հաճախակի դատարկաբանող մի անձ։ Միչ Պրեստոնը (Դե Նիրոն) ոստիկանության դետեկտիվ է, որն ունի աշխատանքային 28 տարվա ստաժ. հաստատակամ է, մի փոքր անպատկառ ռեալիստ։ Առաջին անգամ նրանք բախվում են միմյանց հետ, երբ թմրանյութերի վաճառքով զբաղվողին էին հետապնդում։ Թրեյը անգիտակցաբար խոչընդոտում է Միչի պլանները։ Միաժամանակ ոստիկանական գործողության վայրում են հայտնվում նաև մի խումբ հեռուստատեսային լրահավաքներ՝ առաջացնելով վերջնական խառնաշփոթություն։ Պրեստոնը կոտրում է օպերատորի տեսախցիկը։ Իսկ հաջորդ օրը ոստիկանական դեպարտամենտը ստանում է հայց տասը միլիոն դոլարի պահանագրով։ Բայց կա նաև մի տարբերակ. խաղաղ բանակցությունները։ Բոլոր հետախուզական աշխատանքներն ու գործողությունները, որոնք կատարելու է Միչը, պետք է ցուցադրվեն լրագրողների կողմից քրեական շոուի ընթացքում։ Ղեկավարության ճնշման ներքո Պրեստոնը համաձայնության է գալիս։ Նրա գործընկերն է դառնում Թրեյ Սելլարսը։ Հաջորդիվ՝ կրակահերթեր լոսանջելեսյան փողոցներում, կոտրված ու այրվող մեքենաներ. շոուն սկսվում է...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Հերոս
Ռոբերտ Դե Նիրո Միչ Պրեստոն
Էդի Մերֆի Տրեյ Սելլարս
Ռենե Ռուսսո Չեյս Ռենզի
Դրենա Դե Նիրո Աննի
Ուիլյամ Շետներ Շետներ
Ալեքս Բորշտեյն Քաստինգների տնօրեն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Էդի Մերֆիին «Ոսկե ազնվամորի» հակամրցանակ որպես տասնամյակի վատագույն դերասան, այդ թվում և «Շոուն սկսվում է» ֆիլմի համար։ Բացի այդ Դե Նիրոն ու Մերֆին առաջադրվել են «Ոսկե ազնվամորի» մրցույթում որպես կինոյի ամենաչստացված դուետ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը չի ունեցել կոմերցիոն հաջողություններ։ 85 միլիոն բյուջեի պայմաններում այն հավաքագրել է ընդամենը 77 միլիոն դոլար:
  • Դրենա Դե Նիրոն, ով խաղում է ֆիլմում, Ռոբերտ Դե Նիրոյի որդեգիր աղջիկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]