Բոբբի (ֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբբի
անգլ.՝ Bobby
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2006 և մարտի 8, 2007[1]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԷմիլիո Էստևես
ՊրոդյուսերԷդ Բասս
Սցենարի հեղինակԷմիլիո Էստևես
ԴերակատարներՀարրի Բելաֆոնտե[2], Նիք Քենոն[2], Էմիլիո Էստևես[2], Լոուրենս Ֆիշբորն[2], Հիզիր Գրեմ[2], Էնթոնի Հոփքինս[2], Հելեն Հանթ[2], Ջոշուա Ջեքսոն[2], Դևիդ Քրամհոլց[2], Էշթոն Քաթչեր[2], Շայա Լաբաֆ[2], Լինդսի Լոհան[2], Ուիլյամ Մերսի[2], Բրայան Գերաթի[2], Սվետլանա Մետկինա, Դեմի Մուր[2], Ֆրեդդի Ռոդրիգես[2], Մարտին Շին[2], Քրիստիան Սլեյթեր[2], Շերոն Սթոուն[2], Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ[2], Էլայջա Վուդ[2], Ջեկոբ Վարգաս[2], Ջոյ Բրայանթ[2], Քիփ Փարդյու[2], RFK[2], Մայքլ Բոուեն[2], Սքութ ՄաքՆեյրի[2], Լուիս Մուստիլյո[2], Dave Fraunces?, Jeridan Frye?, Սպենսեր Գարեթ և Դևիդ Կոբզանցև
ՕպերատորՄայքլ Բարեթ
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժՌիչարդ Չու
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Լոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Լոս Անջելես
ԿինոընկերությունThe Weinstein Company և Մետրո Գոլդվին Մայեր
Տևողություն117 րոպե
Պաշտոնական կայքէջ

Բոբբի (անգլ.՝ Bobby), 2006 թվականի ամերիկյան ֆիլմ-դրամա, նկարահանել է ռեժիսոր Էմիլիո Էստևեսի սեփական սցենարով։ Ֆիլմի գլխավոր դերերում էին Հարի Բելաֆոնտեն, Ջոյ Բրայանթը, Նիկ Քենոնը, Լորենս Ֆիշբորնը, Սփենսեր Գարեթը, Հելեն Հանթը, Էնթոնի Հոփքինսը, Էշթոն Քաթչերը, Շայա Լեբաֆ, Լինդսի Լոհանը, Վիլյամ Հ. Մեյսին, Դեմի Մուրը, Մարտին Շինը, Քրիսթիան Սլեյթերը, Շարոն Սթոունը, Էլայջա Վուդը և ինքը Էսթեվեսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նվիրված է սենատոր Ռոբերտ Քենեդիի վրա հարձակմանը, որը կատարվել է 1968 թվականի հունիսի 5-ին Լոս Անջելեսի «Ամբասադոր» հյուրանոցում։ Այս իրադարձությունը անվերադարձ փոխեց հյուրանոցի 22 վարձակալների և ծառայողների կյանքը` այս դժբախտության մասը դարձնելով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վերակերտում է տվյալ դարաշրջանի միջավայրը և ֆիլմի նոր տեսակ էր, որտեղ մեծապես օգտագործվում են փաստավավերագրական կադրեր։ Ֆիլմում ներառված են հետևյալ կերպարները. Ջոն Քեյսին` թոշակի անցած դռնապահը, ով իր օրերը անց է կացնում իր ընկեր Նելսոնի հետ շախմատ խաղալով, Դիանան, ով ամուսնացել է իր ընկեր Վիլյամի հետ, ով հույս ունի, որ ամուսնական կարգավիճակը կօգնի նրան ծառայության անցնել Գերմանիայում` Վիետնամի ռազմադաշտերի փոխարեն; Վիրջինիա Ֆելլոնը` ալկոհոլիկ երգչուհին, ում կարիերան անկում է ապրել; Միրիամ Էբերս` դիմահարդար, ով աշխատում է հյուրանոցի վարսավիրանոցում, և իր ամուսին Փոլը` հյուրանոցի մենեջերը, ով սիրային հարաբերություններ է ունեցել օպերատոր Անջելայի հետ, սննդի բաժնի պետ Դերիլ Թիմոնսը, ում ռասիստական հայացքների համար ազատել են գործից; հյուրանոցի սրճարանի մատուցողուհի Սյուզանը; ընտրարշավին օգնող կամավորներ Ջիմին և Քուպերը միանում են թմրավաճառ Ֆիշերի դեմ պայքարող հիպիներին; ընտրարշավի դրամատուներ Սամանթա և Ջեք ամուսինները; նախընտրական շտաբի պետ Վեյդը և աշխատակից Դվեյնը, ով սիրահարված էր Անջելայի գործընկերոջը` Փաթրիշային. և չեխոսլովակացի լրագրող Լենկա Յանաչկովան, ով որոշել էր անել հարցազրույց Քենեդիի հետ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտությունը կազմել է Մարկ Այշեմը, այն հնչում է ֆիլմի վերջում` դերերը գրելիս։ Դա Բրայան Ադամսի Never Gonna Break My Faith երգն է, որը կատարում են Արեթա Ֆրանկլինը, Մարի Ջ. Բլայջը և Հարլեմի տղաների երգչախմբը։ Louie Louie երգի նոր ձայնագրությունը կատարում է Դեմի Մուրի կերպարը։ Երգերը, որոնք լսվում են ֆիլմի ընթացքում բաղկացած են 1960-ական թվականների երգերի հավաքածուից, ներառելով Սմոքի Ռոբինսոնի The Tracks of My Tears, Սթիվի Վանդերի I Was Made to Love Her, Մերվին Գեյի Ain't That Peculiar, Simon & Garfunkel դուետի The Sound of Silence օրիգինալ տարբերակը, Anji երգը Ջեյսոն Հաքսլիի կատարմամբ, The Supremes խմբի Come See About Me, Herman's Hermits խմբի There's a Kind of Hush, Los Bravos խմբի Black Is Black, Donovan խմբի Season of the Witch և Hurdy Gurdy Man, Ջեք Ջոնսի Wives and Lovers, Փերի Քոմոյի Magic Moments, Միրիամ Մաքեբայի Pata Pata և Hair-ի Initials երգերը[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հարրի Բելաֆոնտե Նելսոն
Ջոյ Բրայանտ Փաթրիշա
Նիկ Քեննոն Դուեյն
Էմիլիո Էստևես Թիմ Ֆելլոն
Լոուրենս Ֆիշբորն Էդվարդ Ռոբինսոն
Էնթոնի Հոփկինս Ջոն Քեյսի
Հելեն Հանտ Սամանտա
Շերոն Սթոուն Միրիեմ
Լինդսեյ Լոհան Դայեն
Դեմի Մուր Վիրջինյա Ֆելլոն
Հիզեր Գրեմ Անջելա
Ջոշուա Ջեքսոն Ուեյդ
Մարտին Շին Ջեկ
Էշթոն Քաթչեր Ֆիշեր
Վիլյամ Մեյսի Պոլ
Քրիստիան Սլեյտեր Թիմմոնս
Էլայջա Վուդ Վիլյամ
Ֆրեդդի Ռոդրիգես Խոսե
Շայա Լաբաֆ Կուպեր
Սվետլանա Մետկինա Լենկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]